Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին

24/02/2017 schedule20:06

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն այժմ ֆեյսբուքյան իր էջի միջոցով ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին:

Զարուհի Փոստանջյանի համար «Ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցածը քաղաքական եւ մարդկային ողբերգություն է, սակայն նա միշտ իմացել է, որ երբ ցանկանա, իր համար «Ելք» դաշինքում ամենապատվավոր, ամենաանցողիկ տեղը կապահովվի: Վստահաբար, այդ համագործակցության համար արվել է առավելագույնը եւ հետագայում էլ կփորձենք նման հնարավորություններ ստեղծել: Այս մասին այսօր կայացած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությունը, թե բացառությամբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի՝ բոլոր մյուս քաղաքական ուժերը կառավարվում են իշխանության կողմից եւ տոկոսների շուրջ են պայմանավորվել,  քաղաքական գործիչը պատասխանեց. «Եթե Սամվել Բաբայանը եւ Սեյրան Օհանյանը նկատի են ունեցել «Ելք» դաշինքին, միակ բանը, որ կարող եմ նրանց առաջարկել, մեզնից ներողություն խնդրելն է:  Եթե նրանք հիմնավորեն իրենց խոսքերը, լավ, եթե ոչ, պետք է ներողություն խնդրեն, հակառակ դեպքում նման հայտարարություններին մեր արձագանքը կլինի համապատասխան: Ես ինքս պատրաստ եմ ուղիղ եթերում նրանց հետ խոսել այս թեմայով»:
Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի եւ «Ելք» դաշինքի չստացված համագործակցությանը՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ դաշինքն այս գործընթացում վստահաբար եղել է կառուցողական դիրքերում: «Մենք ասել ենք, որ պոտենցիալ դաշնակից ուժերը դաշինքում կընդգրկվեն նույն չափորոշիչներով, ինչ մենք: Հրանտ Բագրատյանի հետ այդ խոսակցությունն ի սկզբանե չստացվեց, իսկ երբ կարող էր ստացվել, ժամանակային առումով նրան ցուցակում ընդգրկելն այլեւս հնարավոր չէր»,- ասաց նա:

Մեկ այլ ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանության գալուց հետո «Ելքը» վերաբացի կարճված քրեական գործերը, դաշինքի անդամը դրական պատասխան տվեց՝ ՀՀ օրենդրությունը դա չի բացառում:

Անցում կատարելով կրթական համակարգին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս ոլորտում անչափ կարեւոր է կրթության ապակուսակցականացումը: «Դպրոցների տնօրեններին ստիպողաբար կուսակցականացնում են, այնուհետ ընդգրկում են ընտրական հանձնաժողովներում: Արդյոք կա՞ն ուսուցիչներ, ովքեր «ոչ» են ասում ապօրինություններին: Համոզված եմ, որ կան եւ գնալով շատանում են: Իսկ կրթության առաջընթաց չապրելու հիմնական պատճառը տնօրեններին եւ բուհերի ռեկտորներին ՀՀԿ-ի կցորդ դարձնելն է: Քանի դեռ իշխանության ղեկին ՀՀԿ-ն է, կրթությունը պետք է ծառայեցվի նրա քաղաքական նպատակներին»,- փաստեց պատգամավորը:

Մեկ այլ հարցի՝ Արցախը պետք է վերամիավորվի՞ Հայաստանի հետ, թե ճանաչվի Հայաստանի կողմից, Նիկոլ Փաշինյանը նշեց՝ երկու տարբերակները համարում է մեկը մյուսին շարունակող: «Որ Արցախը պետք է լինի Հայաստանի կազմում, երկու կարծիք լինել չի կարող: Մարզի, թե մեկ այլ կարգավիճակով, երկրորդական հարց է: Իսկ փոխզիջումներն անհնար են այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը բացառում է ԼՂՀ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքը կամ Արցախի անկախացումը: Զիջումների մասին խոսք լինել չի կարող: Ադրբեջանին թվում է, թե ռազմական հավասարակշռությունը թեքել է իր կողմը, բայց մենք պետք է ապացուցենք, որ բավարար ռազմական հզորություն ունենք մեր ինքնորոշումը պահպանելու համա»:

Պատգամավորը նաեւ հույս հայտնեց, որ «Ելք» դաշինքում ընդգրկված կուսակցությունների համագործակցության հաջող ընթացքն ի վերջո բերելու է մեկ միասնական քաղաքական ուժ դառնալու իրողության: Նրա համոզմամբ, Հայաստանում պետք է լուրջ ընդդիմադիր ուժ ձեւավորվի, որն էլ իր առջեւ լուրջ նպատակներ կդնի եւ կլուծի: «Մեր թիմը կարծում է, որ «Ելք» դաշինքում ձեւավորվել է ներուժ, որը կարող է ձեւավորել իրական կառավարություն եւ իրականացնել հաջող կառավարում: Ինչ վերաբերում է գողացված պետական փողերին, ապա դրանք հետ բերելու քայլեր արվելու են, սա մեր նախընտրական ծրագրի կետերից մեկն է լինելու: Առանց այդ հարցի լուծման երկրում անհնար է առաջընթաց ապահովել: Այդ ինչպե՞ս է ստացվել, որ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ միլիոնատեր են, իսկ իրենց ղեկավարած երկիրը՝ աղքատ: Հայաստանը 6 միլիարդ դոլարի պետական պարտք ունի, եւ մենք պետք է հասկանանք՝ առկա միջոցներն արդյունավե՞տ են օգտագործվել: Մենք պետք է ոչ թե հավաքական կերպով մեղադրենք իշխանությանը, այլ կոնկրետ անուններ նշելով՝ հայտարարենք՝ ով որքան գումար է պետությունից հափշտակել»,- ընդգծեց խորհրդարանականը:

Անդրադառնալով 1000 դրամների մասին օրենքին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այն 2 կոմպոնենտ ունի: Նրա խոսքով, զոհված եւ հաշմանդամ դարձած զինվորների ընտանքիները սոցիալական դժվարություններ չպետք է ունենան: «Բայց հարց է՝ որտեղից պետք է նրանց տրամադրվելիք գումաներ հայթայթվեն: Կամ պետական բյուջեից, կամ 1000 դրամներից: Իսկ քանի որ պետական բյուջեն թալանված է, պետք է գործի դնել երկրորդ տարբերակը: Այդ գումաները չեն կարող չվճարվել:

Պատասխանելով ՀՀ արդյունաբերության զարգացման հեռանկարների վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ բանակն այսօր ամենամեծ օրգանիզմն է, ամենամեծ գնորդը, հետեւապես առաջին հերթին պետք է զարկ դնել զինագործությանը: «Բացի այդ, հարկային արտոնություններ պետք է ստանա ՏՏ ոլորտը: Հանքարդյունաբերության հում ընդերքն արտահանելու ճանապարհը պետք է փակել, որպեսզի մետալուրգիան զարգանա: Տոնավաճառների տարածքները պետք է դառնան գործարաններ»- համոզմունք հայտնեց նա:

Վերջում պատգամավորը շեշտեց, որ «Ելքը» միակ քաղաքական ուժն է, որը բացառել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը: «Չկա այլ ուժ, որը եւս հստակ կհայտարարի այդ մասին: ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հստակ իշխանություն են, որի հետ մենք մրցակցում ենք: Ես բացառում եմ, որ մարդիկ քվեարկեն «Ելք» դաշինքի օգտին եւ երկրում ոչինչ չփոխվի: Բայց եթե ունենանք փաստեր, որ իշխանությունը գողացել է մեր քվեները, կլինեն շատ լուրջ հետեւանքներ: Հասարակությունը մեզ կտա՞ իշխանափոխության մանդատ, կստանա իշխանափոխություն, չի տա, ուրեմն իշխանափոխություն չի լինի»,- ամփոփեց Փաշինյանը:

Տպել
2819 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց