Արցախից գլխի վիրավորմամբ Երևան տեղափոխված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

Փետրվարի 8-ին Արցախում, գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանին այս գիշեր Ստեփանակերտից տեղափոխել են Երեւան: Նա թվով երկրորդ վիրահատությանն է ենթարկվել: Armtimes.com-ի թղթակցին այս մասին տեղեկացրեց Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: 

Վերջինիս տեղեկացմամբ, նախորդ 2 օրերի նման զինծառայողի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: «Անգիտակից վիճակում է, միացված է արհեսատական շնչառության սարքին: Ապաքինման մասին դեռ շատ վաղ է խոսել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,- ասաց Արամ Ասատուրյանը:

Նա տեղեկացրեց, որ ծայրահեղ ծանր է մնում նաեւ հունվարի 16-ին գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած Գուրգեն Սարգսյանի վիճակը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 19-ամյա Կորյուն Կիրակոսյանը երեկ Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխել էր Մարտունի քաղաքի հոսպիտալ՝ գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորմամբ: Նա ծանր վիրավորում էր ստացել ժամը 12:00-ի սահմաններում՝ կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով,

Նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, մահացու վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:

Տպել
10581 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ