Ինչո՞ւ են թանկացել լիցքավորման քարտերը. տերմինալների խտրականությունը բաժանորդների միջեւ

16/02/2017 schedule19:30

Արդեն երկու օր է՝ Երեւանի շատ խանութներում «Բիլայն» լիցքավորման քարտերը թանկացել են. 1000 դրամանոց քարտը որոշ խանութներից կարելի է ձեռք բերել 1050 դրամով: Ենթադրվում է, որ թանկացումը պայմանավորված է տերմինալներում լիցքավորման հնարավորության դադարով: Beeline-ը պաշտոնապես հայտարարել է, որ փետրվարի 16-ից դադարեցնում է Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերությունների տերմինալների միջոցով վճարումների ընդունումը:

Ընկերությունն իր այդ որոշումը բացատրել էր վերոնշյալ ընկերությունների անհավասար միջնորդավճարային քաղաքականության դրսեւորմամբ: Բանն այն է, որ բջջային կապի դիմաց վճարային տերմինալների միջոցով կատարվող վճարումների ժամանակ մյուս օպերատորներից 1001 եւ ավելի դրամ վճարումներն ընդունվում են առանց որեւէ հավելյալ միջնորդավճարի, իսկ Beeline-ի  բջջային կապի դիմաց միջնորդավճարը չի պահվում միայն սկսած 10 000 դրամից:
«Հասկանո՞ւմ եք ինչ մեծ տարբերության մասին է խոսքը: 1001 եւ 10 հազար: Մենք պահանջով ենք հանդես եկել, որ մեր բաժանորդների համար գործեն հավասար պայմաններ, ինչ մյուս օպերատորների համար: Քանի որ չէին համաձայնել՝ մենք որոշում էինք կայացրել դադարեցնել մեր համագործակցությունը: Բայց մենք բաց ենք երկխոսության համար՝ ի շահ մեր բաժանորդների, եթե կան ինչ-որ առաջարկներ, կլսենք»,- մեզ հետ զրույցում ասաց «Բիլայն» ընկերության հասարակայնության հետ կապերի մենեջեր Նառա Նազարյանը:

Վերջինս չցանկացավ բացահայտել, թե Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերություններն ինչպես են պատճառաբանել անհավասար միջնորդավճարի առկայությունը: Մեր հարցին, թե արդյո՞ք տերմինալներում վճարումների ընդունման դադարեցմամբ է պայմանավորված լիցքավորման քարտերի թանկացումը՝ «Բիլայն» ընկերության հասարակայնության հետ կապերի մենեջերն ասաց. «Մեկը մյուսի հետ կապ չունի»:

Նառա Նազարյանը վստահեցրեց, որ իրենք լիցքավորման քարտերը չեն թանկացրել, վաճառում են նույն գնով, ինչ մինչ այդ: «Իրենք վերահսկվում են, իրավունք չունեն գները բարձրացնել: Այսինքն՝ եթե այսօր տերմինալը չկա, 1000 դրամանոց քարտը վաճառեն 2000 դրամո՞վ: Նման բան չկա: Վերահսկողություն միշտ իրականացվում է, խնդիրը կլուծվի: Եթե թանկացնեինք՝ բաժանորդներին անպայման տեղյակ կպահեինք»,- հավելեց նա:

Նշենք, որ չի բացառվում՝ խանութների տերերը որոշել են օգտվել առիթից ու թանկացնել լիցքավորման քարտերը: Հեռախոսների լիցքավորման այլ տարբերակներ Բիլայնի կողմից առաջարկվում են բաժանորդներին (բանկում, առցանց եւ այլն), սակայն ակնհայտ է, որ լրացուցիչ անհարմարություններ են ստեղծվում: 

Թել-Սել ընկերությունից մեկնաբանություն խնդրեցինք Բիլայնի բաժանորդների նկատմամբ միջնորդավճարի խտրականության կապակցությամբ: «Ներկա պահին ձեզ չենք կարող տեղեկատվություն տրամադրել, մասնագետներն աշխատում են խնդրի ուղղման ուղղությամբ»,- պատասխանեցին մեզ:

Իդրամ ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթեւ Մադաթյանն էլ ասաց. «Բիլայնի հետ կապված մեկնաբանություն այս պահի դրությամբ չունենք, որովհետեւ ընթացքում են բանակցությունները, որից հետո նոր ասելու բան կունենանք հավանաբար»: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված խտրական քաղաքականությունը՝ Տաթեւ Մադաթյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, նման բան չկա, որովհետեւ, եթե 3 կազմակերպության (նկատի ունի 3 տերմինալները,-հեղ.) հետ է խնդիրը, ուրեմն խնդիրը Բիլայնի հետ է: Բայց ավել բան չենք ուզում ասել, որովհետեւ քննարկման փուլում է»:

Հ.Գ.  Իզի Փեյ ընկերության հետ բանակցություններն արդեն բարեհաջող են ավարտվել: Բիլայն ընկերությունից տեղեկացնում են, որ Իզի Փեյ ընկերության տերմինալների միջոցով վճարում կատարելու հնարավորությունը վերականգնվում է:

Beeline բջջային կապի ծառայությունների դիմաց բաժանորդները կարող են վճարում կատարել հետեւյալ պայմաններով՝ 10-ից մինչեւ 50 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է 0 ՀՀ դրամ, 51-ից մինչեւ 999 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է 30 ՀՀ դրամ, 1.000-ից մինչեւ 70,000 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է 0 ՀՀ դրամ:

Տպել
11241 դիտում

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ