Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր ստացել է Ազգային ժողովի պատգամավորների ստորագրություններով անձնական երաշխավորագիրը՝ Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս մասին Armtimes.com-ը տեղեկացավ դատախազության հանրային կապերի բաժնից, որտեղից խոստացան՝ նամակի քննարկման ընթացքի մասին առաջիկայում հավելյալ կտեղեկացնեն:
Արթուր Սարգսյանն արդեն 18 օր է՝ հացադուլի մեջ է, գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագրի նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանինն ու Նիկոլ Փաշինյանինն է, որին միացավ եւս 24 պատգամավոր, իսկ ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը տեխնիկական պատճառներով չհասցրեց ստորագրել այդ ձեւաթղթի տակ եւ առանձին նամակ-երաշխավորագիր ուղարկեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Ստորագրահավաքին մասնակցած պատգամավորները ՀԱԿ, Բարգավաճ Հայաստան, Օրինաց Երկիր, Ժառանգություն եւ Դաշնակցություն խմբակցություններից են:
Այս նախաձեռնությանը զուգահեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը եւս անձնական երաշխավորության վերաբերալ ստորագրահավաք էր նախաձեռնել: Այդ երաշխավորագրի տակ էլ ստորագրել են հետեւյալ անձինք՝ Հայկ Մարությանը (Կարգին Հայկո), Թագուհի Թովմասյանը (Ժողովուրդ օրաթերթ), Արմինե Օհանյանը (Հրապարակ օրաթերթ), Արամ Հարությունյանը (Asekose.am կայք), Խաչատուր Սուքիասյանը (գործարար), Արթուր Իսպիրյանը (երաժիշտ), Արամ Աբրահամյանը (Առավոտ թերթ), Պետրոս Ղազարյանը (Կենտրոն TV), Անժելա Թովմասյանը (հայելի.ամ), Արմեն Դուլյանը (Կենտրոն TV), Ալեն Սիմոնյանը (ԵԼՔ դաշինք), Վարուժան Բաբաջանյանը (Past.am կայք), Փայլակ Ֆահրդանյանը (Araratnews.am կայք), Հովհաննես Ազոյանը (դերասան), Սաթիկ Սեյրանյանը (168 ժամ թերթ), Հայկ Գեւորգյանը (Հայկական ժամանակ) եւ այլք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրթուր Սարգսյանը 2016 թվականի հուլիսի 26‐ին սեփական մեքենայով մուտք էր գործել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ՊՊԾ գունդ եւ սնունդ փոխանցել գնդում գնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին: Վերջիններիս հետ նա հուլիսի 31‐ին դուրս եկավ ՊՊԾ գնդի տարածքից եւ հանձնվեց իրավապահներին: Արթուր Սարգսյանը ձերբակալվեց, ապա՝ կալանավորվեց: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3‐րդ մասի 1‐ ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3‐րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը) նախատեսված արարքները կատարելու հատկանիշներով: 2016 թվականի հունվարի 31‐ին նշված քրեական գործի օրինականությունը վերահսկող դատախազի որոշմամբ՝ Արթուր Սարգսյանի կալանքը որպես խափանման միջոց փոխարինվեց ստորագրություն չբացակայելու մասին, սակայն 2017 թվականի փետրվարի 9‐ին կրկին կալանավորվեց, իսկ դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվելուց հետո անժամկետ հացադուլ սկսեց: Արթուր Սարգսյանը մասնագիտությամբ մանկավարժ է, սակայն 27 տարի է՝ զբաղվում է փորագրությամբ: Արթուրը տարբեր ոճի գործեր է փորագրում՝ զարդատուփեր, փայտե փորագրությամբ ժամացույցներ, արեւային ժամացույցներ, մրգամաններ, որոնք Վերնիսաժում վաճառվում են: Նա վատառողջ է եւ պատիժը կրելու հետ անհամատեղելի հիվանդություն ունի:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին
Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին
Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում
Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները
Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT