Բժշկական կենտրոնն ավելի քան տասնյակ մասնագետի կարիք ունի, բայց որեւէ դիմում չի ստացվել

Սիսիանի բժշկական կենտրոնին անհրաժեշտ են բավական թվով բժիշկներ` մեկական ինֆեկցիոնիստ, համաճարակաբան, նյարդահոգեբույժ, մաշկավեներաբան, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, սրտաբան, ընտանեկան բժիշկ, վիրաբույժ-վնասվածքաբան եւ երկու մանկաբարձ-գինեկոլոգ: Իսկ հնարավո՞ր է բժշկական այս հաստատությունում տեղի են ունեցել կադրային կրճատումներ` պայմանավորված ղեկավարի փոփոխությամբ, ինչի պատճառով էլ առաջացել են այսքան թափուր հաստիքներ:

Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Ներսիսյանը մեր զրույցում, խոսելով պահանջվող մասնագետների մասին, ասաց. «Մեզ մոտ աշխատող բժիշկների տարիքային շեմը բավականին բարձր է` 1930, 1940, 1942 թվականներին ծնվածներ: Բժիշկներ ունենք, որոնք չեն կարողանում քայլել, ուրիշի օգնությամբ են աշխատավայր հասնում: Ինձ թվում է` արդեն պարզ է»: Նա չբացառեց, որ նոր կադրեր ընդունելուց հետո տարեց բժիշկները կգնան կենսաթոշակի:

Եթե նոր մասնագետները փորձառու լինեն, ապա ավագները վաստակած հանգստի կմեկնեն միանգամից, իսկ եթե սկսնակ, ապա` երիտասարդներին որոշ չափով աճեցնելուց հետո: Միայն թե թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար որեւէ դիմում Սիսիանի բժշկական կենտրոնում չի ստացվել: Մրցույթը նշանակված էր վաղը, որը, փաստորեն, չի կայանա:

Տնօրեն Անուշ Ներսիսյանը կարծիք հայտնեց, որ աշխատավարձն ու աշխատանքային պայմանները հրապուրիչ չեն, դրա համար էլ ոչ ոք չի դիմում: Միջին անվանական աշխատավարձը, որն առաջարկվում է վերոնշյալ մասնագիտացմամբ բժիշկներին, 160-170 հազար դրամ է: Բայց այդ գումարը կարող է մեծանալ եւ հասնել մինչեւ 250 հազար դրամի, եթե աշխատանքի ընդունվող մասնագետը փորձառու լինի եւ հերթապահություններ ունենա, կոնսուլտացիաներ անցկացնի:

Ի դեպ, Անուշ Ներսիսյանը Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվել է հունվարի վերջին: Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում նա եղել է միակ թեկնածուն:

Տպել
3933 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց