Իշխանափոխություն հայկական ձեւով. մեր ձայնն ունի գին, բայց ոչ կշիռ

24/02/2017 schedule14:25

Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվածների հարազատները փետրվարի 22-ին երթ էին արել: «Սասնա ծռերի»՝ ՊՊԾ գնդի գրավումից հետո Սարի թաղում անջատվել էր գազը, էլեկտրականությունը, ջուրը, թաղամասը սպասարկող տրանսպորտի երթեւեկությունը դադարեցված էր, եւ Սարի թաղի տղամարդիկ բողոքի էին դուրս եկել՝ պահանջելով վերականգնել կենցաղային տարրական պայմանները: Հարազատները պահանջում են ընթացք տալ տասը ձերբակալվածների դատական գործերին: Օրինական այս պահանջի համար փողոց էին դուրս եկել կալանավորվածների 15-20 հարազատները: Մյուսներս տանն էինք:

Տարվա սկզբից մինչ օրս բանակում արդեն 12 զոհ ունենք: Երբ փողոց են դուրս գալիս սեւազգեստ, որդեկորույս մայրերը, ոստիկանները կարող են քաշքշել նրանց, անգամ թքել նրանց վրա, ինչպես վերջերս եղավ: Պատճառն այն է, որ այդ կանայք՝ իրենց խնդիրների հետ, միայնակ են պետության դեմ: Նրանց թիվը 10-15 է, նրանք խոցելի են: Բայց բանակում անհայտ պայմաններում զոհված զինվորի խնդիրը միայն այդ կանանց խնդիրը չէ: Ինչո՞ւ նրանց կողքին չենք: Այն, որ փողոց դուրս գալու էներգիա որեւէ մեկը չունի, չարժե անգամ ապացուցել: Ո՞ր դեպքում են մարդիկ դուրս գալիս փողոց, կանգնում անարդարության, ապօրինության զոհ դարձած իրենց հայրենակիցների կողքին: Երբ հաշվարկում են, որ իրենց ջանքերն արդարացվա՞ծ կլինեն:

Գուցե քաղտեխնոլոգները գիտեն, թե երբ ու ինչ պարագաներում կարելի է տասնյակ հազարավոր մարդկանց հանել փողոց, սակայն, իմ կարծիքով, այն մարդիկ, որոնք արաբական երկրներում, վերջերս՝ Ռումինիայում, դուրս են գալիս փողոց՝ հակակառավարական ցույցերի, պնդում են, որ իշխանությունները կորցրել են ժողովրդի վստահությունն ու պետք է հրաժարական տան, ունեն մի անչափ կարեւոր հիմնավորում` նրանք իրենց ապագան տեսնում են իրենց երկրում: Հետեւաբար` շահագրգռված են իրենց շահերը երկարաժամկետ հեռանկարով պաշտպանելու: Նաեւ վստահ են, որ ընտրություններին իրենց ձայնը կշիռ ունի: Կշիռ եւ ոչ թե` գին: Հետեւաբար, իշխանությունների համար պոտենցիալ ընտրողներից ամեն ձայնը կարեւոր է:

Հայաստանում առայժմ այլ տրամաբանություն է աշխատում: Նախ` մարդիկ իրենց ապագան իրենց երկրում չեն տեսնում: Եվ սա սոցիոլոգիական տարբեր հարցումների արձանագրում չէ: Մեզնից յուրաքանչյուրը, որպես բոլոր խնդիրների վերջնական լուծում, առնվազն մեկ անգամ գոնե մտածել է Հայաստանից հեռանալու մասին: Իսկ դա այնպիսի միտք է, որը թույլ չի տալիս երկարատեւ լուծումներ ենթադրող խնդիրներ բարձրացնել, հետամուտ լինել դրանց լուծմանը: Քաղաքական կամ սոցիալական բունտը կաշկանդող այլ գործոն եւս կա` անվստահությունը` ի՞նչ արդյունք կտան բողոքի ակցիաները ձերբակալություններից բացի:  Խնդրեմ, հատկապես նախագահական ընտրություններից հետո դուրս ենք գալիս փողոց, մինչ այդ էլ գնում եւ դեմ ենք քվեարկում գործող իշխանություններին, ի՞նչ է փոխվում:

Բայց տեսնում ենք, որ այստեղ էլ խնդիր կա. մենք կաշկանդված ենք բողոքելու, քանի որ իշխանությունների հետ ապօրինի գործարքի մեջ մտնողների թիվը չափազանց մեծ է: Ընտրություններին որքա՞ն մարդ է ներքաշվում ընտրակաշառք ստանալու ու բաժանելու մեջ: Իր քաղաքացիների հետ նման անօրինական ու նվաստացուցիչ քայլի գնալով` իշխանությունը (այս դեպքում՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը (նոր անվանումը ոչ մի կերպ չի հարմարվում այս կուսակցությանը), Դաշնակցությունը) երկու խնդիր է լուծում. ապահովում է իր վերարտադրությունը, ապա կաշկանդում ընտրակաշառք վերցրած մարդկանց բողոքելու, ընդվզելու ազատությունը: Ահա ինչու են բոլոր պաշտոնյաները ազատ ու անպատիժ ՝ ընդունելու բոլորի ազատությունը սահմանափակող օրենքներ: Որովհետեւ վստահ են, որ սոցիալական ոչ մի բողոք մարդկանց փողոց դուրս չի բերի: Իսկ բողոքող մարդկանց թիվը գնահատելու մեկ միջոց կա. քանի՞ հոգի է դուրս գալիս այսօր փողոց՝ ի պաշտպանություն, դիցուք, Հաց բերող Արթուր Սարգսյանի… Հարյո՞ւր: Հարյուր հիսո՞ւն: Դե, չափազանց անլուրջ պետք է լինել այդ թիվը վտանգավոր համարելու համար:

Ընդ որում, իշխանությունը կարող է իրո՛ք մի կողմ քաշվել ու հանգիստ ծխել. Հայաստանում ազատ գործելուց եւ իրենց իրավունքները պաշտպանելուց զրկված են անգամ ֆինանսական անկախություն ունեցող միջին գործարարները, ձեռներեցները, որոնք զարգացման ծրագրեր կազմելու, նոր աշխատատեղեր ստեղծելու փոխարեն՝ իրենց օրն անց են կացնում պետական չինովնիկների ոտնձգությունները դատարաններում վիճարկելով: Նրանց դեմ էլ պայքարում են անհեթեթ օրենսդրությամբ՝ ճնշող ու պատժող լիազորություններով օժտելով չինովնիկներին, որոնք առանց աչքը թարթելու՝ պատրաստ են ոչնչացնել ծաղկող կազմակերպությունները, գործազուրկ թողնել հարյուրավոր մարդկանց:

Այդ օրենքներն էլ հավանության են արժանացնում կառավարության տիտանները, գուրուները՝ Դավիթ Հարությունյանը, Վաչե Գաբրիելյանը, ճերմակ ձեռնոցներով ու անհոգ կյանք վարող այլ պաշտոնյաներ, որոնք իրենց խաղաղ առօրյան ոչ մի դեպքում պատրաստ չեն ծանրաբեռնել դժգոհող մարդկանց հիմնավորումները լսելով: Անզորությունը, պետական պատժիչ մեքենայի դեմ մեն-մենակ հայտնվելու վտանգը ստիպում է հասարակության տարբեր շերտերին ընտրել իշխանափոխության ամենափորձված եղանակը՝ գնել ինքնաթիռի տոմս ու չորս ժամ անց հայտնվել այլ իշխանությունների տիրույթում:

Իսկ ի՞նչ անեն նրանք, որոնք պատրաստ չեն, չեն ցանկանում արտագաղթել: Յուրաքանչյուրն իր համար անհատական, լոկալ լուծում է փնտրում՝ վստահ, որ այդպես էլ չի հաջողի գտնել համախոհների, որոնց հետ պատրաստ է պայքարել: Դոստոեւսկու «Դեռատին» վեպում զրուցում են հայր ու որդի: Հայրը հին ռուսական մշակույթի կրողներից է, ընդգրկված էր քաղաքական խմբակում: Տղան հարցնում է. «Ախր, ի՞նչ կարող էիք անել դուք, քանի՞ հոգի էիք»: Հայր. «Մենք 100 հոգի էինք. քի՞չ է դա Ռուսաստանի համար»: Այսինքն` եթե մեծ գաղափարներ ես ունենում եւ գալիս ես գործ անելու, 100 հոգին էլ քիչ չէ: Խնդիրն այն է, որ մեզ մոտ չափազանց քիչ են մարդիկ, որոնց խոսքն արժեք ունի: Քչերն են մնացել: Նրանց պետք է արժեվորել: Երբ արժեվորում ես, այս քիչն էլ հերիք է:

Լիլիթ Ավագյան

Տպել
3477 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից