Սերժ Սարգսյանը 2015թ-ի նման կոպիտ կերպով չի միջամտի Ծառուկյանի քաղաքական գործունեությանը

Գագիկ Ծառուկյանի շուրջ դեռեւս չձեւավորված դաշինքում խմորումները գնալով խորանում են:

Այդ հնարավոր դաշինքից արդեն իսկ դուրս մնաց ՀՌԱԿ-ը, նույն ճակատագիրն է սպասվում նաեւ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությանը: Վերջինիս ղեկավար Նարեկ Գալստյանը նախօրեին մեզ հետ զրույցում ասել էր, որ մեկ օրից ամեն ինչ պարզ կլինի, եւ ինքը մեկնաբանություններ կտա հնարավոր համագործակցության վերաբերյալ, բայց երեկ արդեն նա խուսափեց այդ թեմային անդրադառնալ:

Մեր տեղեկություններով, այս օրերին բուռն քննարկումներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի ու այդ կուսակցության միջեւ: Եվ միայն երեկվա ընթացքում մի քանի անգամ որոշում է փոխվել: Նախ Ծառուկյանը խնդրահարույց է համարել այն, որ միաժամանակ թե՛ ՍԴՀԿ-ն, թե՛ Լյուդմիլա Սարգսյանի Վերակազմյալ ՍԴՀԿ-ն ցանկանում են համագործակցել իր հետ: Բայց քանի որ ՍԴՀԿ-ն եւ ՎՍԴՀԿ-ն կամ Նարեկ Գալստյանն ու Լյուդմիլա Սարգսյանը հաշտ չեն միմյանց հետ, Ծառուկյանը որոշել է երկուսից էլ հրաժարվել: Բացի այդ, ինչպես ՌԱԿ-ի դեպքում, ՍԴՀԿ-ի դեպքում էլ այդ կուսակցության սփյուռքի կառույցներն են համագործակցության համար խոչընդոտներ հարուցում: Ծառուկյանի գրասենյակն այդ թեմայով ՍԴՀԿ սփյուռքյան կառույցներից ինչ-որ նամակներ է ստացել: Բայց երեկ երեկոյան արդեն քննարկումներն այնպիսի շրջադարձ են ունեցել, որ ՍԴՀԿ-ի հետ համագործակցության հավանականությունը մեծացել է:

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագործակցությունն առայժմ կարծես թե միայն ՀՀՇ-ի հետ է ստացվում, թեեւ ՀՀՇ-ից էլ այդ համագործակցության պատճառով օրեր առաջ հեռացավ կուսակցության հիմնադիրներից Ալեքսանդր Արզումանյանը:

Բացի այդ, Ծառուկյանը կամ նրա կողքին կանգնած գործիչները նախկինի նման հիմա այնքան էլ հակված չեն լայն համագործակցության: Նրանք խուսափում են իրենց հետ ընտրությունների տանել այնպիսի մարդկանց կամ կուսակցությունների, որոնք կարող են խոցելի լինել եւ որոնց վրա իշխանությունները որոշակի ազդեցություն ունեն. եթե Ծառուկյանի գլխավորած ուժն անցնի խորհրդարան, իսկ դա շատ հնարավոր է, ապա նորից կարող է լինի այնպիսի իրավիճակ, որ այդ մարդիկ իշխանությունների ճնշումների արդյունքում հեռանան, ինչպես դա տեղի ունեցավ 2015թ. փետրվարյան իրադարձությունների ժամանակ:

Մյուս կողմից էլ նրանք ցանկանում են հասկանալ, թե այս կամ այն կուսակցության, այս կամ այն գործչի հետ համագործակցելն իրենց ինչ է տալու՝ արդյոք ընտրություններին այդ մարդիկ կարո՞ղ են իրենց որոշակի ձայներ բերել, արդյոք հանրության մեջ այդ մարդկանց ընկալումն այնպիսի՞ն է, որ նրանց հետ համագործակցությունն իրենց նկատմամբ դրական վերաբերմունք ձեւավորի, թե այդ կուսակցություններն ու գործիչները պարզապես իրենք են ցանկանում օգտվել Ծառուկյանի ֆինանսական ու այլ հնարավորություններից եւ հայտնվել Ազգային ժողովում:

Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ Ծառուկյանը քննարկում է ոչ թե դաշինքի ձեւաչափով, այլ պարզապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ընտրությունների գնալու տարբերակը. այսինքն, նա կարող է ընդամենը կուսակցական ցուցակ կազմել, որտեղ ընդգրկված կլինեն գործիչներ նաեւ այլ կուսակցություններից ու կառույցներից: Վերը նշված բոլոր հարցերի վերաբերյալ երեկ փորձեցինք ԲՀԿ-ից հավելյալ տեղեկություններ կամ գոնե մեկնաբանություններ ստանալ, բայց նույնանուն խմբակցության պատգամավորները խուսափում էին այդ թեմայի շուրջ զրուցելուց: Միքայել Մելքումյանն, օրինակ, ասաց, թե քանի դեռ քննարկումները չեն ավարտվել, իրենք մեկնաբանություններ չեն տա, որովհետեւ իրենց մոտ ամեն օր ինչ-որ բան է փոխվում:

Փորձեցինք որոշ մեկնաբանություններ ստանալ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, բայց վերջինս նույնպես խուսափեց պատասխանելուց:

Այս բոլոր խնդիրները հաշվարկելով՝ Գագիկ Ծառուկյանն ու նրա մերձավորները ցանկանում են հնարավորինս անխոցելի համագործակցություն սկսել, բայց այնպես չէ, որ իշխանություններն այդ հարցում նրան միայնակ են թողել: Իշխող Հանրապետական կուսակցության գործիչներն էլ ներկուլիսային խոսակցություններում շեշտում են, որ այն, ինչ անում է Ծառուկյանը քաղաքական դաշտում ընդհանրապես եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ մասնավորապես, վերահսկվում է իշխանությունների կողմից: Սերժ Սարգսյանը 2015թ. նման կոպիտ կերպով չի միջամտի քաղաքականություն նրա վերադարձին, քանի որ նախընտրական շրջան է, եւ Ծառուկյանն էլ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի: Այդպիսով, նա չի ցանկանում նախընտրական շրջանում ինչ-որ ուժի նկատմամբ ճնշումներ գործադրել ու դրանով ոչ միայն ստվերել ԱԺ ընտրություններն ու միջազգային կառույցների ուշադրությունը սեւեռել դրա վրա, այլեւ իշխանությունների նկատմամբ դժգոհության ալիք առաջացնել: Բնականաբար, նման դժգոհության արդյունքում Ծառուկյանը կշահի: ՀՀԿ-ականները պնդում են, որ Ծառուկյան դաշինքի ցուցակի յուրաքանչյուր անուն համաձայնեցվելու է Սերժ Սարգսյանի հետ, եւ վերջինս է որոշելու, թե ովքեր պետք է Ազգային ժողով մտնեն: Ընդամենը երկու օր հետո՝ փետրվարի 10-ին, տեղի կունենա ԲՀԿ-ի նախընտրական համագումարը, որի ժամանակ Ծառուկյանը ոչ միայն կվերընտրվի կուսակցության նախագահի պոստում, այլեւ կտա դաշինքին ու ընտրություններին վերաբերող վերը նշված եւ այլ հարցերի պատասխանները:

Տպել
5904 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին