ՀՅԴ-ի փարթին Արթիկի սարերում. ինչու՞ Վարագյան եղբայրները բաժանվեցին ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ

Շիրակի մարզպետարանը վերջերս համալրվեց նախկին ՀՀԿ-ական, ներկայում ՀՅԴ-ի գաղափարներին հավանություն տվող, անկուսակցական փոխմարզպետով: Վերջինս Խաչատուր Վարագյանն է, Արթիկի նախկին քաղաքապետը եւ Արթիկի ներկա՝ ՀՀԿ-ական քաղաքապետ Մխիթար Վարագյանի եղբայրը:

Փոխմարզպետ դառնալուն զուգահեռ Խաչատուր Վարագյանը հայտնվեց նաեւ ՀՅԴ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում՝ խոստանալով մոտ 10-13 հազար ձայն դաշնակցությանը: Այժմ ՀՅԴ-ի գաղափարները մեծ արժեք համարող անկուսակցական փոխմարզպետ-պատգամավորացուն առիթը բաց չի թողնում հանրության աչքին երեւալու համար: Կիրակի օրը՝փետրվարի 26-ին, գարնանամուտի նախաշեմին Վարագյան եղբայրները Արթիկում «Տուֆաշխարհի ձմեռ-2017» մարզամշակութային միջացառում էին կազմակերպել:

Թե Վարագյան եղբայների մտքով ի՞նչ էր անցել, որ գարնան գալուստը որոշել էին դիմավորել տարիներ շարունակ մոռացված ձմռանը նվիրված միջոցառմամբ, Մխիթար Վարագյանը մեկնաբանեց այսպես. «Նպատակը մեր բնակիչների կյանքը ակտիվացնելն է»:

Armtimes.com-ը Խաչատուր Վարագյանից հետաքրքվեց, թե ինչու՞ լքեց հանրապետականներին, արդյո՞ք պատճառն այն էր, որ ՀՀԿ-ն Արթիկի 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանին «տեր կանգնելու» փոխարեն «դաբրո» էր տվել նախկին ԲՀԿ-ական, այժմ ՀՀԿ-ի Շիրակի ռեյտինգային եւ համապետական ցուցակներում տեղ գտած Մուշեղ Պետոյանին: Վարագյանը պատասխանեց. «Ենտատեքստեր մի փնտրեք, դա ոչ մի բանի հետ կապ չունի: Դրանք հերյուրանքներ են»,- armtimes.com-ի հարցերին պատասխանելով՝ ասաց Խաչատուր Վարագյանը:

«Դուրս գալու պատճառ չկա, դա եղել է իմ ցանկությունը, ոչ ոք չի ստիպել: ՀՀԿ-ից դուրս գալուց հետո առաջարկ եմ ստացել ՀՅԴ-ից՝ առաջադրվել ռեյտինգային ցուցակով»,-նշեց Վարագյանը:

Armtimes.com-ի հաջորդ հարցին, օրինակ, եթե ՀՅԴ-ից առաջ ՕՐՕ դաշինքը կամ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը նույն առաջարկությունը աներ, նա ընդունելո՞ւ էր այդ առաջարկը, Վարագյանը պատասխանեց. «Ոչ, ՀՅԴ-ի գաղափարները ինձ դուր են գալիս, պատմություն ունեցող կուսակցություն է»,-պատասխանեց Վարագյանը:

ՀՅԴ-ին 10 հազար ձայնի խոստմում տալու վերաբերյալ էլ հայտարարեց, որ ամեն ինչ պարզ կդառնա ընտրություններից հետո:

Խաչատարուր Վարագյանի ՀՅԴ-ի շարքերը համալրելուն զռուգահեռ, նրա եղբայրը՝ Մխիթար Վարագյանը, շարունակում է մնալ ՀՀԿ-ական:

Ի դեպ, նշենք, որ Արթիկի սարերում կազմակերպած Վարագյանների «ձմեռ-փարթիին» ներկա էին Շիրակ մարզի հայտնի ՀՅԴ-ականները: Նրանց թվում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, կուսակցության մարզի կառույցի ղեկավար Արամ Անտոնյանը, նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը եւ այլ ՀՅԴ-ականներ:

Մանրամասները՝տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
6674 դիտում

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է

Տեղացած ձյունը մի շարք ճանապարհներին դժվարություններ է առաջացրել (լուսանկարներ)

Նոյեմբերի 15-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 484 դատապարտյալ

2 խնդիր, ինչի համար Հովհաննես Մարգարյանը չի մասնակցի ընտրություններին