Հայաստանի բարգավաճման խոչընդոտն այսօրվա իշխանություններն են. Վարդան Օսկանյան (տեսանյութ)

13/02/2017 schedule17:12

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պատմական համարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրումը, որովհետեւ պետական մեծ ավանդ ունեցող Սեյրան Օհանյանը, փորձառու դիվանագետ Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն»-ը եւ այլ կուսակցություններ որոշել են միավորվել: Այս մասին Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց «Հիլթոն» հյուրանոցում՝ հուշագրի ստորագրումից հետո:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Ժառանգություն»-ն ամեն ինչ պետք է անի, որ այս պայքարը պսակվի հաջողության: «Մենք ասում ենք, այո՛ Հայաստանի ինքնիշխանությանը, Արցախի տարածքային ամբողջականությանը եւ ասում ենք այո՛ հայ զինվորին, որ այսօր կանգնած է մեր սահմանի վրա»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ պետք է նաեւ քաղբանտարկյալների համար պայքարել:  

«Մենք միասին պետք է բերենք Հայաստանի սահմանադրականությունը, անկախությունը եւ ազատությունը»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյան էլ ելույթ ունեցավ՝ նշելով. «Ես 100 տոկոսով երկրորդում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը եւ Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, Արցախի, երկրում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ այս դաշինքի ստեղծման, դրա պատմական լինելու հանգամանքի եւ նաեւ մեր վճռականության հասնելու հաղթանակի»:

Վարդան Օսկանյանի խոսքով՝ իրեն, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Սեյրան Օհանյանին շատ բան է միավորում ե՛ւ անցյալում, ե՛ւ այսօր: «Մեզ հետ միացած քաղաքական ուժերով չենք կասկածում, որ շատ արագ եւ շատ բան կարելի է փոխել: Այսօր Հայաստանի զարգացման, բարգավաճման, կայունության եւ անվտանգության ապահովման հիմնական խոչընդոտն այսօրվա իշխանություններն են, սա արդեն ապացուցվել է»,- ընդգծեց Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ իրենք զգում են երկրում իրավիճակ փոխելու պատասխանատվությունը, որն էլ միավորել է այս անհատներին:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ իր հերթին գնահատականներ տվեց երկրում ստեղծված իրավիճակին եւ կոչով դիմեց հասարակությանը: «Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, մեր դաշինքի ստեղծմամբ դաշինքում տեսնել իրենց ընկերներին: Մենք մեր հայրենակիցների ընկերներն ենք: Դաշինքը նրա համար է, որ յուրաքանչյուր անհատի գործունեությունը գնահատի, իսկ առաջընթացի համար մենք առաջին հերթին պետք է նաեւ տեսնենք այն դրականը, որը որ հենք, հիմք, համապատասխան բնագիծ պետք է հանդիսանա շարժվելու դեպի առաջ»,- նշեց Սեյրան Օհանյանը՝ նկատելով, որ իրենք եկել են, որպեսզի 365 օր աշխատանքի սկզբունքով աշխատեն եւ տնտեսության բոլոր ուղղությունները առաջ տանեն:

«Դեպի առաջ, հերիք մենք հանդուրժենք բոլոր այն բացթողումները, որոնք գոյություն ունեն եւ անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք մեր ապագայի համար»,- շեշտեց Օհանյանը:

Ելույթներից հետո «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը թվեց հասարակական եւ քաղաքական միավորների անունները, որոնք միացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, իսկ Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ:

Տպել
1438 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)