Խանութում էի, երբ պանելներն ընկան մեր վրա. Լեռնանիստի փլուզման ականատես. Լուսանկարներ

14/02/2017 schedule17:36

Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում այսօր առավոտյան փլուզված գյուղի հիմնական մթերային խանութը 8 տարի է, ինչ գործում էր:

Այս մասին մեր զրույցում ասաց փլուզման պահին խանութում գտնված սեփականատիրոջ ավագ որդին՝ Արթուր Ալոյանը: Մեր զրույցում նա պատմեց, որ խանութում այդ պահին 5 հոգի է եղել՝ մայրը, հաճախորդը, եղբայրն ու խանութի աշխատակցուհին: «Ես ներսում էի, հանկարծ պանելներն ընկան մեր վրա»,- պատմեց Արթուր Ալոյանը: Դեպքից անմիջապես հետո նա զանգել է հորը՝ խանութի սեփականատեր Գագիկ Ալոյանին եւ ասել կատարվածի մասին:

Դեպքի վայրում փրկարարները հինգ ժամ է, ինչ աշխատում էին, նրանք փորձում էին այն պանելները, որոնք վտանգ էին ներկայացնում, հանել. երբ վերամբարձ կռունկի միջոցով պանելները փորձում էին հանել, խանութի պատերը շարժվում էին, մի մասը փլուզվում ընկնում:

Մեր զրույցում դեպքի վայրում աշխատող ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Ավետիս Մանուկյանն ասաց, որ խանութի տանիքն ամբողջությամբ փլուզվել է (200-250 քառակուսի տարածք): «Երկու քաղաքացիները, ովքեր մահացել են, գտնվել են փլուզման հիմնական մասում՝ վաճառասրահում, պանելներն իջել են հենց իրենց վրա: Սովետական կարգի խանութ է, հին շինության պատերի մեջ ոչ մի արմատուրա չկա: Կարող եմ ասել, որ արտաքին զննությամբ՝ կավով է սարքված եղել, ոչ թե ցեմենտով»,- ասաց փրկարար ծառայության գնդապետը:

Խանութի տանիքի փլուզման հետեւանքով մահացել է խանութի սեփականատիրոջ կինը՝ 50-ամյա Արմիդա Ալոյանը եւ հաճախորդ 32-ամյա Անուշ Սարգսյանը. տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել սեփականատիրոջ կրտսեր որդին՝ Սարգիս Ալոյանը եւ խանութի աշխատակցուհին: Մեր զրույցում Լեռնանիստի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանն ասաց, որ բոլորն էլ նույն գյուղի բնակիչներ են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6433 դիտում

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր