Երևան
12 °C
Վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքների մասին թեկուզ ոչ լիարժեք տեղեկատվությունից պարզ է դառնում, որ այցի նպատակը ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման ֆոնին բացվող էներգետիկ, տրանսպորտային եւ առեւտրային հնարավորությունների զոնդաժն էր:
Պաշտոնական այցի երկրոդ օրը Կարապետյանը բացեց այցի նպատակների վերաբերյալ որոշակի փակագծեր. «Քննարկել ենք այն բոլոր ոլորտները, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում: Բոլոր ուղղություններով ունենք պայմանավորվածություններ: Ավելին, պայմանավորվել ենք նոր՝ տարածաշրջանային բնույթի որակ հաղորդել մեր տնտեսական համագործակցությանը, որպեսզի արտաքին աշխարհի առջև հաճախակի հանդես գանք համատեղ մեծ շուկայով, դա կլինի զբոսաշրջության ոլորտը, մեր նոր ազատ տնտեսական գոտին, որը ստեղծում ենք հարևան Իրանի հետ և այլ ոլորտներ...»: Անդրադառնալով Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին հարցին՝ վարչապետը նշել է. «Հարցը քննարկել ենք: Համոզված եղեք, որ լինելու է»:
Այսպիսով, քննարկված հիմնական թեմաներն են եղել՝ Վրաստանի տարածքով Հայաստանի բեռնափոխադրումների համար այլընտրանքային ճանապարհների վերագործարկման հավանականությունը, Հայաստանից դեպի Իրան բացնող հնարավորությունների համատեղ օգտագործումը եւ տարածաշրջանում Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան կառուցվող էներգետիկ միջանցքի ձեւավորման ծրագիրը: Այցի ժամանակ տեղի ունեցած քննարկումները եւ դրանց արդյունքները տարածաշրջանային գործընթացների ֆոնին հենց այս հարցերի ամբողջության մեջ պետք է դիտարկել: Եւ սա բնական է, տարածաշրջանային նոր հնարավորությունների համատեքստում, երբ Վրաստանը գնում է Ռուսաստանի հետ ոչ թե անտագոնիզմի, այլ հարաբերությունների ռացիոնալացման: Հենց այսպես էր վերջերս որակել վրաց-ռուսական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
«Փորձը ցույց է տալիս, որ երբ տարածաշրջանային գերտերության հետ հարաբերությունները կարգավորվում են, այն կարող է դրական ազդել ողջ Հարավային Կովկասի քաղաքական կլիմայի վրա: Վրաստանն այժմ գնում է Ռուսաստանի հետ հենց հարաբերությունների ռացիոնալացման: Իսկ ի՞նչ է դա: Համագործակցել այն ուղղություներով, որտեղ չկա կոնֆլիկտ: Դրանք են՝ մարդկային շփումները, մարդկանց եւ ապրանքների տեղաշարժը, առեւտուրը եւ ալն», - մեզ հետ զրույցում նշեց Կովկասյան տուն հիմնադրամի գործադիր տնօրեն, հայտնի վրացի փորձագետ Գիորգի Կանաշվիլին՝ այս համատեքստում մատնացույց անելով հենց վերջերս Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներով առեւտրային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ Թբիլիսիի եւ Մոսկվայի ձեռք բերած պայամավորվածությունը:
Վրաստանի կողմից Մոսկվայի հետ բանակցող Զուրաբ Աբաշիձեն վերջերս այս պայմանավորվածության կյանքի կոչման հնարավորությունը շատ հավանական էր համարել: «Խոսքը դեռեւս 2011 թ-ին կնքված «Առեւտրային միջանցքների» պայմանագրի կյանքի կոչման մասին է, որի շուրջ Վրաստանն իր նախապատրաստական աշխատանքներն ավարտել է: Սա նորմալ գործընթաց է, եւ այժմ կնքվելու է շվեյցարական կողմի հետ կոնտրակտ, որպեսզի երրորդ կողմը վերահսկի այդ ուղիներով բեռնափոխադրումները», - ասել էր Աբաշիձեն:
Նույն Վրաստանում Գիորգի Կանաշվիլին մեծ դիմադրություն Ռուսաստանի հետ առեւտրային կապերի վերականգնման եւ կոմունիկացիաների վերաբացման ուղղությամբ չի ակնկալում: «Չեմ կարծում, որ ընդդիմությունը դեմ դուրս գա եւ կտրուկ քննադատի սա, քանի որ հենց Սահակաշվիլիի կառավարման ժամանակ է կնքվել Ռուսաստանի հետ այս պայմանագիրը, որն այժմյան իշխանությունն ուղղակի կյանքի է կոչում: Ստեղծվել է մի իրավիճակ, որ այս նախաձեռնության իրականացումը շահեկան է բոլոր կողմերին՝ Ռուսաստանին, Վրաստանին, Իրանին, Հայաստանին», - կարծում է փորձագետը:
Իրանի գործոնն իսկապես կարեւոր է տարածաշրջանային համագործակցության զարգացման համար: «Երբ խոսում ենք միայն աբխազական երկաթուղու վերաբացման հնարավորության մասին, որից պետք է օգտվի Հայաստանը Վրաստանի միջոցով, սա առեւտրա-տնտեսական առումով ոչ այնքան շահեկան է թվում: Սակայն, երբ գործընթացին միանում է Իրանն իր 80 միլիոնանոց գնողունակ շուկայով, ապա այս ծրագրի հեռանկարը դառնում է գրավիչ եւ իրատեսական: Այսինքն՝ սա ձեռնտու է դառնում տարածաշրջանային երկու գերտեությունների՝ Ռուսաստանին եւ Իրանին, որոնք կարող են բեռնափոխադրումներ իրականացնել հյուսիս-հարավ ուղղությամբ», - նշում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Իրանի գործոնը կարեւոր է նաեւ արդեն տարուց ավել մշակվող Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքի նախագծի իրականացման համար: Այս մասին վերջերս հայտարարել էր Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: «Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքի նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2017 թվականի երկրորդ կիսամյակում: Իրանի էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանը քննարկել ենք երկու նախագիծ՝ «Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան» եւ «Ռուսաստան-Ադրբեջան-Իրան» էներգետիկ միջանցքների նախագծերը, որոնք միավորելու են այս երկրների էներգահամակարգերը», - ասել էր Նովակը:
Վերոնշյալը թույլ է տալիս եզրակացնել, որ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման եւ ռուս-վրացական հարաբերությունների ռացիոնալացման ֆոնին շրջափակումից տառապող Հայաստանի համար կոմունիկացիոն ճեղքման հնարավորություն է ստեղծվում: Սա դեռ չի նշանակում, որ այդ հնարավորությունն անպայման իրողություն կդառնա կարճաժամկետ հեռանկարում, քանի որ գործընթացում շատ խաղացողներ կան, հատկապես կիսաճանաչված Աբխազիան եւ Հարավային Օսիան, որոնք շատ զգայուն են վերաբերում ռուս-վրացական ցանկացած պայմանավորվածության: Սակայն անվիճելի է, որ այժմ Հայաստանի տնտեսության համար նոր շնչուղիների բացման բոլոր անհրաժեշտ գումարելիներն առկա են: Թե ինչպես դրանք կհամադրվեն եւ կբերեն ցանկալի արդյունքի, ցույց կտա ժամանակը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT