ՀՀ վարչապետի Թբիլիսյան այցը. հայ-«վրացական երազանք» իրականացնողը

01/03/2017 schedule14:22

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում էր: Այցի առաջին օրը վրաց գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում կողմերը խոսել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարների մասին եւ բարեկամական հարաբերությունների զարգացման պատրաստակամություն հայտնել: ՀՀ պատվիրակությանն ընդունել է նաեւ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Այցի երկրորդ օրը Կարապետյանը եղավ Թբիլիսիի հերոսների հրապարակում, ծաղկեպսակ դրեց անմար կրակի մոտ: ՀՀ վարչապետը նաեւ հանդիպել է համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդին: Վրաց ուղղափառ եկեղեցու քահանա Կախաբեր Գոգոտիշվիլիի հայտարարությամբ, Իլյա երկրորդը Կարեն Կարապետյանին խնդրել է Հայաստանում վրաց եկեղեցիներին այնպիսի կարգավիճակ տալ, ինչպիսին ունեն Վրաստանում հայկական եկեղեցիները:

2011 թվականի հուլիսի 11-ին կայացած արտահերթ նիստում Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է մտցրել երկրի Քաղաքացիական օրենսգրքում, որի համաձայն` հինգ կրոնական կազմակերպությունների, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մուսուլմանական համայնքին, հրեական համայնքին եւ Բապտիստական եկեղեցուն տրվել է իրավաբանական անձի կարգավիճակ:

Նույն թվականին տեղի է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջեկեղեցական եւ հովվապետական այցը Վրաստան, որի շրջանակներում, հունիսի 11-ին, վերջինս հանդիպել է Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդին: Հանդիպումից հետո Վրաց պատրիարքարանում հոգեւոր առաջնորդները ամփոփել են իրենց հանդիպումների արդյունքները: Այդ ժամանակ, Գարեգին Բ-ն բարձրացրել է Վիրահայոց թեմի երկու խնդիրներ` Վրաստանում հայկական եկեղեցու իրավաբանական անձի կարգավիճակի եւ Վրաստանի հայկական եկեղեցիների պահպանության ու դրանք Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցերը: Մինչ այդ նույն հարցերի շուրջ Գարեգին Բ-ն նաեւ խոսել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:

Վրաստանում հայկական եկեղեցիների իրավաբանական անձի կարգավիճակի վերաբերյալ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ինչպիսի կարգավիճակ կունենա վրաց ուղղափառ եկեղեցին Հայաստանում, նույն կարգավիճակն էլ կտրվի Վրաստանում հայկական եկեղեցուն: Նույն հայտարարությունն է արել նաեւ վրաց կաթողիկոս-պատրիարքը: Վրաստանի հայկական եկեղեցիների պահպանությանն ու դրանք Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցին անդրադառնալով, Ամենայն հայոց կաթողիկոսը հայտարարել էր, որ թե՛ Վրաստանի նախագահի, եւ թե՛ վրաց կաթողիկոս-պատրիարքի հետ հանդիպումները իրեն հուսադրել են, որ շուտափույթ կլուծվեն բարձրացված հարցերը: Իլյա երկրորդը իր հերթին նշել է, որ պահանջներն այս դեպքում երկկողմանի են. «Եկեղեցիների մասին խոսելիս, չպետք է մոռանալ, որ երկու կողմերն էլ պահանջներ ունեն: Երկու կողմերն էլ ունեն փաստեր, փաստաթղթեր. որ Վրաստանում գոյություն ունեն հայկական, իսկ Հայաստանում` վրացական եկեղեցիներ»,-  Իլյա երկրորդի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը:

Խոսքը վերաբերում է Հայաստանի հյուսիսում, մասնավորապես Լոռու մարզում գտնվող քաղկեդոնական 5 վանքերին ու տաճարներին, որոնց մասին պնդումներ կան, թե վրացական են: Դրանց մեջ են նաեւ Ախթալայի եւ Քոբայրի միջնադարյան պատմական հուշարձանները, որոնք կառուցվել են վրացական թագավորական արքունիքի ներկայացուցիչների կողմից: Հայկական կողմը պնդում է, թե դա չի նշանակում, որ այդ տաճարներն ու վանքերը վրացական են:  Վիրահայոց թեմը, իր հերթին, Վրաստանում 442 եկեղեցու հավակնություն ունի: 2013 թվականին թեմը 442 եկեղեցիների անվանացանկ է ներկայացրել Վրաստանի կառավարությանը, որտեղից պահանջել են այդ եկեղեցիների հայկական լինելու փաստի ապացույցներ: Այնուհետեւ հիմնվել է Վրաստանում հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն, որը պատրաստել է 57 եկեղեցու ամբողջական փաթեթ եւ դրանցից 20-ը ուղարկել կառավարություն:

Վերադառնալով Կարեն Կարապետյանի` Վրաստան այցին, հարկ է նշել, որ ՀՀ վարչապետը երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում այցելեց Թբիլիսում գործող երկու հայ եկեղեցիներ` սուրբ Գեւորգ եւ սուրբ Էջմիածին: Կարեն Կարապետյանը այցի ընթացքում լրագրողների հետ խոսեց միայն սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, որտեղ պատասխանելով «Ալիք մեդիայի» լրագրողի հարցին` քանի՞ տոկոսով է կատարված համարում իր առջեւ դրված խնդիրները, ասաց. «Ինչ ծրագիր դրել եմ, կատարել եմ. այս առումով 100 տոկոս, բավարարված եմ այցով, թե չէ` այո, անելիք էլի ունե՞մ` լիքը»:

ՀՀ վարչապետին դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Վերջինս վարչապետի մեջ տեսնում է այն մարդուն, «որի մեջ կա այն ամենը, ինչ մենք երազում ենք». «Ողջունեցինք իր գործունեությունը Հայաստանում եւ նաեւ այցը` Վրաստան: Վարչապետը տիրապետում է ամեն ինչին, եւ ես լիահույս եմ, որ նա այդ ամենին լուծումներ կտա: Մեծապես ուզում եմ փոխանցել` տպավորված եմ վարչապետ պարոն Կարապետյանով: Նրա մեջ կա այն, ինչ մենք ցանկանում եւ երազում ենք: Ինքը այն մարդն է, որը իր տեսիլքների, բայց մեր բոլորիս երազանքների իրականացնողն է»,- հայտարարել է Վիրահայոց թեմի առաջնորդը:

Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը այցի ավարտին այցելեց նաեւ Թբիլիսիի` Պետրոս Ադամյանի պետական դրամատիկական թատրոն: Այցելությունը պաշտոնական օրակարգում նշված չէր, ինչպես նաեւ նշված չէր համայն վրաց կաթիղիկոս-պատրիարքի հետ հանդիպումը:  Թատրոնի տնօրեն Արմեն Բայանդուրյանը վարչապետի թիմը համեմատեց «Արարատ 73»-ի հետ: «Հայ-«Վրացական երազանք» իրականացնող» Կարապետյանը թատրոնից ուղեւորվեց օդանավակայան, որտեղից նրան ճանապարհել է Գեորգի Կվիրիկաշվիլին:

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

Տպել
2920 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց