Վահան Շիրխանյանի հարազատները Էրեբունի ԲԿ-ում չեն կարողանում տեսակցել նրան

24/02/2017 schedule19:05

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին հարազատները Էրեբունի բժշկական կենտրոնում տեսակցելու հնարավորություն չունեն, քանի որ տեսակցությունների վրա արգելանք է դրված: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը նույնն է, որեւէ փոփոխություն չկա:

«Տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց ստուգման եւ ստացիոնար բուժման համար: Դեռ ամիսներ առաջ բժշկական ցուցում կար, որ իրեն պետք է դուպլեքս հետազոտության ենթարկեին, որն ընդամենը երեկ արվեց: Հետազոտման արդյունքում որոշվեց տեղափոխել հիվանդանոց»,- նշեց Հայկ Ալումյանը՝ մանրամասնելով, որ իրենց քրեակատարողական վարչությունից այդպես են ներկայացրել տեղափոխման պատճառը:

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի առողջական վիճակի ախտորոշումը տրված չի, ինչպես նաեւ պարզ չեն առողջականի սրացման պատճառները, իսկ մինչեւ նշված խնդիրները չպարզվեն, հնարավոր չի որոշել բուժման ռազմավարությունը:

«Ես գտնում եմ, որ մինչեւ իրեն դուրս չբերեն այս սուր փուլից ինքը չպետք է դուրս գրվի եւ որեւէ ուրիշ տեղ տեղափոխվի»,- ընդգծեց Հայկ Ալումյանը:

Ավելի վաղ Հայկ Ալումյանը բարձրաձայնել էր իր պաշտպանյալին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու խնդրի մասին, ինչի հետ կապված նաեւ մի շարք բողոքներ էր ներկայացրել: Բացի դա, փետրվարի 11‐ին ՔԿՀ աշխատակիցները փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել Վահան Շիրխանյանին: Վերջինս առողջական վատ վիճակի պատճառով չի գնացել տեսակցությունների սենյակ, փոխարենը խնդրել է պաշտպանին ուղեկցել իր խուց, սակայն մերժվել է: Մեր զրույցում Ալումյանն ասել էր, որ Վահան Շիրխանյանն իրեն փոխանցել է, որ այդ օրն իրեն այնքան վատ է զգացել, ցավեր է ունեցել, որ չի կարողացել անկողնուց վեր կենալ:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել մի քանի տասնյակ մարդու, ովքեր մեղադրվում են հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու ﴾Քրեական օրենսգրքի 223‐րդ հոդվածի 1‐ին մաս﴿, հանցավոր համագործակցությանը մասնակցելու ﴾Քրեական օրենսգրքի 223‐րդ հոդվածի 2‐ րդ մաս﴿ եւ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու եւ կրելու ﴾Քրեական օրենսգրքի 235‐րդ հոդվածի 3‐րդ մաս﴿ համար: Գործով անցնում են խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Հայր Անտոն Թոթոնջյանը եւ այլք: 

Զինված խմբի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 10‐ին՝ ժամը 14:30‐ին:

Տպել
1502 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց