Սահմանադրական հանրաքվեի արդյունքները չեն կարող կանխորոշել ԼՂ կարգավիճակը․ համանախագահներ

17/02/2017 schedule11:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ Միյունխենում կայացած հանդիպումներից հետո այսօր տարածել են համատեղ հայտարարություն։ ԵԱՀԿ կայքէջում տեղադրված հայտարարությունում նշվում է․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Ռիչարդ Հոգլանդը երեկ առանձին, ապա համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ։ Հանդիպումներին ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Համանախագահները նախարարների հետ քննարկել են շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված ներկա իրավիճակը: Համանախագահները վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի եւ որ պատերազմը լուծում չէ։ Նրանք կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել, ինչպես նաև իրենց հրապարակային ելույթներում ազգաբնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։ Համանախագահները նաեւ կողմերին կոչ են արել խստագույնս պահպանել 1994-95 թվականների հրադադարի ռեժիմի հաստատման մասին համաձայնագիրը, որը ռազմական գործողությունները դադարեցնելու հիմքն է:

Համանախագահները կողմերին հիշեցրել են 2011-ի մայիսին Դովիլում իրենց երկրների նախագահների համատեղ հայտարարությունը՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը միայն նոր տառապանքներ ու ավերածություններ կբերի եւ կդատապարտվի միջազգային հանրության կողմից:
Համանախագահները մտքեր են փոխանակել 2016 թվականին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին, ինչը նպատակ ունի կայունացնել իրավիճակը շփման գծում։
Համանախագահները նախարարների հետ հանդիպմանը ընդգծել են, որ հակամարտության երկարատեւ լուծմանը որքան հնարավոր է շուտ հասնելու համար անհրաժեշտ է մեծ ճկունություն ցուցաբերել ու վերսկսել համապարփակ բանակցություները։

Համանախագահները ընդունել են, որ Հայաստանի իշխանությունների կողմից ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու վերաբերյալ վերջին որոշումը օգտակար մարդասիրական քայլ էր: Երկու նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ խստորեն հետեւել իրենց միջազգային մարդասիրական պարտավորություններին, այդ թվում՝ 2010 թվականի հոկտեմբերին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ընդունած հայտարարությունները։

Համանախագահներն Համանախագահները տեղյակ են, որ, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է Լեռնային Ղարաբաղում անցկացնել 2017 թվականի փետրվարի 20-ին: Չնայած համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները սահմանադրական հանրաքվեն դիտարկում են որպես հանրային կյանքի կազմակերպման ձեւ, նրանք ընդգծում են, որ ոչ մի երկիր, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ, ինքնիշխան պետություն:

Սա հիմք ընդունելով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են, որ հանրաքվեի արդյունքները չեն կարող ազդել Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա։ Համանախագահներն ընդգծել են, որ այդ արդյունքները չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների արդյունքը, որը կարող է բերել հակամարտության տեւական եւ խաղաղ կարգավորման:

Ըստ հայտարարության, համանախագահները ծրագրում են մարտին այցելել տարածաշրջան։

Տպել
1071 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին