Ոստիկանությունն ու ընտրակաշառքները. եթե ձերբակալվի գոնե մեկը

22/02/2017 schedule12:55

Հայաստանում մոտենում են Ազգային Ժողովի ընտրությունները: Դրանց պատրաստվում են բոլորը՝ կուսակցությունները, պետական մարմինները, լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները, ուժային կառույցներն ու ընտրողները:

Մթնոլորտը

Քվեարկության օրվան մնացել է շուրջ 40 օր, սակայն արդեն ամենուր խոսում են ընտրակաշառքի բաժանման մասին: Մրցակցությունն այս ընտրություններին առավել ուժգին է: Միմյանց հետ մրցում են ոչ միայն կուսակցություններն ու դաշինքները, այլեւ, անգամ, կուսակցությունների ներսում տարածքային թեկնածուները... Օրինակ, դաժան մրցապայքար է առաջին ընտրական տարածքում Երեւանի քաղաքապետ, հանրապետական Տարոն Մարգարյանի եւ սկանդալային հայտնի դեմք ԴԱՀԿ նախկին պետ, հանրապետական Միհրան Պողոսյանի միջեւ: Պակաս թեժ չի լինելու 2-րդ ընտրատարածքում Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանի, «Սասի Արտակի»՝ Արտակ Սարգսյանի եւ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանի ներկուսակցական պայքարը:

Այդ իսկ պատճառով ընտրակաշառքների թե՛ գումարի չափն է մեծ, եւ թե՛ բաժանումն է շուտ սկսվել… Թեկնածուներն ու թաղային հեղինակությունները փորձում են առավել շուտ գնել հեշտ վաճառվող ընտրողներին, որպեսզի վերջիններս չվաճառվեն իրենց մրցակիցներին: Այլ կերպ ասած, քանի որ վաճառվող ընտրողը, որպես ապրանք, սահմանափակ է, բոլորը փորձում են հասցնել գնել այն, քանի դեռ չի վերջացել... Ու թեեւ ցինիկություն կա մարդուն «ապրանք» անվանելու մեջ, բայց եթե այդ մարդը ինքն իրեն վաճառում է, ի՞նչ ասես: Սակայն մի կողմ թողնելով իրենց ձայնը վաճառողներին՝ փորձենք քննարկել, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկեն ոստիկանությունն ու մյուս իրավապահները:

Իրավապահները

Ընտրական տեղամասում տեղի ունեցող հանցագործությունները հեշտությամբ բացահայտվում են քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության կողմից: Ընտրական տեղամասում ամենը տեղի է ունենում դիտորդների ու վստահված անձանց աչքի առջեւ: Սակայն իրավիճակն այլ է տեղամասից դուրս տեղի ունեցող ընտրական հանցագործությունների հարցում, ինչպիսիք են ընտրակաշառքը, ընտրողների կամքի ազատ արտահայտման խոչընդոտումը եւ այլն... Այս հանցագործությունների բացահայտման համար պետք են օրենքով իրավապահներին տրված լիազորություններ: Մասնավորապես, խոսքը գաղտնալսման, գաղտնի նկարահանման, գործակալների ներդրման, վկաների պաշտպանության եւ այլ մեխանիզմների մասին է:

Իրավապահները, ստանալով ԶԼՄ-ներով տարածվող բոլոր այս ահազանգերը, պետք է քրեական գործեր հարուցեն եւ սկսեն գաղտնալսել թեկնածուների շտաբների աշխատակիցներին, գաղտնի թաքնված լսող եւ տեսագրող սարքեր դնեն շտաբներում, գործակալներ ներդնեն պոտենցիալ ընտրակեղծարարական թիմերում եւ այլն: Ավելին, ոստիկանությանը, իրականում, ԶԼՄ-ների հրապարակումներն էլ պետք չեն, քանի որ ցանկացած թե՛ թաղային տեսուչ, եւ թե՛, առավել եւս, օպեր-լիազոր ունի ինֆորմացիայի իր աղբյուրները եւ շատ լավ տիրապետում է իրավիճակին (երբ այդպիսի խնդիր է դրվում): Ընտրակեղծարարների ու կաշառք բաժանողների թիմերը ոչ սիցիլիական մաֆիա են, ոչ էլ հետախուզական դպրոց անցած լրտեսներ: Բոլորը գործում են համեմատաբար բաց, հանգիստ քննարկում են ամենը հեռախոսով, բոլոր թիմակիցներին ստի դետեկտորով չեն ստուգում եւ ոչ էլ ռադիոալիքների «գլուշիլկաներ» ունեն:

Ընտրակեղծարարները արդյունավետ կերպով պաշտպանված են բացառապես ԶԼՄ-ներից եւ քաղաքացիական հասարակությունից: Քրեական հետախուզության միջոցներից որեւէ պաշտպանություն չունեն: Թվարկված միջոցներից յուրաքանչյուրը (գաղտնալսում, գաղտնի նկարահանում/ձայնալսում, գործակալների ներդրում) բավարար է ընտրակաշառք տվողներին ու ստացողներին բացահայտելու համար: Ավելին, բնականաբար, ընտրակաշառքը վերցնողները ցուցակագրված են, ուր նաեւ նշվում է, թե ով ինչքան է վերցրել: Հետեւապես, բավականին արդյունավետ կարող է լինել նաեւ շտաբներում խուզարկություն իրականացնելը:

Օրինականություն

Այս մեթոդների կիրառմամբ շատ հեշտությամբ կբացահայտվեն ընտրակաշառք թե տվողները, եւ թե վերցնողները: Եվ եթե դա արվի այս փուլում, դա կարող է արմատապես փոխել նախընտրական մթնոլորտը երկրում: Եթե գոնե մի ընտրակաշառք տվող եւ գոնե մի քանի վերցնող բռնվեն ու ձերբակալվեն, իսկ դրանից մեծ «շոու» սարքվի, դա ոչ միայն ոստիկանության հեղինակությունը կավելացնի, այլեւ կփոխի հանրային ընկալումները:

Նախ, մարդիկ կսկսեն ավելի շատ ընտրական հարցերում վստահել ոստիկանությանը եւ կարող է իրենք սկսել ընտրակաշառքի մասին ահազանգել: Սակայն առավել կարեւոր է, որ ընտրողներից շատերը կվախենան ընտրակաշառք վերցնել, ինչը, անշուշտ, բավականին ծանրակշիռ դրական ազդեցություն կունենա Հայաստանում ժողովրդավարության կայացման հարցում: Մարդիկ կսկսեն վստահել նաեւ ընտրությունների ինստիտուտին եւ իշխանափոխության համար ոչ թե գնդեր կգրավեն, այլ ընտրական տեղամաս կգնան:

Իրականությունը

Սակայն, ցավոք սրտի, իրականությունն այլ է: Ոստիկանությունը չի փորձում այս հարցում օրինականություն ստեղծել: Ընտրակաշառք բաժանողներն էլ այն աստիճանի են համոզված, որ ոստիկանությունն իրենց դեմ չի գործի, որ անգամ անծանոթ եւ «անվստահելի» ընտրողների դուռն են ծեծում ու կաշառքի ակնարկ անում: Անցյալ տարվա ապրիլին Հրազդանում կայացած ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները եւ «Իրազեկ քաղաքացիների միավորման» դիտորդները (իրարից անկախ) երկու ընտրող գտան, ովքեր տեսախցիկի առջեւ ասացին, որ ընտրակաշառք են ստացել (նշելով, թե ումից են ստացել, երբ եւ ինչի համար): Սակայն ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո ընտրողները հայտարարեցին, որ «շփոթվել են»: Ամեն դեպքում, փորձենք միամիտ լավատեսի պես սպասել, որ այս անգամ ոստիկանությունը իրեն այլ կերպ կպահի:

Դանիել Իոաննիսյան

Տպել
3707 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին