Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ

27/02/2017 schedule18:39

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Բանակցությունները շարունակվել են ԵԽ նախագահի անունից ի պատիվ աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Սարգսյանի տրված աշխատանքային ճաշի շուրջ: Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարություններով:

Սարգսյանի հայտարարությունը ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ.

«Ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ, մեր շատ լավ բարեկամ պարոն Տուսկին՝ Բրյուսել այցելելու հրավերի և մեր հանգամանալից և անկեղծ զրույցի համար։ Մենք պարոն Տուսկի հետ բազմաթիվ անգամ ենք հանդիպել՝ հանդիպել ենք ինչպես նրա նախկին պաշտոններում, այնպես էլ ներկա պաշտոնում և ես, իհարկե, ջերմությամբ եմ հիշում մեր բոլոր հանդիպումները: Գնահատում եմ անկեղծությունը: Շատ շնորհակալ եմ:

Ինչպես պարոն նախագահը նշեց՝ այսօրվա հանդիպման կենտրոնական թեման Հայաստան–Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագիրն էր: Եվ այսօր ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերը ավարտել են բանակցությունները։ Նոր իրավական փաստաթուղթը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը:

Միաժամանակ հարկ է նշել, որ շրջանակային համաձայնագրից զատ, մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել ոլորտային համագործակցության առումով՝ ստորագրելով Փոքր և միջին ձեռնարկությունների և նորարարության «Հորիզոն 2020» ծրագիրը: Առաջիկայում հաջողությամբ կավարտենք նաև Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին և «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությանը միանալու աշխատանքները: Ընդհանուր առմամբ նախորդ երկու տարիները Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից առանձնացել են ակտիվությամբ՝ զգալիորեն աշխուժացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Իհարկե, պարոն Տուսկի հետ քննարկեցինք նաև Հայաստան–Եվրոպական միություն օրակարգի այլ հարցեր, անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։ Ակնկալում ենք, որ առաջիկայում կմեկնարկի նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչն ամրագրված էր Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրում, և մեծապես կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Ինչպես գիտեք, մեր համագործակցության առանցքը Հայաստանում իրականացվող բարեփոխումներն են: ԵՄ-ն Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում մշտապես եղել է մեր կողքին և տրամադրել էական ֆինանսական, տեխնիկական ու բարոյական աջակցություն, որի արդյունքը տեսանելի է ամենատարբեր բնագավառներում. բարեփոխվել են հանրային կառավարման, արդարադատության, գյուղատնտեսության, վիճակագրության, պետական գնումների ոլորտները, աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար կատարելագործվել է միջին մասնագիտական կրթության ոլորտը, և բարելավվել է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը։ Մենք վճռական ենք առաջ մղելու այս փոխգործակցությունը վերոհիշյալ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում նոր ձեռքբերումներ գրանցելու համար։ Շատ շնորհակալ եմ այս աջակցության համար:

Հայաստանում մեկ ամսից կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն են 2015 թվականին երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներից հետո։

Պետական կառավարման համակարգի փոփոխության մեր տեսլականը մեկն է՝ վստահորեն առաջընթաց քայլ կատարել ժողովրդավարության հետագա զարգացման և ամրապնդման ուղղությամբ: Այս ընտրությունները նախապատրաստելու համար լրջագույն փոփոխությունների է ենթարկվել նաև ընտրական համակարգը․ բոլոր քաղաքական ուժերի փոխհամաձայնության արդյունքում ընդունվել է նոր Ընտրական օրենսգիրք, որն ամրապնդել է բաց, թափանցիկ, ավելի արդար ընտրությունների անցկացման հիմքը: Մեր նպատակն է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք էականորեն կբարձրացնեն մեր հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Այդ նպատակով մենք հրավիրել և ողջունել ենք այս ընտրություններին հնարավորինս մեծաթիվ ու ներկայացուցչական միջազգային դիտորդական առաքելության մասնակցությունը, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանից: Միաժամանակ խրախուսում ենք տեղական դիտորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին լինել ակտիվ:

Ես պարոն Տուսկին շնորհակալություն հայտնեցի այն բանի համար, որ Հայաստանի համար այս կարևոր փուլում ԵՄ-ն մեր կողքին է և զգալի միջոցներ է տրամադրում Ընտրական օրենսգրքի դրույթների իրագործման համար։ Վստահ եմ, որ այս օժանդակության և մեր համագործակցության արդյունքները տեսանելի կլինեն բոլորի համար:

Բնական է, որ զրույցի ընթացքում անդրադարձանք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և վերահաստատեցինք, որ այն չունի ռազմական լուծում: Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը: Այստեղ որևէ այլ մոտեցում չի կարող լինել: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հռչակված է միջազգային հիմնարար փաստաթղթերում, այլև վաղուց արդեն ճանաչված և ամրագրված է հակամարտությամբ զբաղվող միակ մասնագիտացված կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարություններում:

Ասել է թե սա ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության հավաքական ընկալումն է հարցի շուրջ: Մենք շնորհակալ ենք խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵՄ հավասարակշռված դիրքորոշման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին վստահելու և աջակցելու համար:

Եվ վերջում ուզում եմ ասել, որ Եվրամիությունը քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուսանելի պատմություն է՝ իր հիմքում դրված փիլիսոփայությամբ ու գաղափարով: Եվրամիությունը հարևանների միջև առկա խնդիրները միասնաբար հաղթահարելու ու դրա հիմքի վրա հաջողություն կառուցելու պատմություն է, ինչի կարիքն այսօր մենք այնքան ունենք: Մենք ըստ արժանվույն գնահատում ենք այս ձեռքբերումը և պատրաստ ենք ձեզ հետ միասին պահպանելու և փայփայելու այն։

Շնորհակալություն»:

Տպել
2038 դիտում

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն