Ադրբեջանցիները հայ օգտատերերի էջերը կոտրում են հոգեբանական ճնշում գործադրելու համար

01/03/2017 schedule15:54

Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետները սոցիալական ցանցերի հայ օգտատերերին անընդհատ զգուշացնում են ադրբեջանցիների օնլայն հարձակումների վերաբերյալ եւ դրանցից զգուշանալու խորհուրդներ են տալիս: Մի քանի շաբաթ է, ինչ ադբրեջանցի հաքերները կրկին ակտիվացել են: Նրանք սովորաբար կոտրում են էջը եւ փոխում միայն անունը, որպեսզի ապացուցեն, որ իրենք կեղծ հայկական էջ չեն բացել, որ կոտրել են իրական հայ մարդու էջ: Այս թեմայով armtimes.com-ը հարցեր ուղղեց տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին:

-Համացանցում խոսում են, որ ադրբեջանցիները հայկական էջերը կոտրելուց հետո միայն անուններն են փոխում, մնացածը թողնում են որպես ապացույց, որ իրական մարդու էջ են կոտրել: Սա նո՞ր եղանակ է:

-Նոր չէ, միշտ էլ այդպես են անում, հիմնականում:

-Իսկ այս շրջանում ինչ-որ ակտիվացում կա՞ նրանց կողմից:

-Ակտիվացումը սկսվել է հունվարի 20-ից ու մինչեւ հիմա շարունակվում է: Չեն հանգստանում հիմնականում այն պատճառով, որ գնահատված չեն զգում. մարդիկ չեն գնահատում, թե ինչ հզոր հաքերներ են իրենք (ժպտում է):

-Ակտիվացումն ինչո՞վ է պայմանավորված:

-Հունվարի 20՝ սեւ հունվար. այդ ժամանակահատվածում միշտ ակտիվացում լինում է: Հիմա էլ Խոջալուի օրերն են: Պլյուս, երբ իրավիճակը սահմանին սրվեց, կոտրած պրոֆիլներն օգտագործեցին ապատեղեկատվություն տարածելու համար:

-Ապրիլյան պատերազմի օրերին ընդառաջ նորից ակտիվացում սպասվու՞մ է նրանց հաքերների կողմից:

-Հավանական է, եթե պատերազմ չսկսվի:

-Էջերը կոտրելը նրանց ի՞նչ է տալիս:

-Հոգեբանական ճնշում եւ, ինչպես արդեն ասացի, դրանցով ապատեղեկատվության են տարածում:

-Մենք ինչպե՞ս ենք պատասխանում նրանց:

-Ի՞նչ կարելի է անել: Մենք պարզապես պետք է կրթենք մարդկանց, քանի որ համակարգչային անգրագիտությունն արդեն դառնում է ազգային անվտանգության մակարդակի խնդիր: Երբ դու ունես հազարավոր օգտատերեր, որոնց կարելի է կոտրել ամենապրիմիտիվ հնարքներ կիրառելով, դա արդեն նշանակում է, որ դու խոցելի ես որպես երկիր: Եվ արդեն վաղուց հասունացել է նման կրթական ծրագրերի կիրառումը դպրոցներում եւ բուհերում: Կոտրված պրոֆիլների զննումը ցույց է տալիս, որ դրանց մեծամասնությունը պատկանում է դպրոցականների, որոնց ոչ ոք չի սովորեցրել անվտանգության ամենամինիմալ կանոնները:

-Անվտանգության մի քանի կանոն կթվե՞ք:

-Չեմ թվի (ժպտում է), բացատրեմ՝ ինչու: Ես լրագրողներին ասում եմ 1-2 կանոն: Կարդացողն էլ մտածում է, թե դա իմանալով արդեն պաշտպանված է: Իսկ իրականում ցանցից անվտանգ օգտվելն այդքան էլ պարզ բան չէ եւ պահանջում է առնվազն մի քանի ժամ ինքնակրթում կամ կրթում ու գիտելիքների պարբերաբար թարմացում:

Տպել
1891 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց