Էս ի՞նչ արեց ծուռ Հաց բերողը. համացանցում տարածվել է Եղիշե Պետրոսյանի երգի տեսահոլովակը

28/02/2017 schedule20:54

Համացանցում տարածվել է երգահան Եղիշե Պետրոսյանի «Հաց բերողը» երգը, որ նվիրված է ՊՊԾ գնդի օրերին Սասնա ծռեր խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանին: Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Հաց բերողը» գրվել է դեռ սեպտեմբերին, սակայն չի տարածվել, որպեսզի ինտերնետային ծրագրերի միջոցով վաճառվի եւ գումարը փոխանցվի քաղբանտարկյալների ընտանիքների աջակցությամբ զբաղվող «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամին:

Պետրոսյանն ասաց, որ երգի երաժշտությունն ինքն է գրել, բառերը՝ Լեւոն Ղարիբյանը: Մեր հարցին, թե արդյո՞ք Արթուր Սարգսյանը գիտի իր մասին գրված երգի մասին՝ Պետրոսյանն ասաց, որ ազատության մեջ գտնվելու օրերին հանդիպել են նրա հետ: «Երբ որ նրան ազատ արձակեցին՝ մենք մի քանի անգամ հանդիպել ենք, բավականին մտերիմ ընկերներ դարձանք, շատ հարազատացել ենք: Նա լսեց երգը»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ Արթուր Սարգսյանի արձագանքի մասին չի կարող խոսել.

«Ուղղակի այդ մարդը, նրա տեսակը ինձ մոտ այն աստիճանի հարգանք է վայելում, որ ես որոշեցի երգ նվիրել նրան եւ լավ է, որ Լեւոն Ղարիբյանը ուներ մտքեր, որոնք հետո երգ դարձան»,- նկատեց երգահանը:

Մեր հարցին, թե իր կարծիքով արդյունք կտա՞ն Արթուր Սարգսյանի ազատության պահանջով բողոքի ակցիաները՝ Պետրոսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետեւ գործ չունենք ոչ օրենքի հետ, ոչ նորմալ, բանական մարդկանց խմբի հետ, դրա համար չեմ կարող ասել ինչ արդյունք կտա: Բայց որ ժողովուրդը պարտավոր է իր այդ լավագույն տեսակին տեր կանգնել, եւ ամեն բան անել ժամ առաջ նրան ազատելու, սա ես վստահ կարող եմ ասել»:

Ստորեւ ներկայացնում ենք երգի բառերը.

Էս ի՞նչ արեց մեզ հետ ծուռ Հաց բերողը,

Մեզ նախատեց, շանթահարեց Հաց բերողը,

Մեր մեջ մարդուն արժեւորեց,

Ծնկած մարդուն վեր բարձրացրեց

Ու հիմնովին հենց մեզ փոխեց Հաց բերողը,

Մեծ հայորդի Հաց բերողը: 

Էս ի՞նչ արեց ծռերիս՝ ծուռ Հաց բերողը,

Հա՞ց բերեց, թե՞ նշխար բերեց Հաց բերողը,

Մեզ մկրտեց, մյուռոն օծեց,

Քավոր կանգնեց, մարդ եղացրեց,

Մեզ ամենքիս պատիվ բերեց այդ Հաց բերողը,

Մեր խենթ ու ծուռ Հաց բերողը,

Էս ի՞նչ արեց ծռերիս ծուռ Հաց բերողը

Նոր հույս բերեց, հավատ բերեց Հաց բերողը

Մեզ հացընկեր ու բախտընկեր, մեր կաթնախպեր, արդար ախպեր,

Մեր հոր ու մոր հալալ որդի Հաց բերողը:

Մեծ հայորդի Հաց բերողը,

Մեր Սասնա ծուռ Հաց բերողը:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի հուլիսի 26‐ին սեփական մեքենայով մուտք էր գործել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ՊՊԾ գունդ եւ սնունդ փոխանցել գնդում գնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին: Վերջիններիս հետ նա հուլիսի 31‐ին դուրս եկավ ՊՊԾ գնդի տարածքից եւ հանձնվեց իրավապահներին: Արթուր Սարգսյանը ձերբակալվեց, ապա՝ կալանավորվեց: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3‐րդ մասի 1‐ ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3‐րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը) նախատեսված արարքները կատարելու հատկանիշներով: 2016 թվականի հունվարի 31‐ին նշված քրեական գործի օրինականությունը վերահսկող դատախազի որոշմամբ՝ Արթուր Սարգսյանի կալանքը որպես խափանման միջոց փոխարինվեց ստորագրություն չբացակայելու մասին, սակայն 2017 թվականի փետրվարի 9‐ին կրկին կալանավորվեց, իսկ դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվելուց հետո անժամկետ հացադուլ սկսեց: Արթուր Սարգսյանը մասնագիտությամբ մանկավարժ է, սակայն 27 տարի է՝ զբաղվում է փորագրությամբ: Արթուրը տարբեր ոճի գործեր է փորագրում՝ զարդատուփեր, փայտե փորագրությամբ ժամացույցներ, արեւային ժամացույցներ, մրգամաններ, որոնք Վերնիսաժում վաճառվում են: Նա վատառողջ է եւ պատիժը կրելու հետ անհամատեղելի հիվանդություն ունի:

Տպել
69692 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց