Ասում են՝ հաղթելու են․ տեղի ունեցավ ՕՐՕ-ի համաժողովը

«Այսօր՝ փետրվարի 25-ին մենք սկսում ենք մեր պայքարի արշավը եւ այս համաժողովով սկիզբ ենք դնելու մի գործընթացի, որը Հայաստանը պետք է դուրս բերի այս վիճակից, մենք լիահույս ենք, մենք ուժեղ ենք»,-Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովի մեկնարկն այսպես ազդարարեց դաշինքի ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ այս դաշինքի ստեղծման համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Համախմբում» կուսակցության ղեկավար, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ համաձայնագրին են միացել նաեւ մի շարք կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ Ազատամարտիկների եւ զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանության ՀԿ-ն, «Ազատամարտիկների դաշինք» ՀԿ-ն, «Հատուկ գնդի վետերաններ» ՀԿ-ն։

Ըստ Մարտիրոսյանի՝ ՀՀ-ում մարտահրավերներ չկան, դրանք հասել են սպառնալիքի աստիճանի:

«Պատասխանատվության այն զգացումը, որն առաջնորդեց Սեյրան Օհանյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին ու Վարդան Օսկանյանին, միայն գովելի է, այն երկար տարիների ծառայությունը, որը նրանք մատուցել են պետությանը, մեզ պետք է համոզի մի բանում, որ սա այն դաշինքն է, որը ոչ միայն ցանկանում է, ոչ միայն կարող է, այլեւ ունի ամենաառաջին պայմանը՝ կամք»,-ասաց Մարտիրոսյանը:

ՕՐՕ դաշինքի անդամ «Համախմբում» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն իր ելությում հայտարարեց, որ ապրիլի 2-ին վճռվելու է հաջորդ տարիների Հայաստանի ապագան։

«Հայաստանի գործող իշխանության նպատակը պաշտոններն են ու հարստացումը: Իշխանափոխության հրամայականն այսօր օդում կախված է: Հասարակությունն ընտրություններում պետք է առաջնորդվի հետեւյալ չափորոշիչներով՝ գրանցված քաղաքական ուժերի նվիրումով, անկեղծությամբ, ազնվությամբ, նրանց կարողությամբ՝ խնդիրներ լուծելու, նրանց ծրագրերի այժմեականությամբ ու տեսլականի ամբողջականությամբ: Մեր դաշինքն ամբողջությամբ բավարարում է այս չափորոշիչները»,-ասաց Օսկանյանը՝ հավելելով, որ ՀՀ անկախությունից հետո ինքն ու Րաֆֆի Հովհանիսյանը թողել են ԱՄՆ-ում իրենց հանգիստ կյանքն ու եկել ՀՀ՝ իրենց կյանքը նվիրելու հայանպաստ գործին։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա, նրա խոսքերով, այն ինքնորոշվել է ու դա ճանաչվել է միջազգային հանրության կողմից։ Անդրադառնալով տնտեսությանը, Օսկանյանը վստահեցրել է, որ իրենք բերելու են նոր մտածողություն։

Դաշինքի անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ իր ելույթում նշեց, որ ներկայիս գործող համակարգի, ներկայիս տնտեսական քաղաքականության պայմաններում Հայաստանի զարգացման հնարավորությունները սպառված են:

«Կա՛մ մենք գիտակցում ենք իրավիճակի լրջությունը, մեր առջեւ ծառացած մարտահրավերների խորությունը, կա՛մ իրատեսական աղետների առջեւ կկանգնենք»,- ընդգծեց Օհանյանը:

Դաշինքի համաժողովին չէր մասնակցում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի  Հովհաննիսյանը, նա երկրում  չէ եւ հանդես եկավ տեսաուղերձով՝ հայտարարելով, թե միասնական են եւ հաղթելու են:

Տպել
4572 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել