Հայտարարություն, որն ավելի լավ է չլիներ. փաստաբան Երվանդ Վարոսյան

21/02/2017 schedule18:44

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է նախօրեին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի, ՀՀ արդարադատության նախարարի եւ նախարարության քրեակատարողական վարչության պետի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությանը:

«Հայտարարություն, որն ավելի լավ է չլիներ...

Ինչպես բոլորս արդեն քաջատեղյակ ենք վերջին շրջանում ապօրինի կերպով սահմանափակվել է քրեական գործերով որպես պաշտպաններ ներգրավված փաստաբանների տեսակցությունն իրենց պաշտպանյալների հետ, այն պատճառաբանությամբ, թե վերջիններս հրաժարվել են մուտք գործելիս իրենց մոտ առկա փաստաթղթերը զննման համար տրամադրել ՔԿՀ աշխատակիցներին:

Ստեղծված իրավիճակի մասին օրեր շարունակ օբյեկտիվ գնահատականներ տրվեցին, ինչպես ՀՀ փաստաբանների պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի, այնպես էլ մի շարք փաստաբանների կողմից: Կարծես թե բոլորի համար ակնհայտ է երկու հանգամանք՝

1. Թե Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մաին կենվենցիան, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Փաստաբանության մասին» օրենքը փաստաբանին (պաշտպանին) տրամադրում են երաշխիքներ առ այն, որ նա իրավունք ունի անարգել տեսակցել իր պաշտպանյալի հետ, մասնագիտական գործունեությունն անմիջականորեն իրականացնելիս չի կարող խուզարկվել, որ փաստաբանի մոտ գտնվող` իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը եւ կրիչները, այդ թվում` համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները եւ այլն, անձեռնմխելի են եւ չեն կարող առգրավվել կամ վերցվել: Բացի այդ փաստաբանն իրավունք ունի օրենքով չարգելված եղանակով ձեռք բերելու, ամրագրելու եւ ներկայացնելու վստահորդի շահերից բխող ապացույցներ (տեղեկություններ), այդ թվում` օգտագործելու տեխնիկական միջոցներ` տեսաձայնագրող, ձայնագրող, ֆոտո, բազմացնող կամ այլ սարքավորումներ:

2. Կոնվենցիան, ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքներն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեն, քան ՀՀ կառավարության որոշումներ, արդարադատության նախարարի հրամանները, Քրեակատարողական վարչության ներքին կանոնակարգերը:

ԵՎ ահա, նախօրեին նախաձեռնվում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի, ՀՀ արդարադատության նախարարի եւ նախարարության քրեակատարողական վարչության պետի հանդիպումը, որը պետք է, որ հանգեցներ իրավիճակի շտկմանը եւ փաստաբանների իրավունքների ոտնահարման դադարեցմանը։

Հանդիպման արդյունքում հրապարակված համատեղ հայտարարության տեքստը, սակայն, ոչ միայն չի վկայում խնդրի լուծման մասին, այլ փաստում է, որ փաստաբանների իրավունքները շարունակաբար խախտվելու են ստանալով նաեւ այլ դրսեւորումներ։

Մասնավորապես, հայտարարության 2-րդ կետի համաձայն. «քրեակատարողական հիմնարկ մուտք եւ ելք գործող անձը, ինչպես նաեւ նրա իրերը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կարող են ենթարկվել զննության»։

Երբեք, սակայն քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներն իրենց կողմից իրականացվող խուզարկությունը չեն ներկայացրել իբրեւ խուզարկություն, բոլոր դեպքերում այդ գործողությունը ներկայացվել է իբրեւ զննություն։

Հայտարարուփյան տեքստի 3-րդ կետն այն մասին, որ «քրեակատարողական հիմնարկ մուտք գործող փաստաբանի մոտ առկա փաստաթղթերի զննությունն իրականացվում է առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու», ինքնին ավելի անհասկանալի է դարձնում իրավիճակը քան առկա էր։ Բացարձակ անհասկանալի է, թե ինչ ասել է զննել փաստաթուղթը եւ չծանոթանալ դրա բովանդակությանը։

Հայտարարության 5-րդ կետը սակայն գալիս է ապացուցելու, որ այս հայտարարությունն ավելի լավ է չլիներ։ «ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկման առարկա կդարձնի որոշ իրերի, օրինակ՝ փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ համապատասխան չափանիշների պահպանմամբ համակարգիչների, արգելված իրերի եւ առարկաների ցանկում ընդգրկված լինելը վերանայելու առումով համապատասխան օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը» ձեւակերպումը նշանակում է համակարգչով պաշտպանյալին տեսակցելու բացարձակ արգելք։ Դժվար թե համակարգչային տեխնիկայի որեւէ արտադրող համաձայնվի հատուկ Հայաստանի փաստաբանների համար արտադրել առանց տեսախցիկների, առանց միկրոֆոնների, առանց համացանց մուտքի հնարավորության համակարգիչներ։

Ընդ որում բացարձակ անհասկանալի է, թե ինչ կարիք կար անդրադառնալ ՔԿՀ համակարգչով մուտք գործելու հարցին, երբ այդ հարցը նախկինում արդեն լուծված էր։ Մասնավորապես դեռեւս 2010 թվականին, երբ Արդարադատության նախարարն էր Գեւորգ Դանիելյանը բոլոր ՔԿ հիմնարկներ էր ուղարկվել համապատասխան հանձնարարական, որով սահմանվում էր փաստաբանների կողմից համակարգիչներով ՔԿՀ-ներ անարգել մուտք գործելը (համապատասխան գրությունը ներքեւում է` մեկնաբանության տեսքով)։

Բացի այդ հայտաեւարության վերջին կետն առհասարակ անիմաստ է դարձնում ողջ հայտարարությունը քանի որ ըստ էության ՔԿ ներքին կանոնակարգերը հավասարեցվում են Սահմամադրությանն ու օրենքներին եւ ՔԿ վարչությունը «մեծահոգաբար» համաձայնվում է փոփոխության արդյունքում թույլատրելի դարձնել աշխարհում գոյություն չունեցող համակարգիչներով փաստաբանի մուտքը ՔԿՀ, այն դեպքում, երբ փաստաբանն այդ իրավունքն ունի օրենքի ուժով` իր ցանկացած համակարգչով։

Նման դիրքորոշումը համարում եմ անընդունելի, շարունակելու եմ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարել իմ ու պաշտպանյալներիս իրավունքների ոտնահարման դեմ»:

Տպել
3177 դիտում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը