Ինչի՞ մասին ենք խոսում. հեռուստաշաբաթը Ռուզան Ազիզյանի հետ

25/02/2017 schedule15:50

«Անվտանգություն եւ առաջընթաց»։ Սա այն է, ինչ գալիս է «Հավատանք, որ փոխենք»-ից հետո։ Ընտրությունները դրանով են վտանգավոր։ Մարդը փորձում է հավատալ, հույս է փայփայում, որ ընտրություններին հաջորդող առավոտյան ինքն արթնանալու է բոլորովին նոր Հայաստանում՝ այն Հայաստանում, որ վաղն է եկել։ 25 տարվա պետություն ենք ու համառաբար չենք ուզում հասկանալ մի պարզ ճշմարտություն. քանի դեռ բոլորս բավարար ջանք չենք թափել Նոր Հայաստանում քուն մտնելու համար, Նոր Հայաստանում արթնանալը մեզ ոչ մի կերպ «չի սպառնում»։

Ասելիքը

Շաբաթվա սկզբին Սերժ Սարգսյանը՝ ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի առաջ ելույթ ունենալով, որոշակի մեսիջներ հղեց հասարակությանը, որ սպասվող ընտրություններում բանակի դերը հնարավորինս սահմանափակվելու է. բանակն, իբր, ապաքաղաքական, ապակուսակցական կառույց է։ Հինգշաբթի օրը Երեւանի Բժշկական համալսարանում այս մասին խոսեց նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. բանակը ընտրությունների ընթացքում չի՛ ուղղորդվելու։ Նրանց ասածներին մեծ ցանկության դեպքում կարելի է եւ հավատալ՝ մոռանալով անցած բոլոր ընտրությունների փորձը, երբ բանակը ընտրել է այնպես, ինչպես պետք է եղել իշխող ուժին։

Բայց անգամ հեքիաթներին անվերապահ հավատացող երեխան ժամանակ առ ժամանակ իրավունք ունի հարցեր տալ՝ օրինակ, իսկ ի՞նչ եղավ այն բանից հետո, երբ աղքատ աղջիկը ամուսնացավ արքայազնի հետ։ Այնպես որ, մենք էլ իրավունք ունենք հարցնել՝ ի՞նչ է նշանակում մասնակցել ընտրությունների։ Արդյոք դա ուղղակի ընտրատեղամաս գնալն ու քվեաթերթիկի վրա նշում կատարե՞լն է։ Իհարկե՝ ոչ։ Ընտրությունները ենթադրում են քարոզարշավ, հանդիպում ընտրողների հետ, ծրագրերի ներկայացում։ Բոլորս էլ տեղյակ ենք, որ բանակը, համենայն դեպս շարքային զինծառայողը զրկված է այդ հնարավորությունից։

Զինծառայողը երբեմն նորմալ տեղյակ էլ չէ, թե ովքեր են առաջադրված տվյալ տեղամասում, ինչ ծրագրեր են առաջ քաշում, ինչո՞ւ պետք է ընտրել այս ուժին եւ ոչ այն մյուսին։ Այնպես որ, եթե անգամ մի կողմ թողնենք այն, որ զինծառայողները չափազանց խոցելի խումբ են՝ ենթակա ուղղորդումների ու ստիպողաբար քվեարկության, որքանո՞վ է բարոյական ստիպել նրանց ընտրություն կատարել ուժերի ու անձերի միջեւ, որոնց չեն ճանաչում։ Բանակը ընտրություններում չխառնելու ազնիվ մղումով առաջնորդվող Սերժ եւ Վիգեն Սարգսյանները ճիշտ կանեին մտածեին այս մասին, նախքան բոցաշունչ ելույթներ ունենալը, որոնք, եւ հասարակությունն արդեն բազմիցս համոզվել է սրանում, գրոշ չարժեն։

Չասելիքը

Ահարոն Ադիբեկյանն արդեն իր կարծիքը հայտնել է, քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները արդեն իրենց կարծիքը հայտնել են, հոգեբաններն անգամ արդեն հայտնել են իրենց կարծիքը ու այդ կարծիքը հուսադրող չէ։ Հասարակությունն անտարբեր է։ Հասարակությունը հակված է քվեարկելու ընտրակաշառքով։ «Պատրաստ է վաճառելու իր ձայնը»,- ասում է Ադիբեկյանը։ Նախորդ շաբաթ Արմեն Ռուստամյանը նոր ԸՕ-ի գովքն անելիս պնդում էր, որ ընտրությունները կեղծելու բոլոր տարբերակները իրենք վերացրել են, մնացել է ընտրատեղամասից դուրս կեղծելու տարբերակը, այսինքն՝ ընտրակաշառքը, որի դեմն առնելը շատ ավելի բարդ է լինելու, գրեթե անհնար, քանի որ «երկու կողմն էլ ուզում են, որ դա տեղի ունենա՝ կաշառք տվողն էլ, կաշառք վերցնողն էլ»։

Այս տեսակետը հետաքրքիր շարունակություն ունի. ո՞րն է խնդիրը, որ ոմանց ընտրակաշառք առաջարկում են, մյուսներին՝ ոչ։ Ինչո՞ւ որեւէ ընտրությունից առաջ մեր տանը դուռը չեն թակում ու չեն առաջարկում գումարի դիմաց անձնագրի տվյալներ տրամադրել։ Հավանաբար խնդիրն այն է, որ ընտրողների մի ստվար հատված հոգեպես պատրաստ է ընտրակաշառք վերցնել, եւ այդպիսով հոգեբանորեն «սադրում է» առաջարկը։ Մի թեթեւ նեյրոլինգվիստիկայի ոլորտ ենք հասնում, բայց այս դեպքում անգամ դա չէ կարեւորը։ Ժամանակին մի վարչապետ ունեինք՝ Տիգրան Սարգսյանը, որ ասում էր, եթե չասենք «տնտեսական ճգնաժամ», այն մեր երկիրը կշրջանցի։

Համաձայն չլինելով այս տեսակետին՝ փորձենք նաեւ անհամաձայնություն հայտնել այն հաճախությանը, որով «ընտրակաշառք» ու «ապատիա» բառերը շրջանառվում են հեռուստաէկրանից։ Ո՞րն է դրա անհրաժեշտությունը։ Այն պարագայում, երբ բոլորն են խոսում անտարբերությունից ու ընտրակաշառքից, դա ասես դառնում է սովորական, հասարակ մի բան, եթե բոլորն անտարբեր են, ես ինչո՞ւ պիտի ինձ կոտորեմ, եւ եթե բոլորը ընտրակաշառք են վերցնում, մեջների միակ ազնիվը ե՞ս եմ, թող ինձ էլ տան։ Եվ եթե բոլորը ընտրակաշառք են վերցնում, գուցե դա այդքա՞ն էլ վատ, սարսափելի բան չի, գուցե հանցագործությո՞ւն չէ, այլ թեթեւ մի բան, առօրյա՝ տալիս են, վերցնում ես, չէ՞ որ այդպես էր սովորեցնում հին ժողովրդական ավանդությունը։

Մեկ էլ չմոռանաս փախչել, երբ ծեծում են, ու անգամ երբ չեն ծեծում, պրոֆիլակտիկայի համար, կարելի է փախչել հեռու՝ ԱՄՆ, Եվրոպա, թեկուզ Ռուսաստան ու այնտեղից, ինչպես Պապին Պողոսյանը՝ «Մագավտո»-ի թողարկման մեջ, շոյել մեքենայի սարքավորումները ու մեղմ, երազկոտ ձայնով պատմել, որ Գլենդելում տները մի 50, 100 հազարով թանկ են, բայց իրենք գերադասել են այնտեղ տուն առնել, որ երեխեքը հայկական շրջապատում մեծանան, ավանդույթներին մոտիկ լինեն։ Թեմայից կարծես հեռացանք, բայց արժե երբեմն մտածել, թե ինչ նպատակ ունի այսքան հասարակացնել, սովորականացնել ընտրական հանցագործությունը։ Հաստա՛տ ունի, եթե անում են։

Նյարդերի պայքար

Ընտրական գործընթացները ոչ միայն հասարակ ընտրողի համար են ծանր ժամանակահատված, այլեւ հատկապես դժվար են նրանց համար, ովքեր հայտ են ներկայացրել հաջորդ 5 տարվա ընթացքում լինել «ժողովրդի ծառան»։ Արդեն իսկ լուրեր են հասնում, որ իրար միջեւ քաղաքական ուժերի պայքարը վերաճել է ներկուսակցական պայքարի, երբ նույն կուսակցության անդամները իրար մազ են փետում՝ ձայներին տիրանալու համար։ Ընտրվողների նյարդերը տեղի են տալիս նաեւ հեռուստաէկրաններին։ Քաղաքական գործիչները սկզբում մտնում են տաղավար, քաղաքավարի ժպտում ու բարեւում են «հարգելի հեռուստադիտողին», բայց կարճ ժամանակ անց հոնքերը կիտվում են, ձայները վերածվում են ֆալցետի ու պարզ է դառնում, որ մի քիչ էլ, եւ հյուրը պատրաստ է հենց եթերում քերթել կաշիներ ու հանել աչքեր։

Օրինակ, երբ «Օրակարգից դուրս» հաղորդման վարող Ագնեսա Խամոյանը Արթուր Բաղդասարյանից փորձեց պարզել, թե իրո՞ք Հայաստանը նավթ ու գազ ունի, բայց ժողովրդին տեղյակ չեն պահում, գուցե այդ դեպքում նաեւ ելք ունի դեպի ծո՞վ, Բաղդասարյանը զայրացավ, ասաց, որ այլ կերպ կպատասխաներ, եթե վարողը կին չլիներ, եւ նա անմիջապես փորձեց հյուրից խոսք վերցնել, որ հաղորդումից հետո իր կաշին չեն քերթելու։ «Երկրի հարցը» ծրագրում Միքայել Մելքումյանը «Ծառուկյան դաշինքից» եւ ազատ դեմոկրատ Աշոտ Եղիազարյանը հասել էին «էլ քաչալ շուն, էլ գող փիսո» վիճակին։ Մելքումյանը Եղիազարյանին կոչում էր «այ տղա», սա էլ պնդում էր, որ Ծառուկյանենք յուրացրել են ծրագիրը, որ ինքը գրել էր, երբ դեռ դաշնակցական էր։ Վերահաս ընդդիմադիրությունը նորից իր հետքն է թողել Նաիրա Զոհրաբյանի ու Հեղինե Բիշարյանի ձայների վրա։

Բիշարյանը էլի վերհիշել էր ավանդները, 18 տարին չբոլորածների ծառայության բացառումը, իսկ Նաիրան «Ուրվագծի» տաղավարում փորձեց շահարկել ապրիլյան պատերազմում զոհված տղաների թեման՝ պնդելով, որ ընտրատեղամասում յուրաքանչյուր ընտրող հիշի տղաներին ու իր խղճի առաջ ընտրություն կատարի։ Խղճի առաջ ընտրություն կատարելը իրականում վատ բան չէ։ Վատ է զոհերին սեփական քաղաքական նպատակներով շահարկելը։ Վատ է, որ Ազգային ժողովում եւս 5 տարի տաքուկ տեղ գտնելու համար մարդիկ պատրաստ են հրապարակայնորեն պնդել, որ պետք է «հետ տալ տարածքները եւ, միջազգային կառույցների հետ ճիշտ աշխատելով, մենակ թողնել Ադրբեջանին ու ապրել հանգիստ»։ Հանգիստ ապրելը յուրաքանչյուր հայաստանցու երազանքն է, բայց  մոտ ժամանակներս դա մեզ դժվար թե հասանելի լինի, քանի որ բարեբախտաբար ոչ բոլորն են պատրաստ դրա համար այդպիսի մեծ գին վճարել։ 

Ռուզան Ազիզյան

Տպել
3452 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց