Գերմանացի հայտնի քանդակագործը պատրաստել է Լեւոն Արոնյանի կիսանդրին. այն Հայաստանում է

13/02/2017 schedule15:28

Գերմանացի հայտնի քանդակագործ Բերտրան Ֆրեյսլեբեն Հայաստան է ժամանել եւ իր հետ բերել հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի կիսանդրին: Ֆրեյսլեբեն մի շարք հայտնի քաղաքական գործիչների եւ մարզիկների կիսանդրիների հեղինակ է: Արոնյանի կիսանդրին պատրաստելու գաղափարն առաջացել է նրա հետ ծանոթանալու մեծ ցանկությունից: Այս մասին նա նշեց այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես շատ էի ցանկանում ճանաչել Լեւոնին: Իմ բախտը բերել էր, որ նա ապրում էր Բեռլինում, ինչպես ես, եւ շատ հեշտ էր հանդիպումը կազմակերպելը: Նրա հետ շատ հեշտ է շփվել: Նա եկավ հեծանիվով, ներս մտավ, ես ցույց տվեցի իմ աշխատանքները, եւ նա 2 օր տրամադրեց այս գործին: Մեր հենց առաջին հանդիպման ընթացքում անմիջապես սկսեցինք աշխատել: Աշխատում էինք ընկերական, հիանալի մթնոլորտում, աշխատում էինք, սուրճ էինք խմում... Լեւոնը հիանալի մարդ է՝ լայն մտահորիզոնով, նա շատ զարգացած է եւ շատ գիտելիքներ ունի ոչ միայն շախմատից»,- պատմեց քանդակագործը:

Բերտրան Ֆրեյսլեբեն նշեց, որ իր համար շատ կարեւոր է աշխատանքներում արտացոլել այն մարդու ոգին, բնավորությունը, որին քանդակում է: Լեւոն Արոնյանի կիսանդրին քանդակելիս նա փորձել է ցույց տալ նրա հարուստ ներաշխարհը եւ շախմատային խորամանկությունը:

«Նրա դեմքն ասիմետրիկ է: Նրա դեմքի ձախ հատվածն ավելի պայծառ է, քան աջը, երբ նա ժպտում է, ժպտում է դեպի ձախ: Ես ցանկանում էի ցույց տալ այն հարուստ, խորը ներաշխարհը, որը նա ունի, ինչպես այն խորամանկությունը, որը նա դրսեւորում է շախմատում»,- ասաց Ֆրեյսլեբեն:

Մամուլի ասուլիսին Լեւոն Արոնյանի փոխարեն ներկա էր նրա կինը՝ Արիանա Կաոլին: Նա Արոնյանի փոխարեն ներողություն խնդրեց բացակայության համար եւ նշեց, որ շախմատիստը մեծ հաճույքով է աշխատել Բերտրան Ֆրեյսլեբենի հետ:

«Լեւոնը ներողություն է խնդրում, որ այստեղ չէ: Կարեւոր մրցաշարի է պատրաստվում: Նա խնդրեց փոխանցել, որ մրցումից առաջ իր էգոյի համար այսպիսի բաները լավ չեն, այդ պատճառով մրցումներից առաջ աշխատում է հեռու մնալ նման բաներից: Նա հիանալի ժամանակ է անցկացրել Բեռլինում այս քանդակի վրա աշխատելիս: Բերտրանը շատ հայտնի քանդակագործ է Գերմանիայում, եւ մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել նրան Հայաստանում: Կուզենայի ասել մի բան, եւ Լեւոնն ինքն էլ է այդպես մտածում. արվեստը մեզ միշտ առաջ է մղում, ապրելու իմաստ է տալիս, շախմատը նույնպես մեզ առաջ է մղում, այս երկուսը մեծ արվեստ են, որոնց մեջ մեծ ոգի կա»,- ասաց նա:

Քանդակի նախնական աշխատանքների վրա Բերտրան Ֆրեյսլեբեն եւ Լեւոն Արոնյանն աշխատել են 2 օր՝ օրական 6-7 ժամ: Այնուհետեւ մոտ 2 ամսվա ընթացքում քանդակագործը պատրաստել է բրոնզե կիսանդրին: Ընդհանուր առմամբ աշխատանքը 22 կգ է: 5 կգ պատվանդանն է եւ 17 կգ՝ կիսանդրին: Ֆրեյսլեբեն հայերին է թողնում աշխատանքի տեղադրման վայրի ընտրությունը, սակայն միաժամանակ նշում է, որ իրեն շատ հաճելի կլիներ, եթե այն տեղադրվեր Հայաստանի շախմատի ակադեմիայում: Նա նաեւ նշեց, որ ապագայում մեծ հաճույքով կքանդակեր բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի կիսանդրին:

Տպել
1347 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց