Փաստաբանին կրկին թույլ չեն տվել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին. ԱԱԾ-ից հրահանգ կա՞

Փաստաբան Մուշեղ Շուշանյանին «Արմավիր» ՔԿՀ վարչակազմն այսօր արդեն երկրորդ անգամ թույլ չի տվել տեսակցել իր պաշտպանյալներ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:

Սույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կրկին փորձել են զննել փաստաբան Շուշանյանի փաստաթղթերը եւ մերժում ստանալուց հետո արգելել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարուժան Ավետիսյանին: Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք եղել է նաեւ փետրվարի 14-ին. ՔԿՀ վարչակազմը փորձել էր խուզարկել փաստաբանին եւ զննել նրա մոտ առկա փաստաթղթերը, մերժում ստանալուց հետո արգելել Շուշանյանի հետ պաշտպանյալների տեսակցությունը:

Մուշեղ Շուշանյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարոն Շուշանյան, այսօր ի՞նչ պատճառով թույլ չեն տվել տեսակցել ձեր պաշտպանյալներին:

- Այսօր առավոտյան ժամը 10:40-ին ես արդեն «Արմավիր» ՔԿՀ-ում էի, փակ տարածք մուտք գործելիս ինձ ասացին, որ ցանկանում են մետաղորսիչ սարքով զննության ենթարկել, զննեցին եւ համոզվեցին, որ որեւէ մետաղական կամ այլ արգելված իրեր չկան: Ինձ մոտ կային նաեւ օրաթերթեր պարոն Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի համար, դրանք նույնպես զննեցին եւ համոզվեցին, որ որեւէ արգելված իր դրանց մեջ թաքնված չէ: Այնուհետեւ ես առաջացա տեսակցությունների համար նախատեսված հատված, ինձ աշխատակիցներից մեկը հայտնեց, որ ՔԿՀ պետի տեղակալ Հարությունյան Խաչիկը կողքի սենյակում ինձ է սպասում, ցանկանում է ինձ հետ խոսել: Գնացի իր մոտ, ինքը մեկ այլ աշխատակցի հետ էր, կրկին ինձ հայտնեցին, որ իմ մոտ առկա թղթերի հարցով են ուզում զրուցել: Պահանջեցի հայտնեն, թե ինչ գործողություն են իրականացնում, ասացին՝ մենք ցանկանում ենք զննել փաստաթղթերը, բայց միեւնույն ժամանակ պարզաբանեցին, որ ի տարբերություն նախորդ անգամվա, իրենք չեն պահանջում, որպեսզի ես թղթերն իրենց տրամադրեմ, որպեսզի իրենք դրանց  բովանդակությանը ծանոթանան, ուսումնասիրեն:

Պարզապես ասացին՝ ֆայլերից թղթերը հանեք, որպեսզի մենք տեսնենք, որ այդ թղթերի մեջ որեւէ արգելված իր թաքցված չէ: Ես, բնականաբար, մերժեցի նրանց պահանջը, ասացի, որ դա անօրինական պահանջ է, փաստաբանի մոտ գտնվող փաստաթղթերն անձեռնմխելի են ու որեւէ մեկը չի կարող մատչելիություն ունենալ դրանց նկատմամբ: Իրենք փորձում էին համոզել, որ կարգն այդպիսին է, ես ասացի, որ իրենք օրենք են խախտում եւ իրենց պաշտոնեական լիազորությունների սահմանից դուրս են գալիս: Ի վերջո ինձ հայտնեցին, որ նման պայմաններում չեն կարող թույլ տալ տեսակցել պաշտպանյալներիս հետ: Ես այս պահին մոտ 2 ժամ է սպասում եմ, որ որոշում տրամադրվի, որոշումը որքան հասկանում եմ, դեռ պատրաստ չէ:

- Այս պահին դուք «Արմավիր» ՔԿՀ-ում ե՞ք:

- Այո: Ես ավելացնեմ, որ իմ հարցին, թե ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում, որպեսզի ես մեկ առ մեկ իրենց ցույց տամ ինձ մոտ առկա թղթերը, իրենք ասացին, որ տեսականորեն չի բացառվում, որ այս թղթերի մեջ կարող են թաքցված լինել թմրանյութ կամ այլ արգելված իր՝ օրինակ «Արմավիր» ՔԿՀ-ի տարածքի շենք-շինությունների սխեման:

- Սխեման ի՞նչ կապ ունի:

- Փորձում են իրենց պահանջները հիմնավորել, թե մտավախություն ունեն, որ ես այդ թղթերի մեջ թմրանյութ կարող է թաքցրած լինեմ, կամ շենք-շինությունների սխեման իրենից ինչ վտանգ կարող է իրենից ներկայացնել:

- Ձեզ կրկին փորձեցին խուզարկե՞լ:

- Եւ անգամ հատուկ շեշտեցին ի տարբերություն նախորդ անգամվա, որ կներեք մենք ձեզ չենք խուզարկում, ցանկանում ենք զննության ենթարկել, խուզարկության մասին խոսք չկա:

- Պարոն Շուշանյան, ՔԿՎ-ն պարզաբանում էր տարածել ձեր պաշտպանյալների հետ տեսակցությունները մերժելու մասին՝ նշելով, որ դուք խախտել եք ներքին կանոնակարգը: «Փաստաբանության մասին» օրենքում հստակ նշված է, որ իրավունք չունեն խուզարկել, զննել փաստաթղթերը, իսկ ՔԿՎ-ն առաջ է բերում ներքին կանոնակարգը: Ինչպե՞ս է կարգավորվում սա: Ինչպե՞ս կպարզաբանեք:

- Այո, «Փաստաբանության մասին» օրենքը հստակ պարզաբանում է, որ փաստաբանը իր մասնագիտական պարտականություններն իրականացնելիս խուզարկության ենթարկվել չի կարող, իրենք, իհարկե չգիտեմ, օրենքի այդ դրույթին տեղյակ են, թե՝ ոչ, հղում են կատարում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգին, որից հետեւում է, որ ՔԿՎ մուտք գործող ցանկացած անձ կարող է ենթարկվել խուզարկության: Ես այսօր բավականին հանրամատչելի ձեւով իրենց փորձել եմ բացատրել, որ եթե հակասություն կա օրենքի եւ Կառավարության որոշման միջեւ, ուստի պետք է գործեն օրենքի նորմերը, միայն օրենքը չէ, ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող միջազգային պայմանագրեր կան, որոնք փաստաբանի համար սահմանում են համապատասխան երաշխիքները: Բայց իրենց մոտեցումը հետեւյալն է՝ ասում են մեզ համար հիմքը ներքին կանոնակարգն է. տպավորություն է, որ իրենք շատ չեն էլ հասկանում:

- «Փաստաբանության մասին» օրենքում նշված է, որ փաստաբանն անարգել պետք է տեսակցի իր պաշտպանյալներին: Փաստորեն ձեզ արդեն երկրորդ անգամ են խոչընդոտում:

- Այո, ես տեղեկացնեմ նաեւ, որ երեկ գլխավոր դատախազին հասցեագրել եմ հանցագործության մասին հաղորդում` փետրվարի 14-ին իմ անարգել տեսակցությունը պաշտպանյալներիս հետ խոչընդոտելու փաստի հետ կապված: Ես ՔԿՎ աշխատակիցներին էլ տեղեկացրի, որ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել: Օրենքը տալիս է համապատասխան երաշխիքը, որ պաշտպանն անարգել իրավունք ունի տեսակցել իր պաշտպանյալների հետ առանց սահմանափակման, բայց ներկա պահին այդ երաշխիքը չի գործում: Փաստացի մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ամսի 14-ից սկսած հնարավորություն չի տրվում իմ պաշտպանյալներին տեսակցելու: Սա ոչ միայն ակնհայտ անօրեն գործողություն է, սա հանցակազմ է նաեւ պարունակում:

«Արմավիր» ՔԿՀ պետը, որը փետրվարի 14-ին որոշում է կայացրել իմ պաշտպանյալների հետ տեսակցությունները մերժելու վերաբերյալ, ինչպես նաեւ նրա տեղակալները, ովքեր պահանջագիր են ներկայացնում` զննել իմ մոտ առկա փաստաթղթերը, դուրս են եկել իրենց պաշտոնեական լիազորությունների սահմաններից, ինչպես նաեւ խոչընդոտում են փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացմանը: Դրանք Քրեական օրենսգրքով նախատեսված առանձին հանցատեսակներ են: Ես հետամուտ եմ լինելու, որպեսզի հարուցվի քրեական գործ եւ տվյալ պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի:

- Ձեզ տեսակցել չթողնելու միտումը ո՞րն է, ի՞նչ մտահոգություն ունի «Արմավիր» ՔԿՀ վարչակազմը:

- Ես համոզված եմ, որ «Արմավիր» ՔԿՀ վարչակազմն անօրինական ցուցում է ստացել իր վերադասից, հավանաբար քրեակատարողական ծառայությունից է այդ ցուցումը ստացվել, կամ միգուցե պետական այլ մարմնից՝ օրինակ ԱԱԾ-ից, փաստեր չունեմ, ընդամենը ենթադրում եմ ու հիմա իրենք օրենքով ղեկավարվելու, օրենքի պահանջը կատարելու փոխարեն ընդամենը կատարում են ակնհայտ անօրինական ցուցում:

- Պարոն Շուշանյան, ըստ ձեզ՝ այս խստացումները կապվա՞ծ են Ժիրայր Սեֆիլյանի ուղերձների հետ:

- Վստահ եմ, կապ ունի: Պարոն Սեֆիլյանի Հայոց բանակի 25-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձի հրապարակումից հետո երկու օր շարունակ աննախադեպ խուզարկություններ սկսվեցին, որի արդյունքում, այլ բան չգտնվելով, առգրավվել էին քարտեզներ: Հստակ է, որ պարոն Սեֆիլյանի հրապարակային ուղերձներով ելույթներով հանդես գալը շատ նյարդայնացնում է որոշ անձանց ու դրանով է պայմանավորված, որ ցուցում է տրվել` փաստաբանին խուզարկել, զննել նրա մոտ առկա փաստաթղթերը, որպեսզի նման հայտարարությունների, ուղերձների հնարավորությունը բացառեն իրենք: Առաջին անգամ իրենք չէին էլ թաքցնում՝ առաջին բանը, որ ասվեց, դա այն էր` արդյոք իմ մոտի թղթերում առկա չեն քաղաքական կոչեր պարունակող նյութեր:

Հ.Գ. ՀՀ գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան միայն ասացին, որ ստացել են փաստաբան Մուշեղ Շուշանանի հանցագործության մասին հաղորդումը:

Տպել
8068 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը