Ինչու է ծնվել չորս աչք ու երկու դունչ ունեցող հորթ. հնարավոր պատճառները տարբեր են

02/03/2017 schedule13:40

Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում փետրվարի 28-ին երկգլխանի հորթ է ծնվել: Ավելի ճիշտ, ինչպես նկարագրեց համայնքի ղեկավար Հովիկ Ամիրյանը, կենդանին ունեցել է մեկ գլուխ, երկու դունչ, չորս աչք եւ երկու ականջ:

Ընդամենը մի քանի ժամ ապրելուց հետո հորթը սատկել է: «Մարդկային կյանքում էլ են նման բաներ լինում: Նույն կենդանական աշխարհն է, ինչ տարբերություն: Հանրապետությունում անասնաբուժական ծառայություն ունենք, իրենք պետք է ուսումնասիրություն անեն, պատճառը պարզեն, որ եթե ինչ-որ խնդիր կա, նման դեպքերը չկրկնվեն»,- մեր զրույցում ասաց Հովիկ Ամիրյանը: Չբացառեց, որ անոմալ հորթի ծնունդը կարող է բացասական ազդեցություն ունենալ կովի տիրոջ ընտանիքի սոցիալական վիճակի վրա: «Գյուղացին անասունը պահում է, որ եկամուտ ստանա: Բայց փառք Աստծո, որ այդ դժբախտությունը կենդանական աշխարհում է, ոչ թե մարդու կյանքում»,- նկատեց նա:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի եւ ախտաբանական անատոմիայի ամբիոնի վարիչ Նշան Գրիգորյանը, խոսելով այս երեւույթի պատճառների մասին, ասաց. «Նախ, դա կոչվում է անոմալիա: Կարող է լինել կենդանու հղիության ժամանակ հարված ստանալուց եւ կերից: Այսինքն` հնարավոր է հղիության ընթացքում պտուղը կիսվել է, բայց կենդանիները մեկը մյուսին հարվածելու պատճառով այդ կիսումը մինչեւ վերջ տեղի չի ունեցել ու մինչեւ վերջ չի զարգացել երկու առանձին պտուղ: Ողնաշարը որ բացեն, կարող է երկու ողնաշար լինի, բայց մեկ սիրտ: Քանի որ արգանդը շատ արտաքին դիրք է ընկած, թեթեւակի հարվածը կհասնի արգանդին, որի մեջ էլ պտուղն է: Այդ անոմալիան կարող էր լինել նաեւ թերի խնամքի պատճառով: Խնամքը եթե լրիվ նորմալ լիներ, կիսումը լավ կընթանար»,- ասաց ամբիոնի վարիչը:

Ինչ վերաբերում է կովերի կերի պատճառով անոմալ հորթ ծնվելու հավանականությանը, Նշան Գրիգորյանից հետաքրքրվեցինք, դրան որքանո՞վ  կարող է նպաստել շրջակա միջավայրի աղտոտվածությունը: «Կերը որտեղի՞ց է, արտաքին միջավայրից, չէ՞: Երբ ասացի խնամքի մասին` նկատի ունեի, որ հնարավոր է լավ կեր չեն տվել, խոտը այնպիսի տեղերից են քաղել, որ միկրոէլեմենտները կամ շատ են, կամ պակաս: Դա էլ է նպաստում: Անոմալ ծնունդը կարող է լինել նաեւ, եթե կենդանին որոշակի հիվանդություններ է տարել, օրինակ բրուցելոզ, որն արգանդի հետ կապված հիվանդություն է: Դրա միկրոբների սիրած վայրն ընկերքն է»,- պատասխանեց պրոֆեսորը:

Նա կարծիք հայտնեց, որ գյուղատնտեսության ոլորտում անոմալ ծնունդների քանակը շատանում է. «Կասեի, որ արդեն հաճախակի է պատահում: Պատճառը հատկապես արտաքին միջավայրի եւ սննդանյութի հետ է կապված: Արտաքին միջավայրից ամեն ինչն անցնում է հողի մեջ, հողից էլ բույսերին»:

Ի դեպ, ագրարային համալսարանում գործում է գիտաուսումնական թանգարան, որտեղ կա ավելի քան 2 հազար ցուցանմուշ: «Ցուցադրված են կենդանատեսակների ներքին օրգաններ, կմախքներ եւ խրտվիլակներ: Դրանց հետ մեկտեղ ախտահարված օրգաններ կան թանգարանում, ինչպես նաեւ անոմալիաները»,- ասաց ամբիոնի վարիչը:

Քուչակում ծնված անոմալ հորթի խրտվիլակը, սակայն, Ագրարային համալսարանի թանգարանում տեղ չի գնի, թեպետ այստեղ հոժարությամբ կընդունեին չորսաչքանի կենդանու մարմինն ու համապատասխան մշակման կենթարկեին: Նշան Գրիգորյանը տեղեկացրեց, որ եթե նմանատիպ նմուշներ առաջարկվում են, իրենք չեն հրաժարվում, բայց դրանք ձեռք բերելու համար չեն համագործակցում պատկան մարմինների հետ, որովհետեւ այդ դեպքում իրենց առաջարկվում է գնել ապագա ցուցանմուշները, ինչի հնարավորությունը չունեն: Թանգարանը, նրա տեղեկացմամբ, երկար տարիների ընթացքում համալրվել է ուսանողների եւ աշխատակցների նվիրատվությունների ու ձեռբերումների շնորհիվ:

Դառնալով Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում ծնված անոմալ հորթին, նշենք, որ ինչպես տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության, անասնաբուժության վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը, դա այդ տարածաշրջանում եզակի դեպք է: Իսկ թե առհասարակ Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների շրջանում որքան հաճախ են գրանցվում այդպիսի անոմալ երեւույթներ եւ ինչպիսի միտում է արձանագրվում, Տեր-Իսահակյանն ասաց, որ նման հաշվառում չի իրականացվում:

«Դրանք օրինաչափական բնույթ չեն կրոմ, եզակի դեպքեր են, որոնք կարող են պատահել բնության մեջ` պայմանավորված կենսաբանական տարբեր գործոններով: Եթե միջազգային պրակտիկան ուսումնասիրեք, այնտեղ պարզ երեւում է, որ սա հիմնականում լինում է մոտ ազգակցական բուծման արդյունք: Զարգացման դեգեներատիվ պրոցես է տեղի ունենում, ասենք եթե երկվորյակ պետք է ծնվի,սխալ զարգացման պարագայում աննորմալ պրոցես է լինում բջիջների վրա` բջջի կիսման եւ այլն, ու այս դեպքերն են ի հայտ գալիս: Եվ որպես կանոն, ստացվում է ոչ կենսունակ սերունդ: Արտաքին միջավայրը եւս իր ազդեցությունը կարող է թողնել, միանշանակ»,- ասաց գյուղնախարարության պաշտոնյան:

Տպել
5663 դիտում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել