ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ` կրկին «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի մրցույթի հաղթող

21/02/2017 schedule17:14

Ամփոփվեց «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից «Ապահովագրական պրոդուկտների լավագույն վաճառող» խորագրով 2016թ. մայիսի 2-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ն անցկացված մրցույթը, որին մասնակցում էին գործընկեր ինը ՀՀ առևտրային բանկերի, այդ թվում՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ աշխատակիցները:

Մրցույթի հիմնական նպատակը աշխատակիցների մոտիվացիայի միջոցով ապահովագրական պրոդուկտների գործակալական վաճառքի ծավալների մեծացումն ու ապահովագրական ծառայությունների տարածումն էր:

Մրցակից բանկերի աշխատակիցների շարքում ապահովագրական պրոդուկտների վաճառքի և կնքված պայմանագրերի քանակով ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակի վարկային ստորաբաժանման աշխատակից Արտյոմ Պետրոսյանի կողմից, ում պարգևատրումով էլ սկսվեց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունն այս տարի հաղթողի համար պատրաստել էր դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ ուղևորության փաթեթ, որն ինչպես հայտարարվեց մրցույթի կազմակերպիչների կողմից շահել է լավագույն բանկերից մեկի՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցը:

Ինչպես տեղեկացրեցին «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության գրասենյակից, մրցույթի հետ կապված սպասումներն ամբողջությամբ արդարացվել են, քանի որ առևտրային բանկերի աշխատակիցների կողմից կնքված պայմանագրերի քանակը զգալի աճ է ապահովել:

Տպել
3578 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել