Ազատության հրապարակում տրնգի պարողներն են Մարտի 1-ի պատասխանատուները. Արթուր Բաղդասարյան

Վերածնունդն իսկապես պետք է լինի «Հայկական վերածնունդ» կուսակցության պայքարի կիզակետում: Մենք ընդդիմադիր ենք իշխանությանը, մենք ընդդիմադիր ենք Սերժ Սարգսյանին: Պարզ է, որ Հայաստանում կա քաղաքական եւ տնտեսական մենիշխանություն, մինչդեռ մենք խոսում ենք բալանսավորված իշխանության մասին: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ միաժամանակ հավելելով, որ կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար, որպես այդպիսին, չի լինի: Քարոզչական հարցերով կզբաղվի կուսակցության մամուլի քարտուղար Էդգար Ղազարյանը, կազմակերպչական հարցերով՝ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:

«Մեր ցուցակում մականունավոր անձինք չկան: Բուն ցուցակը ԿԸՀ կներկայացվի մեկ-երկու ժամից: Իսկ եթե մինչ ընտրությունները կամ ընտրություններից հետո ընտրակաշառքներ բաժանվեն, մենք բարձրաձայնելու ենք այդ մասին»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:

Հարցին՝ չի՞ վախենում, որ «կաշիներդ կքերթեմ» բառերը կվախեցնեն իր թիմակիցներին (կուսակցության վերջին համագումարում այսպես էր դիմել իր թիմակիցներին Բաղդասարյանը՝ ակնարկելով ընտրությունների օրը վատ աշխատելու հնարավորությունը՝ խմբ.), Բաղդասարյանը նկատեց. «Ես խոսել եմ իմ թիմակիցների հետ եւ ասել ժողովրդական դարձվածք՝ կաշիներդ կքերթեմ, եթե լավ չաշխատեք: Այդ դահլիճում նստած մարդիկ հասկացել ու ծափահարել են ինձ, ես նրանց հետ 20 տարվա ճանապարհ եմ անցել»,- ընդգծեց Արթուր Բաղդասարյանը:

Անդրադառնալով «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի՝ կուսակցությանը վարկաբեկել պատրաստվողների աչքերը սեփական մատներով հանելու հայտարարությանը, Արթուր Բաղդասարյանն ընդգծեց, որ գուցե նրա խոսքը մի քիչ էմոցիոնալ է հնչել: Կուսակցությունում, սակայն այդ հարցին ընդհանրապես անդրադարձ չի եղել:

ՀՎԿ նախագահը նաեւ շեշտեց, որ իշխանություններն ու ընդդիմությունները հավերժական չեն, եւ չբացառեց որեւէ ուժի հետ ապագա գործակցությունը: «Պետք է առուն թռնենք, նոր հոպ ասենք: Նախ՝ պետք է ընտրությունները կայանան: Մենք չենք լինի միայն այն կոալիցիայում, որտեղ չենք ունենա որոշումների վրա ազդելու հնարավորություն: Մենք վստահաբար չենք պայքարում զուտ ԱԺ մուտք գործելու համար, մենք ձգտում ենք ավելի բարձր նշաձողի»,- ընդգծեց նա:

Վերջում Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ իր ղեկավարած քաղաքական ուժի՝ Մարտի 1-ի հետ առնչությանը՝ հայտարարելով, որ ՕԵԿ-ը, իսկ հիմա արդեն «Հայկական վերածնունդը», Մարտի 1-ի համար պատասխանատվություն չի կրում: «Եթե Հայաստանում տեղի ունենային նույն ցնցումները, որոնք տեղի ունեցան Ուկրաինայում, ի՞նչ պետք է անեինք: Նրանք, ովքեր Ազատության հրապարակի տերերն էի, հենց նրանք են պատասխանատվություն կրում, նրանք, ովքեր այնտեղ հավաքել էին ժողովրդին եւ տրնգի էին պարում»,- ամփոփեց կուսակցության ղեկավարը:

Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը քիչ առաջ ներկայացրել է կուսակցության նախընտրական ցուցակը:

Տպել
4430 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց