Պոնչոյի արկածներն Անգլիայում. թե ինչպես կարելի է շարքային հանդիպումը դարձնել արտասովոր

Անգլիայի 5-րդ դիվիզիոնում հանդես եկող կիսասիրողական «Սաթոն Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի պահեստային դարպասապահ Ուեյն Շոուն վերջին օրերին մասսայականությամբ չի զիջում համաշխարհային ամենավառ աստղերին: Ամեն ինչ սկսվեց Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի վիճակահանությունից. աշխարհի ամենահայտնի ակումբներից մեկի՝ Լոնդոնի «Արսենալի» մրցակիցը դարձավ Լոնդոնի Սաթոն արվարձանը ներկայացնող համեստ, կիսասիրողական «Սաթոն Յունայթեդը», որի համար «Արսենալի» հետ հանդիպումն անգամ երազանք էր:

Կարծես ոչ մի ինտրիգ, հետաքրքրություն չէր կարող լինել այս խաղում. մրցակիցները անհամեմատելի էին, «Արսենալի» հաղթանակը կասկած չէր հարուցում: Բայց պատահական չէ, որ ֆուտբոլը ստեղծել են հենց անգլիացիները եւ այս դեպքում էլ նրանք կարողացան «լուծումներ» գտնել. ընդամենը 750 նստատեղ ունեցող փոքրիկ ստադիոնում կայացած, առաջին հայացքից ոչ մի հետաքրքրություն չներկայացնող «Սաթոն» - «Արսենալ» հանդիպումը ցուցադրվեց ավելի քան 100 երկրներում, այն դիտեցին մոտ 250 միլիոն մարդ: Իսկ որպես խայծ օգտագործվեց «Սաթոնի» պահեստային դարպասապահ Ուեյն Շոուն՝ 46-ամյա, 125 կգ քաշ ունեցող, բարի դեմքով հսկան, որին հայերեն հնչողությամբ՝ «Պոնչո» (փքաբլիթ) են անվանում:

«Սա մեր թիմի գրեթե բոլոր ֆուտբոլիստների կարիերայի գագաթնակետն է: Հասել ենք 1/8 եզրափակիչ: Վիճակահանությանը հետեւում էինք հանդերձարանում, իսկ երբ մեզ բաժին հասավ «Արսենալը», ուրախությունից այնպես վեր թռանք, որ տանիքը վնասվեց: Ես հասկանում եմ, որ իմ նկատմամբ հետաքրքրությունը քաշիս պատճառով է: Տարիներ առաջ ինձ «Պոնչո» անվանեցին եւ այն դարձավ մականուն: Չեմ նեղանում: Բայց ես համարյա չեմ խաղում: Ես թիմի աշխատակից եմ, պատասխանատու են խաղադաշտի մաքրության, խոտածածկի համար: Հարկ եղած դեպքում, իհարկե, պատրաստ եմ օգնել իմ թիմին՝ կանգնել դարպասում: Ունենք նաեւ աճի, կոորդինացիայի խնդիրներով երեխաների դպրոց. ես այնտեղ էլ եմ աշխատում»,- անգլիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Շոուն: «Պոնչոյի» մասին ակնարկներով էին սկսվում եւ ավարտվում «Սաթոն» - «Արսենալ» հանդիպմանը նվիրված բոլոր տեսանյութերը, մամուլը, հեռուստաընկերությունները իրարից առաջ ընկնելով՝ հրապարակում էին այդ բարի հսկայի հետ հարցազրույցներ, լուսանկարներ:

Բայց երբ հանդիպումը մեկնարկեց՝ «Պոնչոն» մոռացվեց: Գրեթե մինչեւ խաղավերջ նա չհայտնվեց էկրաններին: Այդ ընթացքում խաղը դադարեցվեց անգամ. խաղադաշտում հայտնվեց կիսամերկ մի մարդ, որը մոտ 1 րոպե հանգիստ ման եկավ, ռեպլիկներ բաց թողեց ֆուտբոլիստների հասցեին, հետո էլ իր կամքով դուրս եկավ խաղադաշտից: Հետաքրքիր է, որ միայն խաղադաշտի սահմանները լքելուց հետո այդ մարդուն մոտեցան անվտանգության աշխատակիցները ու նույն հանգստությամբ ուղղակի ուղեկցեցին դեպի ելք: Այդ պահին հայ ֆուտբոլասերները հաստատապես հիշեցին Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը՝ երբ խաղադաշտ մտած ֆուտբոլասերի ետեւից մի ամբողջ ոստիկանական վաշտ էր վազում...

Վերադառնանք Անգլիա. «Սաթոն» - «Արսենալ» հանդիպման վերջին րոպեներն էին, «Արսենալը» վստահ հաղթանակ էր տանում 2-0 հաշվով եւ հանկարծ էկրաններին հայտնվեց դարպասապահ «Պոնչոն», որը պահեստայինների նստարանին մեծ ախորժակով համբուրգեր էր խժռում: Այդ մի քանի վայրկյանները դարձել են վերջին օրերի մարզական բոլոր նորությունների հիմնական թեման, «Սաթոնի» պահեստային դարպասապահ Ուեյն Շոուն էլ՝ «Պոնչոն», դարձել է համաշխարհային աստղ:

Բայց մասսայականությունը խեղճ «Պոնչոյի» հետ չար կատակ է խաղացել: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի համապատասխան բաժինը հետաքննություն է սկսել, եւ արդեն պարզվել է, որ Սաթոնում գործող «Sun Bets» բուքմեյքերական ընկերությունը 8/1 հարաբերությամբ խաղադրույք է սահմանել խաղի ընթացքում «Պոնչոյի» ուտելու վրա եւ փաստորեն այն աշխատել է: Մեծ աղմուկ է բարձրացել: «Պոնչոն» հյուրընկալվել է մեծ հեղինակություն ու մասսայականություն վայելող «Բարի լույս Անգլիա» հաղորդմանը, որի ժամանակ թխվածք է կերել եւ խոստովանել, որ տեղյակ է եղել նման խաղադրույքի մասին, բայց ինքը խաղադրույք չի կատարել: «Ես ամբողջ օրը խաղադաշտում եմ եղել, մաքրել եմ այն, հանդերձարաններն եմ կարգի բերել եւ ժամանակ չեմ ունեցել սնվելու: Սոված էի, ընկերներս էլ պատմել էին այդ խաղադրույքի մասին: Ընդմիջմանը վազեցի մոտակա բարերից մեկը եւ համբուրգեր գնեցի: Հետո այն կերա՝ ուղղակի կատակի, զվարճանալու համար», - բացատրել է «Պոնչոն»:

Ամեն դեպքում «Աաթոնը» արդեն հրաժարվել է իր պահեստային դարպասապահի ծառայություններից եւ հեռացրել է նրան: «Ուեյնը իմ լավ ընկերն է, բայց ակումբի հեղինակությունը ավելի բարձր է: Ֆուտբոլիստները գիտեն, որ պետք է խաղադրույքներից հեռու մնան, բայց Ուեյնը հատուկ կերել է այդ թխվածքը: Թեեւ կատակի համար, բայց դա արգելված է: Այլ տարբերակ չունենք՝ Շոուն հեռացված է: Առավոտյան ես զանգեցի նրան. անչափ հիասթափված էր, հազիվ էր զսպում լացը»,- հայտարարել է «Սաթոնի» գլխավոր մարզիչ Պոթլ Դոսուելը:

Ահա այսպես մի քանի օրում հսկայական մասսայականություն ձեռք բերած 46 -ամյա Ուեյն Շոուն՝ «Պոնչոն», հասարակ կատակի հետեւանքով կորցրեց իր սիրելի աշխատանքը: Գործազուրկ Պոնչոն կարծես չի մնա. Անգլիայի խոշորագույն սուպերմարկետներից մեկը՝ «Morrisons»-ը, նրան թխվածքների բաժնի ներկայացուցչի պաշտոն է առաջարկել: «Այդ հանդիպումից հետո Ուեյնը դարձել է թխվածքների՝ Անգլիայի ամենահայտնի գիտակը: Մեզ հիացրել է ուտելիքի նկատմամբ նրա սերը»,- հայտարարել է  սուպերմարկետի տնօրենը:

Հ.Գ. Ի դեպ, «Արսենալը» խոստացել է 50 հազար ֆունտ տրամադրել «Սաթոնին» վնասված հանդերձարանները վերանորոգելու համար:

Տպել
3107 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց