ԼՂ բանակցություններում հետդարձի ճանապարհ չկա. Պուտինը պետք է խոստումներից մեկը կատարի

Ղարաբաղյան հակամարտությունում ներքաշված կողմերի միջեւ նյարդերի սուր պայքար է ընթանում: Ապրիլյան պատերազմից հետո հիմնախնդրի նկատմամբ մոտեցումները կտրուկ փոխվել են, եւ հիմա` նոր հանգամանքներում ճիշտ դիրքավորվելու անհրաժեշտություն է առաջացել: Մինչեւ ապրիլյան քառօրյան ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ ընթացող բանակցությունները Հայաստանն օգտագործում էր ժամանակ շահելու եւ ստատուս քվոն, ասել է թե` Արցախի անկախությունն ամրապնդելու նպատակով:

Ադրբեջանի համար բանակցությունները քող էին բանակը հզորացնելու եւ մինչեւ ատամները զինվելու համար, այն հույսով, որ մի հարմար պահի ռազմական ճանապարհով կլուծեն իրենց խնդիրը, այսինքն` հետ կնվաճեն կորցրած հողերը, գուցե նաեւ` Լեռնային Ղարաբաղը: Ադրբեջանի համար այդ հարմար պահն եկավ 2016-ի ապրիլին, բայց այդքան սպասված բլից-կրիգի փորձը ձախողվեց:

Հիմա այլեւս հնարավոր չէ վերադառնալ նախաապրիլյան վիճակին: Այդ փուլն ավարտվել է եւ դարձել հակամարտության պատմության էջերում մի դրվագ, ինչպես` հարցը փուլային ճանապարհով կարգավորելու բանավեճը եւ լայնածավալ պատերազմը: Այս բոլոր դրվագներն ունեցել են իրենց պատմական հանգրվանները` 1994-1995 թվականների զինադադարը, 1997  թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջումը: Սրան հաջորդած երկարամյա բանակցությունների հանգրվանն էլ եղավ ապրիլյան քառօրյան:

Ադրբեջանի ձախողված հարձակումից հետո այդ երկիրում գիտակցում են, որ այլեւս իմաստ չունի բանակցություններն օգտագործել նոր պատերազմի պատրաստվելու նպատակով: Հայաստանի համար էլ սկզբունքային է դարձել ստատուս քվոն անվտանգության երաշխիքներով ապահովելը, որովհետեւ այն գինը, որ վճարվում է դրա համար, ավելի ու ավելի է բարձրանում: Այս նոր իրավիճակում միանգամայն բնական է, որ հետին պլան է մղվել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ գործընթացներում դոմինանտությունը փոխանցել է Ռուսաստանին, որպես հիմնական միջնորդի եւ հակամարտության բոլոր պատմական հանգրվաններում հսկայական դերակատարությունն ունեցած կողմի:

Սա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը այդպես կոշտ արձագանքեց Համբուրգում Մինսկի խմբի հայտնի հայտարարությանը, ասելով, որ ղարաբաղյան հարցով վերջին լուրջ խոսակցությունը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ադրբեջանն էլ երկու շաբաթը մեկ բարձրաձայնում է ՌԴ-ի հետ եռակողմ հանդիպմանան անհրաժեշտությունը: ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այսօր էլ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հերթական անգամ հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովն առաջարկել է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ֆորմատով եռակողմ հանդիպում անցկացնել, ինչին ինքը համաձայնությունը տվել է:

Մամեդյարովից առաջ ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպել էր նաեւ Էդվարդ Նալբանդյանը, բայց ոչ Հայաստանի եւ ոչ էլ Ռուսաստանի ԱԳՆ-ները չխոսեցին նման առաջարկի մասին: Այսօր հայկական կայքերից մեկի միջոցով պաշտոնական Երեւանը պատասխանեց Մամեդյարովին: Պատասխանի իմաստն այն էր, որ նախարարների մակարդակով հանդիպում կարող է լինել, սակայն միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ֆորմատով, այն էլ դա կախված է Ադրբեջանի պահվածքից: Տվյալ դեպքում Ադրբեջանի պահվածք ասելով պետք չէ հասկանալ դիվերսիոն փորձերը, շփման գծում հրանոթներ գործի դնելը կամ Լապշինի գործը: Խոսքը վերաբերում է միայն ու միայն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը, ինչի մասին կայքի միջոցով հերթական անգամ հիշեցրել է պաշտոնական Երեւանը:

Ղարաբաղյան հակամարտության նոր փուլ մտնելուց առաջ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են ինչ-որ բան պոկել իրարից: Ադրբեջանը տարածք է ուզում, մինչդեռ Հայաստանը համարում է, որ 800  հեկտարը լիովին բավարար է: Հայաստանը շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանզիմներ եւ ԵԱՀԿ դիտորդների տեղակայում է ուզում, Ադրբեջանն էլ համարում է, որ 800 հեկտարը քիչ է, եւ իր համաձայնության դիմաց մեկ երկու ամբողջական շրջան է պահանջում:

Որքան հասկանում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանին խոստացել է, որ ճնշումներ կբանեցնի Ադրբեջանի նկատմամբ եւ կստիպի կատարել Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունները: Միեւնույն ժամանակ էլ Ադրբեջանին խոստացել է, որ ճնշումներ կբանեցնի Հայաստանի նկատմամբ եւ կստիպի տարածք վերադարձնել:

Մամեդյարովն արդեն երկրորդ կամ երրորդ անգամ է հայտարարում, որ ՌԴ-ի հետ եռակողմ ֆորմատով բանակցություններին իրենք համաձայն են: Դա Ադրբեջանի համար կարեւոր է, որովհետեւ խոսակցությունը պետք է գնա տարածքներ վերադարձնելու մասին: Չէ որ, հետաքննության մեխանիզմների մասին խոսակցությունն արդեն եղել է Վիեննայում եւ Սարնկտ Պետերբուրգում, եւ հիմա իրագործելու ժամանակն է:

Դրա համար էլ Հայաստանը ՌԴ նախագահին հիշեցնում է իրենց պայմանավորվածությունը, որ նախ շփման գծում անվտանգության միջոցառումներ կիրականացվեն, որից հետո միայն կնստեն կլոր սեղանի շուրջ եւ ցանկացած հարց կքննարկեն:

Այսօր ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան հանդիպում կկազմակերպի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ`բանակցությունները մադրիդյան սկզբունքների հիման վրա շարունակելու նպատակով: Նման հանդիպում թերեւս կողմերից որեւէ մեկին հարկավոր չէ, բայց դա կարող է Վլադիմիր Պուտինի դրսեւորած անգործության հակաքայլը լինել: Ի վերջո, հակամարտության բանակցությունների այս միջանկյալ փուլը չի կարող տարիներով ձգվել. գործընթացը պետք է ինչ-որ հունի մեջ դնել: 

Տպել
15604 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին