ԱԺ ընտրությունները կարեւոր խթան են՝ սկսածն ավարտին հասցնելու. Արմեն Ռուստամյան

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները չափազանց կարեւոր են: Դրանք բացառիկ են ոչ միայն Հայաստանի համար, այլ նաեւ ՀՅԴ-ի ծրագրերն ու նպատակներն իրականացնելու առումով: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյան:

«Արդեն քանի տարի է՝ երկրում արմատական փոփոխությունների գործընթացի սկիզբ ենք դրել: Սա իր արդյունքները պետք է տա, եւ ընտրությունները լինելու են այն գլխավոր խթանը, որ կարողանանք մեր սկսածն ավարտին հասցնել: Մենք առաջ ենք շարժվելու «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով: Երկրում կուտակված արդարացի դժգոհությունը հավերժ կմնա, եթե չվերացնենք այդ դժգոհությունն առաջացնող պատճառները: Մենք այդ պատճառները վերացնելու քայլեր ենք ձեռնարկել»,- ասաց բանախոսը:

Արմեն Ռուստամյանի խոսքով, իշխանությունը կրողները պետք է կարողանան թույլ չտալ հետ պտտելու ձեռքբերումների անիվը: Բացի այդ՝ իշխանությունը կրողները պետք է արագ կյանքի կոչեն բարեփոխումները: «Եթե մենք բարձր որակի ԱԺ ունենանք, արդեն այս տարի կկարողանանք վայելել բարեփոխումների պտուղները: Մեր թիմը տոգորված է այս գաղափարով: Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի երկրում դժգոհությունը պակասի:

Անդրադառնալով քառյակի հետ գործակցությանը՝ Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ի՝ կառույցից դուրս գալուց հետո այն պառակտվեց:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հրապարակել է կուսակցության համամասնական ցանկը:

Տպել
2685 դիտում

«Վիվառո»-ի սահմանած հատուկ խաղադրույքները Երեւանի ավագանու ընտրություններին (լուսանկարներ)

Քարոզչության փորձ, դիտորդի աշխատանքի խոչընդոտում եւ սպառնալիք. խախտումերը 11:15-ի դրությամբ

Տեղամասում պարբերաբար կուտակումներ են ձեւավորվում խմբերով գալու արդյունքում

Կա մի քանի քրեական գործ ընտրակաշառքի մասով. Վալերի Օսիպյան

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մասնակցել ավագանու ընտրություններին (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կայցելի Նյու Յորք

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւս քվեարկեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին

Չարաշահել է իր պաշտոնեական դիրքը. Բաքուն ջղաձիգ է արձագանքել Խաչատուրովի հայտարարությանը

Իոաննիսյանի դեմ վարչական վարույթ է նախապատրաստվում, կդիմենք դատարան. Նաիրա Զոհրաբյանը քվեարկեց ու պարզաբանեց

Ընտրողների ուղղորդում Շենգավիթում եւ Աջափնյակում. դիտորդների բացահայտած խախտումները

Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է Երևանի ավագանու ընտրությունների անկախ դիտարկում

Օրվա կադրը. դժվարությամբ տեղաշարժվելով, դանդաղ քայլերով, բայց գալիս է ընտրության

Երևանի ավագանու ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

Ադրբեջանցիները մեծ քանակությամբ հայկական էլեկտրոնային փոստի հասցեներ են կոտրել. ցանկ

Վարչապետն ԱՄՆ-ում կհանդիպի տարբեր երկրների գործընկերների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, հայ համայնքի հետ

Թիվ 8/16 ընտրատեղամասում վարչապետը քվեարկել է ու մեկնում է Նյու-Յորք

ՔԿ-ն ստեղծել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների մասին ահազանգերի համար

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, 979 թեկնածու կպայքարի ավագանու 65 տեղի համար

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի