ՀՀԿ-ի ցուցակում ինձ համար տեղ չկար, դրա համար էլ Ծառուկյան դաշինքին միացա

Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, գործարար Խաչիկ Մանուկյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել եւ միացել Ծառուկյան դաշինքին:

Նա ռեյտինգային ընտրակարգով պետք է առաջադրվի Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատածքում: Մանուկյանը, սակայն, Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը չի անդամակցի, նա ընտրություններին կմասնակցի որպես անկուսակցական թեկնածու:

- Պարոն Մանուկյան, ինչո՞ւ ՀՀԿ-ից դուրս գալու եւ Ծառուկյան դաշինքին միանալու որոշում կայացրիք:

- Այս խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեի, եւ սկսել էի նախապատրաստվել: Մասնակցելու համար անհրաժեշտ էր, որ որեւէ դաշինքի կամ կուսակցության ցուցակում ընդգրկված լինեի: ՀՀԿ-ն մեր մարզում իր բոլոր ռեյտինգային թեկնածուներին առաջադրել էր, ինձ համար տեղ չկար, դրա համար էլ Ծառուկյան դաշինքով եմ մասնակցելու:

- Դո՞ւք եք դիմել, ՀՀԿ-ն ձեզ մերժե՞լ է:

- Չմերժեց, պարզապես նրանց ցուցակի մեջ իմ անունը չգրվեց: Ես չէի դիմել, ես սպասում էի: Կուսակցությունն է որոշում, թե ում առաջադրի: Հավանաբար ստուգել-տեսել են, որ իմ վարկանիշը մի փոքր ցածր է եղել, դրա համար էլ ինձ չեն ընդգրկել եւ ավելի բարձր վարկանիշ ունեցող թեկնածուների են ընդգրկել:

- Այս դեպքում դո՞ւք եք դիմել Գագիկ Ծառուկյանին, թե՞ ինքն է առաջարկել իր դաշինքով առաջադրվել:

- Ես դիմել եմ, նա էլ ընդունել է:

- Իսկ Ծառուկյանին չի՞ հուզել ձեր ցածր վարկանիշը:

- Ինձ ասել են, որ իմ վարկանիշը ցածր է, բայց ես այդպես չեմ կարծում: Համամիտ չեմ նրանց ներկայացրած վարկանիշի հետ:

- ԲՀԿ պատգամավոր Լովա Խաչատրյանը ձեր ընկերն է, նրա միջոցո՞վ եք ապահովել Ծառուկյանի համաձայնությունն ու նրա հետ կապը:

- Ոչ: Ես այդ հնարավորությունը չունե՞մ, որ նրա միջոցով ապահովեմ: Ես բոլորին ճանաչում եմ, բոլորի ծրագրերին էլ ծանոթ եմ:

- Հե՞շտ էր ՀՀԿ-ից Ծառուկյան դաշինք տեղափոխվելը: Չէ՞ որ գաղափարախոսությունների, սկզբունքների տարբերություն կա:

- Իմ գաղափարախոսությունը հիմնականում տնտեսական ոլորտում է: Ես տնտեսական ծրագրերին եմ ուշադրություն դարձնում, որտեղ ես ինձ իրազեկ եմ համարում, տիրապետում եմ առկա բոլոր խնդիրներին: Իմ ցանկությունն է՝ տնտեսական խնդիրներին լուծում տալը:

- Դուք իշխանական ճամբարից տեղափոխվում եք ընդդիմադիր ճամբար: Այդ փոփոխությունը հոգեբանորեն դժվար չէ՞:

- Ոչ: Ի՞նչ տարբերություն՝ իշխանության մեջ ես տնտեսությունն ուժեղացնում, թե ընդդիմության դաշտից:

- Սկսելու եք քննադատե՞լ իշխանություններին:

- Քննադատելու խնդիր չկա: Որ լավ լիներ, հիմա այսպես չէինք լինի: Տնտեսությունն անկում է ապրում, աշխատատեղերի խնդիր կա, նոր աշխատատեղեր չեն առաջանում: Պետք է տնտեսություն զարգացնենք: Իսկ դա ընդդիմության, թե իշխանության հետ կանենք՝ կարեւոր չէ: Կարեւորն անելն է: Ում մոտ դա հաջողվի, թող նա էլ անի:

- Եթե մի գործարար իշխանական թեւից ընդդիմության կողմն է անցնում, նրա մոտ հարկային ու այլ ստուգումներ են անցկացվում: Մտահոգություն չունե՞ք, որ իշխանությունները ձեզ նման եւ այլ լծակներով կճնշեն:

- Ես նման խնդիր չունեմ, մաքուր աշխատում եմ: Եթե պիտի այդ պատճառով ստուգեն, թող մի անգամ էլ ավել ստուգեն:

- Պարոն Մանուկյան, մտավախություն չունե՞ք, որ ընտրություններին մասնակցեք, ձայներ բերեք ձեզ ու դաշինքին, բայց Ծառուկյանը որոշի, որ դուք չեք դառնա պատգամավոր:

- Բոլոր թեկնածուներն էլ ներքուստ համոզված են, որ իրենք հաղթելու են ու դառնալու են պատգամավոր: Իսկ ով ի սկզբանե զգում է, որ չի հաղթելու, նա չի մասնակցելու: Այլ խնդիր է ընտրությունների ընդհանուր արդյունքը:

- Արագածոտնում Ծառուկյան դաշինքից առաջադրվելու եք դուք, Լյովա Խաչատրյանը, ՀՀԿ-ն մեկ տասնյակ թեկնածուներ կառաջադրի,  թեկնածուներ կառաջադրեն նաեւ այլ կուսակցություններ, այսինքն սուր մրցապայքար է լինելու: Ինչպե՞ս եք պայքարելու, որ հաղթեք, հատկապես որ վերջին հինգ տարիներին պատգամավոր չեք եղել:

- Կպայքարենք՝ կտեսնեք:

- Կարո՞ղ է, նախորդ ընտրությունների նման ընտրակաշառք բաժանեք:

- Որ փող լինի՝ կբաժանենք (ծիծաղում է), փող չկա... Կատակ եմ անում: Մենք իրականում տնտեսական-գաղափարախոսական պայքար ենք մղելու, փող բաժանելու իմաստը ո՞րն է: Ես դա ճիշտ չեմ համարում:

- Հիմա ժողովուրդը սպասում է, որ Ծառուկյանը փող է բաժանելու, ՀՀԿ-ն փող է բաժանելու:

- Ընտրություններից առաջ բոլորն էլ ինչ-որ ակնկալիք ունեն, բայց պետք է հասկանանք, որ սա այլ տիպի ընտրություններ են, կարելի է ասել՝ նոր պետության հիմք է դրվում: Պետք է հասկանանք, որ փողով, ընտրակաշառքով ընտրությունների արդյունքում ենք այսպիսի վիճակ ունեցել: Հիմա ընտրություններին էլ պետք է սրտացավորեն մոտենալ, չէ՞ որ այստեղ մենք եւ մեր երեխաներն են ապրում: Գաղափարախոսության հիմքում սա պետք է դրվի:

- Իշխանությունը դա չէ՞ր ապահովում:

- Ամեն ինչ իր ժամանակին եղել է այնպիսին, ինչպիսին մենք ենք եղել, մեր իշխանությունն ու մեր ժողովուրդն է եղել: Հիմա ժամանակներն ու մարտահրավերներն այլ են:

- Դրա համար էլ իշխանությունները կառավարություն են փոխում:

- Դե լավ է: Կառավարությունը որ շուտ-շուտ փոխվի, ավելի լավ կլինի: Եթե լավ չի աշխատում, մնա ի՞նչ անի: Ով լավ չի աշխատում, ով իր ասածը չի կատարում, պիտի գնա: Վերջ: Ուրիշ մարդ պիտի գա ու կատարի:

Տպել
3564 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին