Երեւանը խնդրում է զենք չվաճառել Ադրբեջանին. Լավրովն անսասան էր

Այս գիշեր ղարաբաղաադրբեջանական շփման գծում կրկին մարտեր են ընթացել: Համաձայն ՊԲ հաղորդագրության, Ադրբեջանը կրակ է բացել Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Պաշտպանության բանակի առաջապահ զորքերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը մեկ զոհ է տվել: Գիշերվա իրադարձությունների ժամանակ հայկական կողմը նույնպես զոհ է ունեցել:

Արդեն երկար ժամանակ խոսվում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում նոր լայնածավալ  ռազմական գործողությունների վտանգ կա: Թերեւս Երեւանից եւ մյուս մայրաքաղաքներից այնքան էլ լավ չի նկատվում, սակայն ակնհայտ է, որ սույն խոսակցություններին զուգահեռ օր օրի իրավիճակը սրվում է: Դատելով ՊԲ հաղորդագրություններից, ամեն գիշեր սահմանին մարտական գործողություններ են տեղի ունենում, որոնց ընթացքում կիրառվում է ծանր զինտեխնիկա:

Քիչ առաջ նաեւ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը մեկնել է «ճակատամերձ գոտի»: ««Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, վկայակոչելով «հետախուզական նյութերը», պնդում է, թե «թշնամին մտադիր է սրել իրավիճակը», և նախարարության ղեկավարությունը «թշնամու դեմ ավելի կոշտ և վճռական միջոցներ անցկացնելու համար կոնկրետ հանձնարարականներ է տվել առաջնագծում տեղակայված զորքերին»»,-ադրբեջանական ԶԼՄ-ներին հղումով հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:

Հայաստանի պաշտպանության նախարարն այսօր ընդունել է ԵԱՀԿ ավստրիական նախագահության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերին: «Ներկայացնելով հայ-ադրբեջանական շփման գծում տիրող մտահոգիչ իրավիճակը՝ Վիգեն Սարգսյանը կարևորել է զինադադարի խախտման  դեպքերի միջազգային հետաքննության մեխանիզմի ձևավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև ընդգծել Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման բոլոր միջազգային պարտավորությունների ոտնահարման դատապարտման անհրաժեշտությունը միջազգային հանրության կողմից...»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, երեկ Մոսկվայում կայացան Նալբանդյան-Լավրով բանակցությունները, որոնց արդյունքները լավատեսության հույսեր չեն ներշնչում: Քանի որ ղարաբաղյան ռազամական խոշոր բախումներում Ռուսաստանի դերակատարությունն ավելի մեծ է, քան նույնիսկ հակամարտող կողմերինը, իրադարձությունների հետագա զարգացման հարցում շատ բան կախված է ՌԴ-ի գործողություններից:

Արդեն գրել ենք, որ դիվանագիտական եղանակով ներկա լարվածությունը թոթափելու մեծ շանսեր չկան, ինչը ցույց տվեց նաեւ Նալբանդյան-Լավրով վերջին հանդիպումը: Ինչ վերաբերում է ռազմական ուղիներին, պաշտոնական Երեւանը, կարծես թե, իր ռազմավարական դաշնակցից այս առումով մեկ ակնկալիք ունի. դադարեցնել կամ էականորեն կրճատել զենքի վաճառքն Ադրբեջանին:

Այս մասին խոսեց Նալբանդյանը հունվարի 20-ին, մոսկովյան այցի նախաշեմին «Ռոսիա սեգոդնյա» գործակալությանը տված հարցազրույցում. «Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն հանգամանքը, որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից....Ադրբեջանը շարունակում է սպառնալ պատերազմով...Ակնհայտ է, որ ժամանակն է եկել, որպեսզի միջազգային հանրությունը ու նախ և առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրները կոնկրետ գործողություններով զգաստացնեն իրականության զգացումը կորցրած Բաքվի միլիտարիստներին»: Խոսքը, կարծում ենք, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու կամ կրճատելու մասին է:

Նույն խնդրին անդրադարձավ Սերժ Սարգսյանը ՊՆ-ում եւ ԵԿՄ-ում իր վերջին ելույթներում: «Ստեղծված պայմաններում ուժերի հավասարակշռությունը պարզապես անփոխարինելի է երկու ժողովուրդների կենսագործունեության համար: Ուժերի եղած հավասարակշռությունը խախտելու փորձերը ուղղակի հղի են նոր ռազմական գործողություններ սադրելու վտանգով»,- ասաց նա:

Ռազմական փորձագետների կարծիքով 2016-ի ապրիլին Ադրբեջանը հարձակվեց, քանի որ հենց այդ ժամանակահատվածում ուժերի հավասարակշռությունը խախտված էր. Ադրբեջանն իր բանակը մինչեւ ատամները զինել էր նորագույն զենքերով, իսկ 200 մլն վարկի դիմաց ՌԴ-ից Հայաստան զենքի մատակարարումը ոչ մի կերպ չէր ստացվում: Համարվում է, ներկայում հավասարակշռությունը վերականգնված է, ինչն էլ թերեւս պաշտոնական Երեւանին կոշտ դիրքերից հանդես գալու հիմքեր է տալիս: Ակնհայտ է, սակայն, որ այստեղ մտավախություն ունեն, որ կշեռքի նժարը կարող է նորից Ադրբեջանի կողմը թեքվել, եւ կրկին Հայաստանի ռազմավարական դաշնակցի օգնությամբ, ինչի մասին ակնարկում է Սարգսյանը:

«Մենք ջանք ու եռանդ չենք խնայելու ուժերի հավասարակշռության պահպանման համար»,-նույն ելույթում ասում է Սերժ Սարգսյանը: «Բնականաբար, նման պայմաններում մենք հարկադրված ենք գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու և իրադրության սրման նոր փուլ, նոր պատերազմ թույլ չտալու համար»,- հարցազրույցում ասում է Էդվարդ Նալբանդյանը:

Վերջինս Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ շատ մանրակրկիտ պատմեց Ադրբեջանի բարբարոսությունների մասին`մոլորված հովվին տանջելու եւ սպանելու, խոցված ուղղաթիռի զոհված կամ վիրավոր անձնակազմին էվակուացնել թույլ չտալու, քառօրյայի ժամանակ հայ զինվորների գլուխներ կտրելու եւ կտրված գլուխները ձեռքներին գյուղերով ցուցադրաբար շրջելու մասին: Նալբանդյանի այս հոգեցունց պատմությունները, որ տեւեցին մոտ 7 րոպե, հոգեբանական ճնշման ձեւ էին, ինչը դիվանագիտության մեջ երբեմն նաեւ արդյունավետ է լինում: Ոչ այս անգամ, սակայն: Անմիջապես հաջորդ հարցին պատասխանելիս Սերգեյ Լավրովը շատ ջերմորեն ասաց. «Մեր ադրբեջանցի կոլեգաները...»:

Ինչ վերաբերում է հարցի պատասխանին, թե ուժերի հավասարակշռությունը պահպանելու Հայաստանի ջանքերը որ ուղղությամբ են գործադրվելու, ապա այն թերեւս կարելի է գտնել Վիգեն Սարգսյանի վերջին հարցազրույցում, որտեղ նա խոսում է Իրանի, Հունաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացանելու մասին: Թե որքանով են այս ուղղություններն արդյունավետ եւ իսկապես ի զորու լուծել նման խնդիրը, ռազմական փորձագետները պետք է գնահատեն:

Տպել
18133 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին