«Ելք» դաշինքին պետք է ձայն տալ, քանի որ այն ստատուս քվոն փոխելու ուժ է. Էդմոն Մարուքյան

«Ելք» դաշինքի առաջնորդների հետ այսօր կայացած հանրային հանդիպման ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը հրապարակեց դաշինքի նախընտրական ցուցակը՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Մանե Թանդիլյան, Սասուն Միքայելյան, Արտակ Զեյնալյան, Լենա Նազարյան, Հայկ Կոնջորյան, Արայիկ Հարությունյան, Խաչիկ Սիմոնյան:

«Ընտրողները «Ելք» դաշինքին ձայն պետք է տան, քանի որ այն ստատուս քվոն փոխելու ուժ է: Ստատուս քվոն այն իրավիճակն է, որ այսօր ունենք՝ 25 տարի կուտակված խնդիրներ, կոռուպցիա, մայրաքաղաքի եւ մարզերի անհամաչափ զարգացում, իրավունքի գերակայության բացակայություն: Մենք գալիս ենք փոխելու ստատուս քվոն: Բազմաթիվ մարդկանց մատից փուշ ենք հանել, հարյուրավոր քաղաքացիներ կոնկրետ ինձ դիմել են, եւ մասնագիտական կարողություններիս սահմանում օգնել եմ նրանց: Ես եւ Նիկոլ Փաշինյանը արել ենք ամենը մեր մեկական մանդատը լիարժեք իրացնելու համար: Այժմ «Ելքի» յուրաքանչյուր պատգամավոր աշխատելու է մեզ նման, եւ ստատուս քվոն փոխվելու է»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ դաշինքի նախընտրական ծրագրում կներկայացվի տնտեսության վերաբերյալ իրենց տեսլականը:

«Երբ պետությունը համապատասխան պայմաններ ապահովի, տնտեսությունն անկասկած կզարգանա: Տարիներով մեզ խաբել են, որ վատ ենք ապրում հայ-թուրքական փակ սահմանի պատճառով, մինչդեռ իրականությունն այն է, որ վատ ապրել ենք կոռուպցիայի, տնտեսության մեջ անհավասար մրցակցության, դատական իշխանության անկատարության հետեւանքով: Մենք գալիս ենք՝ ապահովելու տնտեսության զարգացման համար բոլոր նախապայմանները»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով, որպեսզի հնարավոր լիներ ասել, որ ընտրություններն արդար կանցնեն, բոլոր ուժերն այս ընթացքում պետք է ունենային հավասար հնարավորություններ՝ ֆինանսների եւ մեդիայի առումով: «Մինչդեռ նման բան չի եղել: Այժմ էլ մարդկանց ցուցակագրում են ընտրակաշառք բաժանելու համար: Սա խնդիր է, որի դեմ պետք է անհանդուրժող լինել, այլապես առաջիկա 5 տարիներին մարդիկ որեւէ մեկին բողոքելու տեղ չեն ունենալու»,- ընդգծեց «Ելք» դաշինքի անդամը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային՝ Էդմոն Մարուքյանը նկատեց, որ հայկական կողմը զիջումների մասին չի կարող խոսել, քանի դեռ դրան պատրաստ չէ ադրբեջանական հասարակությունը:

Տպել
5217 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել