Բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը չի հուսահատվում Ավստրիայի բաց առաջնությունում պարտվելուց հետո

24/02/2017 schedule17:36

Բադմինթոնի Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Պողոսյանն արդեն մոռացել է Ավստրիայի բաց առաջնությունում կրած պարտությունը եւ կենտրոնանում է մրցաշարից ստացած օգուտների վրա: Օրերս նա իր ելույթները սկսեց Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում ընթացող մրցաշարում (փետրվարի 22-25), սակայն դուրս մնաց որակավորման փուլի առաջին իսկ հանդիպումից: Նրա մրցակիցը մրցաշարի գործող չեմպիոն Քսյու Վեյն էր: Armtimes.com-ի հետ զրույցում մարզուհին նշեց, որ անկախ պարտությունից՝ մասնակցությունն իր համար արդյունավետ է եղել:

«Հայաստանն առաջին անգամ էր ներկայացուցիչ ունենում այս մրցաշարում: Մասնակցեցի միայն մենախաղերին: Իմ կարիերայում առաջին անգամ էր, որ չհաղթահարեցի որակավորման փուլը: Մրցակիցս չինացի էր՝ անցած տարվա չեմպիոնը: Ինչպես հայտնի է, բադմինթոնը չինացիների մարզաձեւն է, նրանց համար ազգային մարզաձեւ է: Սպասում էի, որ շատ դժվար է լինելու, բայց ամեն կերպ փորձեցի ինչ-որ բան քաղել խաղից: Խաղից ստացա այն, ինչն ինձ կօգնի հետագա մրցումներում՝ ինձանից ավելի ուժեղ մրցակցի դեմ խաղալու փորձ»,- ասաց նա:

Լիլիթ Պողոսյանը սպորտը համատեղում է ուսման հետ: Սովորում է Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Միջազգային լրագրություն բաժնի 4-րդ կուրսում: Թեեւ շատ է սիրում սովորել, սակայն այս պահին ապագան տեսնում է սպորտում: Գլխավոր նպատակը 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստանալն է:

«Որքան էլ շատ սիրեմ սովորել ու համալսարան գնալ, հասկանում եմ, որ համատեղելը դժվար է, պետք է կենտրոնանամ դրանցից մեկի վրա: Ընտրել եմ սպորտը, մինչեւ 2020 թվականը կմարզվեմ ու մրցաշարերի կմասնակցեմ: Հետո արդեն կտեսնենք, ժամանակը ցույց կտա: Գուցե շարունակեմ համատեղել լրագրությունն ու մարզումները: Նաեւ մարզիչ դառնալու երազանք ունեմ: Նպատակներս ու երազանքներս շատ են, վերջնական որոշումներ չեմ սիրում կայացնել, կյանքը միշտ ցույց է տալիս ճիշտ ճանապարհը»,- ասաց նա:

Ուսումն ու սպորտը համատեղելը դժվար է ոչ միայն ծանրաբեռնվածության պատճառով: Լիլիթից ջանքեր ու ժամանակ է պահանջվել դասախոսներին համոզելու համար, որ մարզիկ լինելը չի նշանակում, որ նա վատ է սովորելու:

«Սկզբում շատ դժվար էր: Մրցումների գնալիս տանում էի նաեւ գրքերս ու դասախոսություններս, այնտեղ էի սովորում: Երբ համալսարան էի գալիս, լինում էր, որ առաջին անգամ էի տեսնում դասախոսին, իրենք էլ գիտեին, որ Հայաստանի չեմպիոն եմ, մի 2 հարց էին տալիս ու ցածր նշանակում, սակայն հետո կոտրեցի նրանց կարծրատիպերը: 2 տարի անց մեր խմբի ամենալավ սովորողներից էի»,- պատմեց նա:

Այս շրջանում Լիլիթը շարունակելու է մարզվել եւ սպասել Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք ունեցող մարզիկների ցուցակին: Մրցաշարին մասնակցելու հնարավորություն է ստանալու 64 հոգի: Այն անցկացվելու է Դանիայի Քոլդինգ քաղաքում ապրիլի 25-30-ը: Բուլղարիայի Բադմինթոնի հայազգի նախագահ Փյուզանդ Կասաբյանի հրավերով էլ այս տարվա օգոստոսին ու հոկտեմբերին մասնակցելու է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք միջազգային մրցաշարերի:

Բացի այդ՝ Լիլիթը Եվրոպայի բադմինթոնի կոնֆեդերացիայի կողմից Centre of Excellence ծրագրին մասնակցելու հրավերի է սպասում: Ծրագիրը նախատեսված է եվրոպացի 24 մարզիկի համար: Դրա շրջանակներում մարզիկները համատեղ մարզումներ են անցկացնելու եվրոպական որեւէ քաղաքում՝ փորձն ու հմտությունները բարելավելու նպատակով: Առաջին նախընտրական հավաքին Լիլիթն արդեն մասնակցել է 2016 թ. դեկտեմբերին: Եվս 2 նախընտրական հավաք տեղի է ունենալու մինչեւ այս տարվա մայիս ամիսը, որից հետո ընտրված մարզիկները համատեղ մարզվելու են սեպտեմբերին:

Տպել
1646 դիտում

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց