Պոգբան խաղացել է եղբոր դեմ. մայրն ու եղբարը յուրօրինակ շապիկներով են աջակցել նրանց (ֆոտո)

17/02/2017 schedule12:32

Ռոտերդամի «Սպարտայի» հարձակվող Մաթիաս Պոգբան եւ նրա մայրը՝ Յեո Պոգբան, փետրվարի 16-ին տեղի ունեցած Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Մանչեստեր Յունայթեդ»-«Սենտ Էտյեն» խաղում 2 թիմին էլ երկրպագում էին: Կողմերից մեկում՝ «Յունայթեդում», խաղում է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ Պոլ Պոգբան, իսկ ֆրանսիական թիմում՝ նրա ավագ եղբայրը՝ Ֆլորենտին Պոգբան:

Մայրն ու եղբայրը Պոլին ու Ֆլորենտինին աջակցելու յուրօրինակ եղանակ էին գտել: Նրանք կրում էին մարզաշապիկ, որի մի մասը «Յունայթեդի», մի մասը «Սենտ Էտյենի» գույներով էր եւ վրան 2 ֆուտբոլիստի համարներն էին: 26-ամյա Մաթիասը, որը «Սենտ Էտյենում» խաղացող Ֆլորենտինի երկվորյակն է, խաղից առաջ նշել է, որ չի կարող թիմերից որեւէ մեկին տալ նախապատվությունը: Ֆլորենտինն էլ ասել է, որ իրենց մոր համար դժվար է լինելու հետեւել խաղին: Հանդիպումից հետո էլ Պոլ Պոգբան խոստովանել է, որ իր համար հրաշալի մի բան է եղել եղբոր դեմ խաղալը:

«Դա հրաշալի էր: Ես պարզապես չէի կարողանում հավատալ աչքերիս, երբ տեսա նրան: Նա ծիծաղեց եւ ասաց, որ պարզապես վայելեմ խաղը»,- Պոգբայի խոսքերն է փոխանցում The Mirror-ը:

Եղբայրները միասին խաղադաշտում մնացին մինչեւ 80-րդ րոպեն, երբ Ֆլորենտինը փոխարինվեց: 23-ամյա Պոլի եւ եղբոր մարզական կարիերայում սա առաջին անգամն էր, որ նրանք միմյանց դեմ էին պայքարում, եւ այդ պայքարն ավարտվեց կրտսեր եղբոր հաղթանակով: «Կարմիր սատանաները» սեփական հարկի տակ Զլատան Իբրահիմովիչի հետ-տրիկի շնորհիվ 3:0 հաշվով պարտության մատնեցին մրցակցին:

Այս թիմերի պատասխան հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 22-ին: Երեկվա խաղին հայտավորված չէր Հայաստանի հավաքականի անագ Հենրիխ Մխիթարյանը: «Յունաթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տեղեկացրել է, որ ֆուտբոլիստը վատառողջ է, սակայն պատրաստ կլինի կիրակի օրը կայանալիք Անգլիայի գավաթի խաղարկության 5-րդ փուլի «Բլեքբերնի» դեմ հանդիպմանը:

Տպել
1345 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ