Հայաստանը պետք է խզի Բելառուսի հետ դիվանագիտական հարաբերությունները. փորձագետ

08/02/2017 schedule11:55

Ռուս հայտնի բլոգեր Անդրեյ Լապշինի՝ Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ ՀՀ արտգործնախարարության հայտարարությունը միանգամայն տեղին է, սակայն բավարար չէ: Հայտարարությանը պետք է հետեւեն շատ ավելի հստակ դիվանագիտական քայլեր:

Նախեւառաջ, Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը պետք է հետ կանչվի եւ աշխատանքից ազատվի՝ ծառայողական անհամապատասխանության հոդվածով: Այնուհետ՝ Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը պետք է կանչվի ՀՀ արտգործնախարարություն, նրան պետք է տրվի առավելագույնը 48 ժամ՝ իր եղած-չեղածը հավաքելու եւ երկրի սահմանները լքելու համար: armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Այն, ինչ տարիներ առաջ տեղի ունեցավ Հունգարիայում՝ ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Բաքվին արտահանձնելու դեպքում, կրկնվեց նաեւ Բելառուսում: Այս պարագայում Հայաստանը պետք է խզի Բելառուսի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ ՀՀ քաղաքացիներին կոչ անի այդ երկիր չայցելել: Ավելին՝ Բելառուսի հայ համայնքին կոչ անի լքել այդ բռնապետության տարածքը եւ վերադառնալ հայրենիք: Ի վերջո, Ալեքսանդր Լուկաշենկոյի նման մի բռնապետը, որի ձեռքից շունն անգամ հաց չի վերցնի, Հայաստանի բարեկամության կարիքն ավելի շատ ունի, քան մենք իրենը»,- նշեց մեր զրուցակիցը:

Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է էմբարգո սահմանի բելառուսական արտադրության ապրանքների վրա՝ այսպիսով հիմքեր ստեղծելով, որպեսզի այդպիսիք մեր երկրում չվաճառվեն:

«Մենք բելառուսական աղբի կարիքը չունենք: Եւ, ընդհանրապես, Հայաստանը պետք է վերանայի իր դաշնակիցների ցանկը: Դեռ այն ժամանակից, երբ ՄԱԿ-ում Ղրիմի հարցով քվեարկության ժամանակ Հայաստանը՝ Ռուսաստանի գլխավորությամբ հայտնվեց 11 ամենաբռնատիրական ռեժիմների կողքին, մենք մտածելու բան ունենք»,- նկատեց փորձագետը:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ օրեր առաջ արած այն հայտարարությանը, թե Մոսկվան դեմ է Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելուն, Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ այդօրինակ հայտարարություններին չարժե լուրջ վերաբերվել: Ավելին՝ Ռուսաստանը հանցագործ պետություն է, որի հետ եւս Հայաստանը պետք է վերանայի իր հարաբերությունները: «Մենք կրկեսի վերածելու պետություն  չունենք: Այս խոսքերը մեկ այլ առիթով Սերժ Սարգսյանն էր ասել, սակայն դրանք հիմա էլ պետք է կրկնել»,- ամփոփեց փորձագետը:

Հիշեցնենք, որ երեկ Բելառուսն Ադրբեջանին է արտահանձնել Արցախ այցելելու համար ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

Հիշեցնենք նաեւ, որ Բելառուսի Գերագույն դատարանը երեկ կայացած դռնփակ նիստում օրինական է ճանաչել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը:

Տպել
8392 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին