Սպիտակ եղեռն. ուսանողներն ընդդեմ Պաշտպանության նախարարի

17/02/2017 schedule14:47

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի փետրվարի 19-ի համարում

Պետական բուհերի ուսանողների ընդվզումը «Զինապարտության մասին» նոր օրենքի նախագծի դեմ՝ սպառնում է վերածվել ցույցերի: Սույն նախագիծը, որով բուհերի մագիստրատուրաներում եւ ասպիրանտուրաներում սովորող բոլոր ուսանողները զրկվում են բանակի տարկետման իրավունքից, ստիպել է միավորվել բոլոր բուհերի ուսանողներին: Հիշեցնենք, որ ընդամենը 2 օր առաջ նրանք տարածել էին մի հայտարարություն, որով բոլոր մտավորականներին կոչ էին անում միանալ իրենց պայքարին: Երեկ հայտնի դարձավ, որ գիտության ապագա թեկնածուներին համատարած բանակ «քշելու» դեմ արդեն լայնամասշտաբ ստորագրահավաք է սկսվել ակադեմիկոսների շրջանում: Ստորագրահավաք է իրականացվում նաեւ հասարակության այլ խավերի շրջանում:

Իսկ օրենքի նախագծի հետ կապված ուսանողության հակափաստարկները ներկայացնելու համար ասուլիս էին հրավիրել բժշկական համալսարանի օրդինատուրայի ուսանող Նարեկ Զեյնալյանը, ՀՀ ԳԱԱ ասպիրանտ Արարատ Միրզոյանը եւ ԳԱԱ ասպիրանտ Լեւոն Անտոնյանը, որոնք «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամներ են: «Այս օրենքն ընդունելու դեպքում ուղղակիորեն հարցականի տակ է դրվում գիտության ապագան, որ նույնն է՝ ազգային անվտանգությունը: Մենք այդ քայլը որակում ենք որպես սպիտակ եղեռն սեփական գիտության եւ սեփական ժողովրդի հանդեպ»,- երեկ հայտարարում էին պայքարի դուրս եկած մագիստրոսների եւ ասպիրանտների նախաձեռնող խմբի անդամները:

Ինչ վերաբերում է օրենքը ներկայացնելիս կառավարության 3 հիմնական փաստարկներին, որ սույն օրենքով իրենք լուծելու են բանակի մակարդակի բարձրացման հարցը, գիտության եւ կրթության ոլորտում կոռուպցիայի խնդիրը եւ ամենակարեւորը՝ ավելացնելու են զինված ուժերի թվաքանակը, նախաձեռնող խմբի անդամները բոլորովին այլ կարծիքի են: Ըստ նրանց, եթե նույնիսկ գիտության թեկնածուները բարձրացնեն բանակի մակարդակը, դա տեւելու է ընդամենը 2 տարի՝ այն պարզ պատճառով, որ դրանից հետո ոչ մի մագիստրոս կամ ասպիրանտ բանակում չի լինելու: «Ընդհակառակը, մենք ունենալու ենք հակառակ էֆեկտը, քանի որ բանակում ծառայելուց հետո միայն նախկին ուսանողները կարող են մագիստրատուրա դիմել:

Ինչ-որ տեղ կասկածելի է նաեւ, որ գիտությունների թեկնածուն, բանակ զորակոչվելով որպես շարքային զինվոր, իր մասնագիտական ունակություններով կարող է օգուտ տալ բանակին»,- երեկ պնդում էին ուսանողները: Բանակի թվաքանակի ավելացումը նույնպես, ըստ նրանց, կտեւի ընդամենը 2 տարի: «2 տարի հետո մենք կրկին գալու ենք այս նույն թվաքանակին: Ուղղակի գումարվելու են այն 100-150 հոգին, ովքեր, ներկա գործող օրենքով ընդունվելով ասպիրանտուրա, չէին զորակոչվում: Եվ չենք կարծում, որ այդ թիվն էական ազդեցություն է ունենալու բանակի մարտունակության վրա, ու ավելի քան համոզված ենք, որ նրանց բացակայությունն այստեղ՝ գիտության ոլորտում, էական եւ մեծ բացասական ազդեցություն է ունենալու գիտության հետագա զարգացման վրա»,- ասում էին տղաները:

Ինչ վերաբերում է կրթության եւ գիտության ոլորտում կոռուպցիայի խնդրին, նախաձեռնող խմբի անդամները հայտարարեցին. «Թող ոչ ոք իրեն իրավունք չվերապահի մի ամբողջ ժողովրդի մտավորական ներուժին մեղադրել կոռուպցիայի մեջ»: Համենայնդեպս, հասկանալի է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կաշառք տալու միջոցով հայտնվել են մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում, բանակից կազատվեն նույն մեթոդներով: Այսինքն, կրկին տուժելու են նույն շնորհալի երիտասարդները, իսկ կոռուպցիան պարզապես մի դաշտից տեղափոխվելու է մեկ այլ դաշտ: Եւ վերջապես, տղաները վստահ են, որ այս օրենքը հանգեցնելու է «ուղեղների հերթական արտահոսքի»:

Նկատենք, որ մոտ 2 հազար հոգու հավելյալ բանակ զորակոչելն ու, փաստորեն, գլխաքանակի խնդիր լուծելը նույնիսկ ռազմական գործողությունների դեպքում չի կարող վճռորոշ լինել: Ի դեպ, երեկ տղաները հայտարարում էին, որ իրենցից ոչ ոք չի ցանկանում խուսափել բանակում ծառայելուց: «Պարզապես կա մի խնդիր. մենք բոլորս ուզում ենք ծառայել մեր հայրենիքին, բայց յուրաքանչյուրը պետք է ծառայի իր տեղում, որովհետեւ պետություն կոչվածը մի մեխանիզմ է, որի մի ատամնանիվը սխալ գործելու դեպքում՝ ամբողջ մեխանիզմն է շարքից դուրս գալու»,- ասում էին նրանք: Խոստովանենք, որ առանց այն էլ մեր գիտությունը զառամյալ է, ու այսօր շատ քիչ թվով երիտասարդներ են գնում այդ ուղղությամբ:

Այնպես որ, կառավարության ներկայացրած «Զինապարտության մասին» նոր օրենքի նախագիծն ընդունելու դեպքում՝ հնարավոր չի լինելու գիտությունը երիտասարդացնել այն պարզ պատճառով, որ բանակում ծառայելուց հետո շատ քիչ թվով երիտասարդներ կվերադառնան այդ ասպարեզ, կամ էլ՝ վերադառնալու դեպքում հնարավոր է այնքան հիասթափված լինեն մեր փառապանծ բանակում տիրող  բարքերից, որ որոշեն իրենց դրսեւորել ոչ թե Հայաստանում, այլ ուրիշ երկրներում: Բացի այդ, ընդունենք, որ կրթությունն ու գիտությունը շարունակական են, եւ ընդհատելու դեպքում՝ ամեն ինչ անհրաժեշտ է սկսել նորից, քանի որ ետընթացն անխուսափելի է:

Երեկ տղաները հիշեցին նաեւ, որ նույն փաստի առաջ մեր երկիրը կանգնել էր նաեւ ղարաբաղյան պատերազի ժամանակ, սակայն այն ժամանակ Պնախարար Վազգեն Սարգսյանն այնքան խելամիտ գտնվեց, որ քաջ գիտակցելով, որ դա թիկունքից հարված է մեր պետականությանը, ետ կանգնեց այդ վճռից: Ինչեւէ, երեկ տղաներն առաջարկում էին հարցի լուծման այլ տարբերակներ: Ըստ նրանց, կարելի է բուհերում կրկին վերականգնել ռազմական ամբիոնները կամ կարելի է կիրառել շվեյցարական փորձը՝ տարին 1 անգամ 1 ամսով իրենց բանակ զորակոչել, եւ այլն: Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը համաձայնվել է ուրբաթ օրը հանդիպել մագիստրոսների եւ ասպիրանտների հետ: Հանդիպումը լինելու է բաց՝ բոլորի համար: Հենց այդ ժամանակ էլ տղաները կներկայացնեն իրենց այլընտրանքային տարբերակները:

Հ.Գ. Նկատենք, որ այս ողջ պատմության մեջ ամենատարօրինակը կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի քար լռությունն է: Իհարկե, հասկանալի է, որ նա խիստ զբաղված է ուսուցչության ջարդով ու գործազուրկների բանակի համալրմամբ, սակայն այս ողջ ընթացքում նա գոնե ձեւականորեն մի բառ անգամ չասաց սույն խնդրի վերաբերյալ՝ այն դեպքում, երբ խոսքն իր ղեկավարած ոլորտից ամբողջ մի հատված կտրել-տանելու եւ, ըստ էության, ոչնչացնելու մասին է:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1942 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել