ՌԴ-ն Հայաստանին կտրամադրի «SuperJet 100» խնդրահարույց օդանավեր (լուսանկարներ)

09/02/2017 schedule20:18

Փետրվարի 7-ին ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրված է ռուսական «Sukhoi SuperJet 100» (Սուխոյ Սուպերջեթ 100) ռուսական օդանավերով եւ հավանական է համարել, որ մինչեւ 2019 թվականը Հայաստանին կտրամադրվի ավելի քան 10 օդանավ, սակայն սկզբնական փուլում 2 կամ 4 օդանավ կհատկացվի: Այս մասին գրել է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

«Եթե այս տարի մենք ձեւակերպենք հստակ ծրագիր, գտնենք դրա համար որոշում, այդ թվում՝ ծրագրի իրականացման աղբյուրները, ապա արտադրական ցիկլը, առաքումը հնարավոր է լինի 2018 թվականի վերջին, 2019 թվականի սկզբին»,- ասել է Դենիս Մանտուրովն ու նշել, որ «Sukhoi SuperJet 100» օդանավերով պետք է համալրվի Հայաստանի ու Ռուսաստանի կողմից ստեղծվելիք համատեղ ավիաընկերությունը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից փորձեցինք տեղեկատվություն ստանալ, թե երբ է ստեղծվելու հայ-ռուսական ավիաընկերությունը, որը պետք է համալրված լինի «Sukhoi SuperJet 100»-ներով: Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանն armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց, որ նախնական բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ: «Ինչ ասել է ռուսական կողմը, դրան ավելացնելու որեւէ բան չունենք այս պահին: Արդյունքների մասին կհայտարարենք»,- ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Հռիփսիմե Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ հայկական կո՞ղմն է բանակցությունները նախաձեռնել: Առաքելյանն առաջարկեց հարցերը գրավոր ուղղել կառավարություն:

«Sukhoi SuperJet 100»-ը օդանավերի մասին լուրը չի կարող միանշանակ ոգեւորիչ լինել. բազմիցս է գրվել, որ այդ օդանավերը տեխնիկական խնդիրներ ունեն: 2012 թվականին փորձարկաման ժամանակ Ինդոնեզիայում «Sukhoi SuperJet 100»-ը, ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների, բախվել է լեռանը, երբ ընդամենը մի քանի տասնյակ մետր էր մնացել սարն անցնելուն: Լեռանը բախված ինքնաթիռի մի մասը սարալանջի վրա էր մնացել, մի մասը ներքեւ էր ընկել:

Մինչ սնանկանալն էլ առաջին «SuperJet 100»-ը հայկական «Արմավիա» ավիաընկերությանն էր հանձնվել 2011 թվականի ապրիլի 19-ին «Զվարթնոց» օդանավակայանում Միջտարածաշրջանային համագործակցության առաջին հայ-ռուսական ֆորումի շրջանակներում: Հետագայում Արմավիան հրաժարվեց այդ ինքնաթիռից:

«SuperJet 100»-ը մարդատար ինքնաթիռ է, առաջին թռիչքն իրականացվել է 2008 թվականին: 2016 գնահատվում էր 27-ից 28 մլն ԱՄՆ դոլար: Վթարի է ենթարկվել 2012, 2013 եւ 2015 թվականներին: Առաջին վթարից զոհվել է ինքնաթիռում գտված 45 անձանցի 45-ը, երկրորդ վթարի ժամանակ զոհվել է 5 մարդ, իսկ վերջին վթարն առանց զոհերի է եղել:

Տպել
3878 դիտում

Պիտի գիծը հասկանանք, նոր ժողովրդին ասենք՝ էս մեջն ա ընկնում՝ մեզ սպանեցեք, կամ մեջը չէ, լռեցեք, հարցը լուծվի․ Ղալումյան

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)