Վահան Շիրխանյանը ցավեր է ունեցել, չի կարողացել անկողնուց վեր կենալ

17/02/2017 schedule20:26

2015 թ. Նորքում ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով արդեն մոտ երկու ամիս է դատաքննություն սկսել չի հաջողվում: Այս գործով այսօր դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ պետք է տեղի ունենար հերթական դատական նիստը. այսպիսով այս նիստն արդեն հինգերորդ անգամ հետաձգվում է: Եթե նախորդ չորրորդ անգամները նիստը հետաձգվում էր ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին դատարան չներկայացվելու պատճառով, ապա այս անգամ՝ ամբաստանյալներից մեկի փաստաբանի արձակուրդ գնալու պատճառով:

Ինչ վերաբերում է այս գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանին, ապա նրա առողջական վիճակը ծանր է, դրական փոփոխություն չկա: Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը, որն այսօր է տեսակցել իր պաշտպանյալին: Մեր զրույցում Ալումյանն ասաց, որ Վահան Շիրխանյանին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ չեն տեղափոխի, քանի որ հիմքեր չկան: «Ինձ երեկ ՀՀ քրեակատարողական վարչությունից փոխանցել են հետեւյալը. «Ի պատասխան Ձեր գրության հայտնում եմ, որ կալանավորված Վահան Գրիգորի Շիրխանյանին այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար հիմքեր չկան»,- ասաց Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ փոխանցելով ՀՀ քրեակատարողական վարչության պատասխանը:

Նշենք, որ մի քանի օր առաջ Ալումյանը բարձրաձայնեց իր պաշտպանյալին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու խնդիրը, ինչի հետ կապված նաեւ մի շարք բողոքներ էր ներկայացրել: Բացի դա, փետրվարի 11-ին ՔԿՀ աշխատակիցները փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել Վահան Շիրխանյանին: Վերջինս առողջական վատ վիճակի պատճառով չի գնացել տեսակցությունների սենյակ, փոխարենը խնդրել է պաշտպանին ուղեկցել իր խուց, սակայն մերժվել է: Մեր զրույցում Ալումյանն ասաց, որ Վահան Շիրխանյանն իրեն փոխանցել է, որ այդ օրն իրեն այնքան վատ է զգացել, ցավեր է ունեցել, որ չի կարողացել անկողնուց վեր կենալ:

Զինված խմբի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 10-ին ժամը 14:30-ին:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել մի քանի տասնյակ մարդու, ովքեր մեղադրվում են հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) եւ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու եւ կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար: Գործով անցնում են խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Հայր Անտոն Թոթոնջյանը եւ այլք:

Տպել
1470 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան