Ըմբշամարտի մարզիչները, առաջատարները հերքում են լուրը, թե իրենց աշխատավարձներն ուշացնում են

28/02/2017 schedule19:32

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հերքում է համացանցում տարածված լուրն այն մասին, թե Ռիո 2016-ից հետո մարզիկները եւ մարզիչները չեն ստացել ֆեդերացիայի նախագահ, «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմից խոստացված պագեւավճարները: Այսօր՝ փետրվարի 28-ին, տարածված տեղեկության համաձայն՝ ամիսներով ուշացնում են նաեւ նրանց աշխատավարձները:

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս խոսակցությունները հերքելու էին եկել ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչներ Գեւորգ Ալեքսանյանը, Սամվել Գեւորգյանը, Էդուարդ Սահակյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, օլիմպիական արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը, Եվրոպայի մրցանակակիր Կարապետ Չալյանը:

«Ինչպես հայտնի է, 2009 թվականից Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը Սամվել Կարապետյանն է: Այդ բոլոր տարիներին մեր հավաքականը պատրաստվել է մի շարք մրցաշարերի, վերադարձել է փառքով ու պատվով, մեր հավաքականի մարզիկները, մարզիչները, բժիշկ, մերսող՝ ողջ անձնակազմը միշտ պատշաճ կերպով եւ՛ վարձատրվել է, եւ՛ պարգեւատրումներ է ստացել: Իրոք վիրավորական է, շատ նեղված ենք, եւ ուզում եմ հայտարարել, որ առ այսօր թե հունահռոմեական, եւ թե ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների բոլոր խնդիրները լուծվել են»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Ըստ տարածված տեղեկության՝ Սամվել Կարապետյանը ստել է կատարած ծախսերի վերաբերյալ: Նշվում է, որ նա տարիներ շարունակ պնդել է, թե հայկական ըմբշամարտի վրա տարեկան ծախսում է մոտ 2 մլն դոլար, սակայն այդ թիվը չի անցնում 700-800 հազար դոլարը, եւ իրականում նա գումարը ներդրել է Լոռու մարզում առաջադրված եղբոր՝ Կարեն Կարապետյանի նախընտրական արշավի մեջ: ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանն այսօր ասաց, որ նշված թվերը չեն արտացոլում իրենց իրական բյուջեն: Նա բացատրեց, որ ծախսվող գումարի չափը կարող է տատանվել՝ կախված նրանից, թե ինչ մրցաշարեր են այդ տարի ՀՀ-ում անցկացվում, ինչ հաջողությունների են մարզիկները հասնում հանրապետությունում եւ միջազգային ասպարեզում. նրանց աշխատավարձները տատանվում է՝ ըստ գրանցած հաջողությունների:

«Այդ հոդվածում ինչ-որ ֆիքսված թվեր են նշված՝ 2 մլն, 700 հազար.... ֆիքսված թիվ չի կարող լինել, որովհետեւ ֆեդերացիայում գործում է կանոնակարգ, տարի կլինի, որ այդ թիվը կլինի ոչ թե 2, այլ 3,5 մլն, տարի կլինի, որ կլինի 1,8 մլն: Դա նրանից է, որ գոյություն ունի կանոնակարգ, կանոնակարգված է, թե օրինակ ինչ աշխատավարձ պետք է ստանա մարզիկը, եթե դառնա աշխարհի չեմպիոն, ինչ աշխատավարձ են ստանալու մարզիչները, հանրապետության չեմպիոնները եւ այլն: Ինչ վերաբերում է ուշացումներին, այդպիսի բան չի եղել»,- ասաց նա:

Ասուլիսի ընթացքում մարզիկների անունից խոսեց Լոնդոն 2012-ի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը: Նա ափսոսանք հայտնեց այն բանի համար, որ ֆեդերացիայի նախագահի աշխատանքը, որ միայն չի գնահատվում, այլեւ վարկաբեկվում է ինչ-որ մեկի շահերը բավարարելու համար:

«Եթե կա մի բնագավառ, որտեղ չասեմ կատարյալ, որովհետեւ կատարյալ ոչ մի տեղ չի լինում, բայց ամեն ինչ լավ է ու գերազանց գնում է՝ դատելով արդյուքններից, ինչու՞ վարկաբեկենք: Եթե ինչ-որ մեկը փորձել է ինչ-որ քաղաքական հարց լուծել, ապա դա չհաջողվեց, հակառակը եւս մեկ անգամ առիթ եղավ խոսելու մեր ֆեդերացիայի արած գործերի մասին: Երբեք հաշվետվություն չենք տալիս՝ ինչ է արել մեր ֆեդերացիայի նախագահը, եւ նա ինքը չի ցանկություն չունի, որ գովենք իրեն, բայց հիմա ստացվեց այնպես, որ մենք ստիպված պետք է խոսենք այն մասին, թե ինչքան լավ բաներ է այդ մարդն արել մեր ֆեդերացիայի համար»,- ասաց նա:

Ասուլիսի մասնակիցները խոսեցին ողջ ֆեդերացիայի աշխատակիցների, մարզիկների, մարզիչների անունից: Ազատոճայինները ներկա չէին լրագրողների հետ հանդիպմանը, քանի որ այս օրերին նրանք նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի հետ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Նախապատրաստվում են մարտին Թուրքիայում կայանալիք միջազգային մրցաշարի:

Տպել
1630 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց