«ԱՄ»-ն մեղադրում է. ՊՆ-ն գաղտնալսումնե՞ր է անում

24/02/2017 schedule17:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի փետրվարի 26-ի համարում

Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, հատկապես ընդդիմադիր, ենթադրում է, որ իր հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվում են: Դա հետապնդման մոլուցքով տառապել չէ, քանի որ  «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը եւ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը, ըստ էության, կարողացել են ապացուցել այդ ենթադրությունների իսկությունը: ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին մասնակցելու ընթացքում «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանն իր բջջային հեռախոսով պարբերաբար զանգահարել է Ալեքսան Կարապետյանին: Վերջինիս բջջային հեռախոսը, պարոն Գեղամյանի հեռախոսահամարը ֆիքսելու փոխարեն, ֆիքսել է բոլորովին այլ հեռախոսահամար: Յուրաքանչյուր անգամ, երբ Արտաշես Գեղամյանը զանգահարել է Ալեքսան Կարապետյանին, նրա բջջայինի վրա ֆիքսվել են ամենատարբեր հեռախոսահամարներ:

Պարոն Կարապետյանը մեզ ներկայացրեց դրանցից վեցը՝ 52-76-83, 56-32-68, 56-40-49, 56-18-19, 56-18-08, 56-31-40: Կարելի է կարծել, որ կատարվածը կարող էր տեխնիկական անսարքության պատճառ լինել, սակայն «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը պարզել է, որ հիշյալ վեց հեռախոսահամարներից չորսը գրանցված են Արշակունյաց 5 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության մարզատեխնիկական ընկերության (նախկին «ԴՈՍԱԱՖ»), իսկ մյուս երկուսը՝ այդ ընկերության Էրեբունու մասնաճյուղի վրա: Ավելին, պարոն Կարապետյանին հաջողվել է պարզել, որ պաշտպանության նախարարության համակարգում գործող այս ընկերության գործող հեռախոսահամարները բոլորովին այլ են, իսկ նշված հեռախոսահամարները կենտրոնացած են «ԴՈՍԱԱՖ»-ի հայտնի շենքի երկու իրար կից սենյակներում:

«ԱՄ»-ում համոզված են, որ այդ սենյակներում տեղադրված են, այսպես կոչված, «լսող սարքեր», որոնք նշված հեռախոսագծերի միջոցով իրականացնում են միաժամանակյա գաղտնալսումներ: Համենայնդեպս, նրանք ասում են, որ ունեն այդ մասին վկայող փաստեր: «Մասնագետները մեզ բացատրեցին, որ գաղտնալսման այս համակարգն աշխատում է հետեւյալ կերպ. համակարգչին տրվում է գաղտնալսվող հեռախոսահամարների ցանկը, եւ երբ համակարգչում նշված հեռախոսով զանգվում է կամ զանգ է ընդունվում, հիշյալ հեռախոսահամարներից որեւէ մեկն ավտոմատ միանում է գծին եւ սկսում է ձայնագրել խոսակցությունը»,-ասում է պարոն Կարապետյանը: Իսկ որ Գեղամյանի զանգերի ժամանակ իր բջջային հեռախոսի վրա ֆիքսվել են այդ համարները, այլ ոչ թե պարոն Գեղամյանինը, Ալեքսան Կարապետյանը բացատրում է նրանով, որ Գեղամյանի հեռախոսը աշխատում է «Privat» ռեժիմով՝ երբ զանգեր ստացողի հեռախոսը չի ֆիքսում զանգողի հեռախոսահամարը:

Այսինքն, տվյալ դեպքում Կարապետյանի հեռախոսի վրա ֆիքսվել են «բաց» քաղաքային համարները: Ու քանի որ գաղտնալսումների բացահայտված սենյակը կենտրոնացած է պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկում, «ԱՄ»-ում համոզված են, որ այդ լսումներն իրականացվում են Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Մեկնաբանելով իրենց կողմից կատարված բացահայտումը՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մեր զրույցի ընթացքում ասաց. «Արտաքին եւ ներքին քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին խորհուրդ կտայի պարզել, թե այդ որ սրիկան է, խախտելով ՀՀ օրենքները, ըստ որի՝ մեր պաշտպանության նախարարությունն ապաքաղաքական կառույց է, այդ կառույցի միջոցներն ու տարածքը օգտագործում է բջջային հեռախոսների գաղտնալսման նպատակով:

Մինչեւ ե՞րբ մեր հարկատուների փողերը, որ պետք է ծառայեն հայոց բանակի մարտունակության բարձրացմանը, պիտի ուղղվեն քաղաքական հակառակորդների դեմ պայքարին»: Ապա դիմեց Ռոբերտ Քոչարյանին. «Պարոն Քոչարյան, կարգի հրավիրեք պաշտպանության նախարարին, որն իր պաշտոնական պարտականությունները կատարելու փոխարեն զբաղված է քաղաքական հետախուզությամբ»: Մեր զրուցակիցը հետաքրքրական է համարում նաեւ այն հանգամանքը, որ պաշտպանության նախարարը չի վստահում ազգային անվտանգության ծառայությանը եւ իր համակարգում ստեղծել է առանձին գաղտնալսման ծառայություն: Ինչեւէ, մենք փորձեցինք «Ազգային միաբանության» ղեկավարների պնդումների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Պաշտպանական մարզատեխնիկական ընկերության ղեկավարությունից: Սույն ընկերության նախագահ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), սակայն, տեղում չէր, իսկ բաժնի պետ ներկայացած Աշոտ Խաչատրյանը հայտարարեց, որ «դա ուղղակի անհնար է»:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1587 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ