Երևան
12 °C
Առողջապահության համակարգում տեղեկություններ են տարածվում, թե Հայաստանում հսկայական չափերի են հասնում հեպատիտ B-ի եւ հեպատից C-ի դեպքերը, որ վարակված են հազարավոր մարդիկ ու որ հիվանդության հիմնական աղբյուրը ատամնաբուժարաններն են` ոչ պատշաճ ախտահանվող գործիքներով:
Ոլորտի պատասխանատուներն, ըստ էության, չունեն հակառակի մասին վկայող հիմնավորումներ: Համենայնդեպս, վերջին տարիների վերաբերյալ վիճակագրություն չի ներկայացվում: Ամեն դեպքում, նաեւ չի հերքվում, որ գրանցվում է հիվանդացության աճ:
Հեպատիտ B-ի եւ հեպատից C-ի տարածումը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը լրջագույն խնդիր է համարում բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում: «Հաշվարկվում է, որ աշխարհում կան մոտ 500 միլիոն վարակվածներ հեպատիտ B-ով եւ C-ով միասին վերցված: Մահացությունը տարեկան 1.5 միլիոն եւ ավելի է: Ցավոք սրտի, դեռեւս գրանցվում են նոր դեպքեր: Օրինակ հեպատիտ C-ի առումով ամեն տարի գրանցվում է 3-4 միլիոն նոր դեպք»,- մեր զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:
Հեպատիտը լյարդի բորբոքային հիվանդություն է, որը հարուցվում է նաեւ վիրուսների համապատասխան խմբի միջոցով: Համաձայն Վիքիպեդիայի, հեպատիտ C վիրուսային հիվանդությունը հաճախ ընթանում է առանց ախտանիշերի, սակայն խրոնիկական ընթացքը կարող է սպիական փոփոխություններ առաջացնել լյարդում եւ տարիներ անց լյարդի ցեռոզի պատճառ դառնալ։ Շատ դեպքերում լյարդի ցեռոզով տառապողներն ունենում են նաեւ լյարդային անբավարարություն, լյարդի քաղցկեղ կամ կերակրափողի ու ստամքոսի երակների լայնացումներ, ինչը կարող է արյունահոսություն առաջացնել եւ դառնալ մահվան պատճառ։
Հեպատիտ C-ն հայտնի է նաեւ «քնքուշ մարդասպան» անվամբ, քանի որ այն երկար տարիներ ընթանում է առանց որեւէ ախտանիշի կամ թաքնվում է տարբեր հիվանդությունների «դիմակի տակ» եւ հաճախ մնում է չախտորոշված։ Հեպատիտ C-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով:
Հեպատիտ B-ն կարող է ընթանալ սուր եւ քրոնիկ ձեւերով։ Հաճախ շատերի մոտ հիվանդությունը ընթանում է քրոնիկ՝ առանց կլինիկական նշանների, սակայն նույնիսկ այս դեպքում լյարդի ցեռոզը կամ ուռուցքի առաջացումը անխուսափելի է։ Դեպքերի 15-25 տոկոսն ավարտվում է մահով։ Վիրուսը փոխանցվում է բոլոր կենսաբանական հեղուկներից, մասնավորապես՝ արյան միջոցով:
Հիվանդությամբ վարակվելու ռիսկը մեծացնում են ներերակային թմրանյութեր օգտագործելը, հաճախակի անկանոն սեռական հարաբերություններ ունենալը։ Ռիսկը մեծ է նաեւ առողջապահության աշխատակիցների, հեպատիտ B-ով վարակված հիվանդի հետ նույն տանը ապրողների, դիալիզ ստացող հիվանդների, դաջվածք ունեցողների մոտ:
Գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանի տեղեկացմամբ, Հայաստանը համարվում է հեպատիտ B-ի եւ հեպատիտ C-ի միջին տարածվածությամբ երկիր, հեպատիտ B-ով վարակված է բնակչության 2 տոկոսը, իսկ հեպատիտ C-ով` մոտ 5:
Նկատեցինք, որ այսպիսի տվյալներ մեզ հանդիպել են դեռեւս 2014 թվականի վերաբերյալ: Ավելի թարմ տեղեկատվության գերատեսչությունը չի՞ տիրապետում, որովհետեւ բուժաշխատողների շրջանում համոզմունք կա, որ վարակակիրների քանակը շարունակաբար աճել է վերջին տարիներին:
«Ներկայումս մենք պատրաստում ենք նոր սկրինինգ հետազոտություն: Ինչպես ամբողջ աշխարհում է նկատվում աճ, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը բացառություն չի կազմի: Խոսքս վերաբերում է հեպատիտ C-ին»,- պատասխանեց Հասմիկ Ղազինյանը:
Որոշ ուսումնասիրություններ նրան հիմք են տալիս ասելու, որ վերջին տարիներին հեպատիտի աճ գրանցվել է: Մասնագետը դա երկու հանգամանքով է պայմանավորում. նախ որ հիվանդության ախտորոշումն ու հայտանաբերումն է ավելի բարձր մակարդակի հասել, եւ հետո հնարավոր է վարակվածների թիվն է մեծացել: Նա նշեց, որ այն հիվանդանոցներում, որտեղ կան վիրաբուժական բաժանմունքներ, ինչպես նաեւ ուսուռցքաբանության ազգային կենտրոնում հիվանդներն ընդունվելու ժամանակ հետազոտվում են հեպատիտ B-ի եւ C-ի առումով:
Հաստատեց նաեւ մեր այն տեղեկությունը, թե ատամնաբուժարան այցելելուց առաջ նույնպես պետք է պարտադիր դառնա հեպատիտ B-ի եւ C-ի առումով հետազոտվելը:
«Դա նորություն է եւ շատ ճիշտ է: Ոչ միայն ատամնաբուժարաններ, այլ նույնիսկ գեղեկցության սրահներ գնացողները պետք է ունենան իրենց հետազոտության արդյունքները, որովհետեւ հիմա շատ ժամանակ դժվար է լինում ապացուցել, որ վարակը հենց ստոմատոլոգիական մանիպուլյացիայից հետո է: Իսկ եթե նախապես իրենք հետազոտված լինեն, ու դրանից հետո հիվանդությունը հաստատվի, միանշանակ աղբյուրն ատամնաբուժարանն է»,- նշեց Հասմիկ Ղազինյանը` հավելելով, որ այդ պահանջը նախատեսվում է, բայց դեռեւս հաստատված չէ:
Իսկ հաստատվելուց հետո պարտադիր այդ հետազոտությունը կլինի վճարովի՞, թե՞ անվճար: Այս հարցը տիկին Ղազինյանը համարեց երկրորդական: Նա նաեւ ասաց, թե առաջին անգամ մեզնից է լսում, որ հիվանդության տարածման հիմնական աղբյուրը ատամնաբուժարաններն են. «Տարբեր արյունային մանիպուլյացիաների հետեւանքով մենք ստանում ենք վարակվածություն, ներառյալ ատամնաբուժարանը, ներառյալ այս կամ այն վիրաբուժական միջամտությունը, ներառյալ կոսմետոլոգիան: Ուղղակի իմ խորհուրդն է բոլորին` դիմել հեղինակություն ունեցող հիմնարկներ, որտեղ վստահություն է ներշնչում ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը»:
Գլխավոր լյարդաբանը տեղեկացրեց, որ վաղ հայտնաբերման դեպքում բուժումը կարող է լավ արդյունք տալ. «Այսօր հեպատիտ C-ն համարվում է բուժելի հիվանդություն եւ վարակվածների 98 տոկոսն առողջանում են: Հեպատիտ B-ն համարվում է ոչ բուժելի, բայց կառավարելի: Այսինքն` հեպատիտ B-ի բուժման նպատակն է` կանխարգելել բոլոր բարդությունները, որոնք կարող են բերել մահացության: Այնուամենայնիվ, վիրուսը պահպանվում է օրգանիզմում: Իսկ հեպատիտ C-ի բուժման նպատակը վիրուսից ազատվելն է»:
Մասնագետն, ի դեպ, նկատեց, որ բուժումը շատ ավելի մատչելի է դարձել: Եվ եթե մի քանի տարի առաջ դրա արժեքը հասնում էր մինչեւ 20 հազար դոլարի, ապա այժմ խոսքը մինչեւ 2 հազար դոլարի մասին է: Ընդ որում, նվազման միտումը պահպանվում է:
Հ.Գ. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղեկացանք, որ Հեպատիտ B-ի եւ հեպատիտ C-ի նկատմամբ նախնական հետազոտությունն արժե 4 հազարական դրամ: Այն հայտնաբերվելուց հետո հնարավոր է նաեւ այլ հետազոտություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT