Հայերի հանդեպ ատելություն սերմանելն Ուզբեկստանում հանցանք չէ․ Ադրբեջանը փրկել է պատմաբանին

17/02/2017 schedule14:00

Տաշքենդի Չիլանզարի շրջանի դատարանը երեկ կայացած նիստում չհիմնավորված է ճանաչել պատմաբան Շուխրաթ Սալամովի դեմ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների ներկայացրած մեղադրանքները։ Դատարանի որոշման մեջ նշվում է, թե «Շուխրաթ Սալամովի գործունեությունը հանցավոր տարրեր չի պարունակում եւ հիմքեր չկան նրա գիտական աշխատանքը կասեցնելու համար»։ Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները հունվարի 23-ին գլխավոր դատախազությունում բողոք էին ներկայացրել Շուխրաթ Սալամովի դեմ՝ նրան մեղադրելով միջէթնիկական թշնամանք եւ բախումներ հրահրելու մեջ:

Բողոքի համար հիմք էր հանդիսացել 2016 թվականի ամռանը նրա հեղինակությամբ հրատարակված «Թուրքեստանը եւ Հարավային Կովկասը 19-20-րդ դարերում: Դաշնակները: Ֆերգանայից մինչեւ Ղարաբաղ» եւ «Ղարաբաղ. գաղափարների պատերազմ» գրքերը։ Գրքերում իրականությանը չհամապատասխանող տվյալներ են հրապարակվել, որոնք հակակրանք, ատելություն եւ թշնամանք են սերմանում հայերի հանդեպ: Օրինակ, առաջին գրքում նշվում է, թե իբր 1918 թվականին խորհրդային իշխանությունների կարգադրությամբ Մոսկվայից Ֆերգանայի հարթավայր են ուղարկվել Կարմիր բանակի ստորաբաժանումներ, որոնց կազմում եղել են դաշնակցականներից կազմված ջոկատներ եւ որոնք իբր զբաղված են եղել տեղի մահմեդականների զանգվածային կոտորածով:

Առանց փաստեր ներկայացնելու Սալամովն իր հեղինակած գրքում գրել է, թե իբր տվյալներ ունի, որ 1918-1919 թվականներին դաշնակցական ջոկատները թալանել ու հրկիզել են Ֆերգանայի հարթավայրի բոլոր քաղաքներն ու 180 այլ բնակավայր: Նշվում թե միայն Կոկանդ քաղաքում երեք օրում 10 հազար ուզբեկ եւ այլ մահմեդականներ են սպանվել, Մարգիլանում՝ 7 հազար, Անդիժանում՝ 6 հազար, Նամանգանում՝ 2 հազար եւ այդպես շարունակ: Իր հեղինակած մյուս գրքում Շուխրաթ Սալամովն ակնհայտ խեղաթյուրված կերպով է ներկայացրել Արցախի հիմնախնդիրը: Այս եւ «աշխատությունները» ժամանակին լայնորեն լուսաբանվել են ադրբեջանական լրատվամիջոցներում, ինչը հիմք է տալիս կասկածելու, որ գրքերը հրատարակվել են Ադրբեջանի ֆինանսավորմամբ:

Դրա օգտին է խոսում այն փաստը, որ հայ համայնքի ներկայացրած բողոքի մասին հայտնի դառնալուց հետո պաշտոնական Բաքուն ամեն տեսակի աջակցություն է ցուցաբերել Սալամովին։ Հենց սկզբից Ուզբեկստանում Ադրբեջանի դեսպանատանը հրահանգվել է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել Սալամովին: Բացի այդ, պատմաբանի շահերը պաշտպանել է ադրբեջանցի հայտնի փաստաբան Մուխթար Մուստաֆաեւը: Բաքվում Սալամովին հայերի հետապնդումներից պաշտպանելը Ադրբեջանում դարձրել էին գրեթե համապետական նշանակության խնդիր։ Մուստաֆաեւը հայտարարել էր, թե ամբողջ Ադրբեջանը ոտքի է կանգնելու Սալամովին պաշտպանելու համար:

Հայտնի է, որ Սալամովի գործին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը եւս միջամտել է։ Գործադրած ջանքերի շնորհիվ ադրբեջանցիներին հաջողվել է պատասխանատվությունից ազատել հայերի հանդեպ թշնամանք տարածող պատմաբանին։ Դատարանի վճռից հետո Շուխրաթ Սալամովը աջակցության համար իր երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանին։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի իմ բոլոր բարեկամներին ու ադրբեջանական համայնքին։ Դուք ինձ փրկեցիք»,- ասել է Սալամովը։

Հայերի հանդեպ ատելություն սերմանող պատմաբանին քրեական հետապնդումից փրկելուց հետո այժմ Բաքվում ծրագրել են հաշվեհարդար տեսնել Սալամովի դեմ բողոքողներին։ Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, թե պատմաբանի դեմ բողոք ներկայացրած քաղաքացիներից մեկը՝ Նիկոլայ Բաբայանը, այցելել է Արցախ եւ այդ մասին համապատասխան գրառումներ է արել։ Պարզվել է, որ 2016 թվականի հոկտեմբերին Բաբայանը պատմաբանի գործունեության վերաբերյալ նամակով բողոք է հայտնել այն ժամանակ դեռեւս վարչապետ, իսկ ներկայումս նախագահ Շովքաթ Միրզիյոեւին։ Բացի այդ, ադրբեջանցիները պարզել են, որ Ուզբեկստանի հայկական մշակութային կենտրոնի ակտիվիստ Մանուշակ Առուշանովան եւ եւս մի քանի հոգի 2015 թվականի հուլիսին այցելել են Արցախ եւ նույնիսկ հանդիպել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։

Հանդիպման փաստն ապացուցող լուսանկարները վերցվել են Facebook-ի նրանց էջերից։ Haqqin.az-ի փոխանցմամբ, այդ փաստերի հիմա վրա Բաքուն Ուզբեկստանից կարող է խնդրել Ադրբեջանի սահմանն անօրինականորեն հատելու համար քրեական պատասխանատվության ենթարկել վերը նշված անձանց։ Ըստ կայքի՝ հիմք ընդունելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի քրեական հետապնդման փորձը՝ Բաքուն, նկատի առնելով Ուզբեկստանի հետ բարեկամական հարաբերությունները, կարող է խնդրել իրեն արտահանձնել վերը նշված անձանց։

Տպել
3273 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց