Աղվան Հովսեփյանն ու Արփինե Հովհաննիսյանը բանավեճի բռնվեցին. վարչապետը 3 օր ժամանակ տվեց

Կառավարության այսօրվա նիստում, որը վարում էր վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց կառավարության որոշման մի նախագիծ, որը վերաբերվում էր ՀՀ գլխավոր դատախազությանը:

Նախարարը նշեց, որ իրենց նախաձեռնությամբ առաջարկվում է, որ Գլխավոր դատախազությունը մինչեւ ապրիլի 1-ը հրապարակի հանցագործությունների քննության մասին հաղորդում դատախազության կայք-էջում: «Ըստ քննչական ենթակայության հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարի կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, ինչպես նաեւ համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նկատելով, որ իրենց առաջարկը հակակոռուպցիոն բնույթի է, քանի որ խոսքը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունների մասին է, որոնց վերաբերյալ համեմատական եզրահանգումները պետք է ներկայացվեն առանձին:

Պարզաբանելով արդարադատության նախարարության նախաձեռնության գաղափարը, Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հանրությանը հետաքրքրում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերը, դրանց ընթացքը, գործի հետագա ընթացքը կամ կարճման որոշումները:

«Մենք հակասահմանդրական կարգավորում կանենք, եթե որեւէ պարտականություն սահմանենք ոչ թե օրենքով, այլ սահմանենք կառավարության որոշմամբ կամ այսպես ասենք՝ պրակտիկայով»,- նշեց նախարարը:

ՀՀ քննական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը ձայնի իրավունք խնդրեց վարչապետից եւ հայտարարեց, որ նման փոփոխության անհրաժեշտություն չկա: «Կարգավորման առարկան վերաբերվում է ընդամենը ինֆորմացիա տրամադրելուն հանցագործության եւ նախաքննության մասին: Արդեն իսկ կառավարության որոշում կա, որը կարգավորում է այս հարցը: Յուրաքանչյուր ամիս, եռամսյակ, կիսամյակ եւ տարի քննչական մարմինները դատախազություն են ներկայացնում Ե1 ձեւով նախաքննության տվյալները … Այսինքն՝ դրան օրենքով կարգավորելու անհրաժեշտությունը չկա»,- ասաց Աղվան Հովսեփյանը:

Մասնագիտական բանավեճին միջամտեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Շատ լավ, պարոն Հովսեփյան, եթե դուք ուզում եք մենք այսօր կառավարության նիստին մասնագիտացված քննարկումներ անենք… երեք օր ժամանակը բավարա՞ր է, որպեսզի դուք բոլոր հարցերը ճշտեք»,- հարցրեց վարչապետը:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանելով հարցին՝ նշեց, թե ավելի քան բավարար է նշված ժամկետը: «Երբ որ պնդում են, որ կա եւ կառավարութան որոշմամբ սահմանված է, նոր սահմանադրական կարգավորումների լույսի ներքո օրենքով պետք է այդ հարցերը կարգավորվեն: Ասածս դա է»,- ընդգծեց նախարարը:

Տպել
6389 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել