Երևան
12 °C
17.00 Դեպքի վայրում փրկարարները հինգ ժամ է, ինչ աշխատում էին, նրանք փորձում էին այն պանելները, որոնք վտանգ էին ներկայացնում, հանել. երբ վերամբարձ կռունկի միջոցով պանելները փորձում էին հանել, խանութի պատերը շարժվում էին, մի մասը փլուզվում ընկնում:
Մեր զրույցում դեպքի վայրում աշխատող ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Ավետիս Մանուկյանն ասաց, որ խանութի տանիքն ամբողջությամբ փլուզվել է (200-250 քառակուսի տարածք): «Երկու քաղաքացիները, ովքեր մահացել են, գտնվել են փլուզման հիմնական մասում՝ վաճառասրահում, պանելներն իջել են հենց իրենց վրա: Սովետական կարգի խանութ է, հին շինության պատերի մեջ ոչ մի արմատուրա չկա: Կարող եմ ասել, որ արտաքին զննությամբ՝ կավով է սարքված եղել, ոչ թե ցեմենտով»,- ասաց փրկարար ծառայության գնդապետը:
14.00 Այս պահին մեր նկարահանող խումբը դեպքի վայրում է եւ քիչ անց նոր մանրամասներ կհաղորդենք:
13.48 Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում այսօր փլուզված մթերային խանութը պատկանում է նույն գյուղի բնակիչ Գագիկ Ալոյանին, ում որդին՝ 1986 թվականին ծնված Սարգիս Գագիկի Ալոյանը, ի դեպ, փլուզման պահին այնտեղ է եղել եւ վնասվածքներով տեղափոխվել նախ Հրազդանի բժշկական կենտրոն, ապա՝ Երեւան: Այս մասին armtimes.com-ի թղթակցին հայտնեց Լեռնանիստի համայնքապետ Արտյոմ Հայրապետյանը:
Զոհերից մեկը՝ դրամարկղում աշխատող 50-ամյա կինը, Արմիդա Ալոյանն է՝ ընտանիքի մայրը, իսկ 32-ամյա զոհը՝ Անուշ Սարգսյանը, այդ պահին խանութ մտած հաճախորդ:
«Իրականում պայթյուն տեղի չի ունեցել, տանիքն է փլուզվել: Հավանաբար, այդքան էլ ամուր չի եղել: 180 ք/մ ընդհանուր տարածքով մեծ խանութ է, գործում է 1966 թվականից, սեփականատիրոջ կողմից նորոգվել եւ աշխատեցվում էր: Նրա մի որդու մոտ համամետաբար թեթեւ վնասվածքներ են, իսկ ահա մյուսին՝ Սարգսին, կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:
13.00 Այսօր Լեռնանիստ գյուղում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված 2 քաղաքացիների վիճակը կայուն ծանր է:
Ինչպես armtimes.com-ի թղթակցին հայտնեցին բժշկական կենտրոնից, տուժածներից մեկը 1986 թվականին ծնված Սարգիս Գագիկի Ալոյանն է, մյուսը՝ 1993 թվականին ծնված Տաթեւիկ Գվիդոնի Սարգսյանը: Վերջինիս կոնքոսկրի կոտրվածք ունի, իսկ ահա երիտասարդի մոտ առկա է ազդրոսկրի վերին երրորդ, կոնքոսկրի կոտրվածք, ինչպես նաեւ այրվածք՝ դեմքի շրջանում: Չի բացառվում, որ Սարգիսը նաեւ ողնաշարի վնասվածք ունենա:
«Տուժածները գիտակից վիճակում են: Համակարգչային տոմոգրաֆիա իրականացնելու նպատակով նրանց տեղափոխել են Երեւան, Սարգսին՝ «Մուրացան» բժշկական կենտրոն, Տաթեւիկին կամ Մասիվի, կամ Թիվ 1 համալսարանական կլինիկա»,- փոխանցեց «Հրազդան» բժշկական կենտրոնի ընդունարանի աշխատակցուհին:
11.40 Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի մթերային խանութում այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, «Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխվել է 2 տուժած: Ինչպես armtimes.com-ին տեղեկացրեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից, նախնական տվյալներով՝ զոհվածներից մեկը 50 տարեկան մի կին է՝ խանութի դրամարկղի աշխատակցուհին, մյուսը՝ 32 տարեկան երիտասարդ կին:
«Տվյալները նախնական են, հնարավոր է՝ փլատակների տակից այլ մարմիններ եւս հանվեն: Տեղում համապատասխան տեխնիկա է աշխատում, փլատակները մաքրվում են: Զոհերի եւ վիրավորների անուններն այս պահին հայտնի չեն, անձնական տվյալներն այս պահին ճշտվում են»,- փոխանցեցին մեզ գերատեսչությունից:
Տուժածների մասին տեղեկություն ստանալու նպատակով կապ հաստատեցինք նաեւ Հրազդանի բժշկական կենտրոնի հետ, սակայն այնտեղից առայժմ հրաժարվեցին որևէ բան ասել: Տեղեկատվություն ստանալուն պես այն կներկայացնենք մեր ընթերցողի ուշադրությանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների` կա երկու զոհ և երկու տուժած:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ներկայացնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը․ վարչապետ
Հայտնի են առաջիկա ընտրություններում «Հանուն Հանրապետության» կուսակցության թեկնածուների անունները
«Վարչաբենդ»-ը ելույթ կունենա Քաղաքացու օրը համաշխարհային աստղերի մասնակցությամբ Երևանում կայանալիք համերգին
Այսօրվա ավտոերթը օդից․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անկարայում հույս ունեն, որ մոտ ժամանակում կստորագրվի խաղաղության պայմանագիր Բաքվի և Երևանի միջև. Ֆիդան
ՀՀ ԱԳ փոխնախարարը թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ է տվել, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին
Վարչապետը Գյումրիում շփվում, լուսանկարվում է քաղաքացիների հետ. տեսանյութ
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցաջակցության ծրագրերից
Իմ ներկայացուցիչները մեկնել են Իսլամաբադ. եթե Իրանը չանի գործարք, կհարվածենք էլեկտրակայաններին ու կամուրջներին
Գյումրիում «Վարչաբենդ»-ը փորձեր է անում մեծ համերգից առաջ. փորձին հետևում է Աննա Հակոբյանը . տեսանյութ
Թրամփը որևէ հիմք չունի Իրանին զրկելու միջուկային զենքի մշակման իրավունքից. Փեզեշքիան
Լոնդոնում երկու սինագոգ է հարձակման ենթարկվել
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnh, 2 վիրավnր
Սպասվում են անձրև, ամպրոպ և թաց ձյուն. որոշ շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ
Վահան Կոստանյանը և Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը
Եկեք հրապարակում վառենք քրեական օրենսգիրքը, մեծ ու ժանգոտ կողպեք դնենք նորմերի վրա, բա «հայը հային կդատի՞»
Ջերմ ընդունելություն ու ժպիտներ. վարչապետը նոր կադրեր է հրապարակել ավտոերթից
Վարչապետը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը. լուսանկարներ
Երևան-Գյումրի ավտոերթ. ՀՀ վարչապետը լուսանկարներ է հրապարակել
Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո
Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ
Չինաստանում մարդանման ռոբոտը գերազանցել է մարդու համաշխարհային ռեկորդը կիսամարաթոնում. տեսանյութ
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենա. կան տուժածներ
Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը. մեկնարկն այսօր է
Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն
Թագավոր ախպեր ջան, ո՞նց ես. ավտոերթի մասնակիցները ողջունում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. վարչապետին ուղեկցում է Աննա Հակոբյանը. տեսանյութ
Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով. տեսանյութ
Հո չե՞ք թրջվել. Ուջանի բնակիչները կանգնեցրել են ավտոերթը՝ ողջունելու վարչապետին. տեսանյութ
Հասնում ենք Գյումրի. վարչապետի նոր տեսանյութը
Կադրեր Երևան-Գյումրի ավտոերթից
Վաշինգտոնում տեղի ունեցածը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար
Բարի երթ բոլորին. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
Առաջնորդում են «Խաղաղության» մեքենաները. ինչպիսին է դեպի Գյումրի ավտոերթը. տեսանյութ
Լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Առաջին նկարը 2018-ի գարունն է, երկրորդը՝ 2026-ի ապրիլի 19. նույն մարդը, նույն ճանապարհը. Ազարյան
Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փրկարարները հայտնաբերել են Թումանյանի անտառներում մոլորված քաղաքացիներին
Վարչապետը մասնակցում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացման ավտոերթին
Լավ դուք ի՞նչ սորտ եք. ո՞նց եք ձեզ զգում հիմա, այս նկարների ֆոնին. Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT