Հայտնի է, թե քաղաքական ուժերն ինչպես եւ որտեղից են սկսելու քարոզարշավը

02/03/2017 schedule13:20

Մարտի 5-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով, մեկնարկելու է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Արդեն հայտնի է, որ ԱԺ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ «Ելք»-ը, «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ» կուսակցությունները, «Ծառուկյան» դաշինքը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը:

Armtimes.com-ը քաղաքական ուժերից հետաքրքրվել է, թե որն ինչպես է սկսելու քարոզարշավը, ինչ միջոցառումներով:

«Ելք» դաշինքը, որն ընդգրկում է «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները, քարոզարշավի առաջին օրը կսկսի դաշինքի ծրագրի ներկայացմամբ: Մարտի 5-ին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում նախատեսված է այս դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացումը և դրամահավաք երեկոն: Հանդիպման ընթացքում կներկայացվի դաշինքի նախընտրական ծրագիրը, կհնչեն ելույթներ ծրագրային դրույթների շուրջ, ինչպես նաև ներկաները կարող են նվիրատվություն կատարել ինչպես «Ելք» դաշինքի, այնպես էլ իրենց նախընտրած վարկանիշային թեկնածուի օգտին:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կտա ընտրական ծրագրի ներկայացմամբ: «Մարտի 5-ին «Հիլթոն» հյուրանոցում ներկայացնելու ենք կուսակցության ծրագիրը եւ ընտրարշավի մյուս մանրամասները»,- փոխանցեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից: 

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը քարոզարշավի պաշտոնական մեկնարկը կտա մարտի 6-ին ընտրական ծրագրի շնորհանդեսով: «Կլինեն լրատվամիջոցների ներկայացուցիչներ, անհատներ: Այնուհետեւ նախատեսված հանդիպումներ Երեւան քաղաքի վարչական տարածքում եւ բոլոր մարզերում հանդիպումներ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ տվյալ տարածքների ներկայացուցիչների հետ»,- ասաց ՀՎԿ խոսնակ Էդգար Առաքելյանը:

«Ծառուկյան» դաշինքն ինչպես ընտրական ցուցակի դեպքում էր փորձում ինտրիգ պահել, այնպես էլ քարոզարշավի մեկնարկի վերաբերյալ տեղեկատվության հարցում ժլատ է: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ 2 օր է չի հաջողվում կապ հաստատել, իսկ դաշինքի ներկայացուցիչ, ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան ասաց, թե ինքն անձամբ քարոզարշավը սկսելու է Արագածոտնի մարզի գյուղերից, որտեղ էլ առաջադրվել է ռեյտինգային ընտրակարգով (թիվ 7 ընտրատարածք): Դաշինքի քարոզարշավի մեկնարկի վերաբերյալ մեր հարցի պատասխանը նա առաջարկեց ստանալ Իվետա Տոնոյանից:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հատուկ միջոցառում չի նախատեսել մարտի 5-ին: Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության քարտուղար Սամվել Աբրահամյանը մեր զրույցում ասաց, որ դաշինքը լայն մոբիլիզացիոն քարոզարշավ է իրականացնելու: «Ամբողջ հանրապետությունից սկսում ենք: Ծրագրի ներկայացում էլ կլինի, բայց առաջին քայլը մասշտաբային գործողություններն են ամբողջ հանրապետությունում, եթե առաջին քայլի մասին է խոսքը: Մարտի 5-ից սկսվում է տոտալ գործողություններ ամբողջ հանրապետությունում»,- ասաց Սամվել Աբրահամյանը՝ նշելով, որ դաշինքի ծրագիրը պատրաստ է եւ կարծում է, որ մինչեւ մարտի 5-ը կհրապարակվի:

ՀՀԿ-ն խոստանում է դինամիկ քարոզչություն իրականացնել: Կուսակցության քարոզչական հարցերի պատասխանատու, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեր զրույցում ասաց, որ ամբողջ քարոզարշավը պատրաստվում են անցկացնել շատ դինամիկ, խիտ եւ բովանդակային: «Մեկնարկը տալու ենք շատ հնչեղ միջոցառումով, նաեւ չենք անտեսելու գալիք 1 ամսվա ընթացքում տարբեր օրերի խորհուրդները»,- ասաց Արմեն Աշոտյանը: Ճշգրտմանը՝ կուսակցության ընտրական ծրագրի ներկայացում նախատեսվա՞ծ է մեկնարկի միջոցառմանը, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Չեմ ուզում ամբողջ խաղաքարտերը բացել: Բոլոր դեպքերում մեր ծրագիրն էլ հասանելի կլինի քարոզարշավի մեկնարկից բոլորի համար, հասանելի կլինի նաեւ համապատասխան նախընտրական համացանցային կայքում: Մենք փորձում ենք պահել օրենքի տառը եւ վաղաժամ քարոզչություն չենք անում, ուստի, ինչպես նկատել եք, չեն հրապարակում մեր կարգախոսի, տարբերանշանի (լոգո) դիզայներական տարբերակը, այս պահին չեն հրապարակում մեր ծրագիրը եւ չենք զբաղվում քաղաքական քարոզչական նյութերի տարածումով»: Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ մարտի 5-ին ՀՀԿ-ն լիարժեք ներկայացված կլինի տեղեկատվական բոլոր հարթակներում՝ նաեւ ժամանակակից լուծումներով:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը քարոզարշավը կսկսի հանդիպումներով: Կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանն ասաց, որ մարտի 5-ին նախատեսված է հանդիպում, իսկ 6-ին՝ կուսակցության ծրագրի շնորհանդես-քննարկում:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը մարտի 5-ին նախատեսել է այց Եռաբլուր զինվորական պանթեոն, այնուհետև Հաղթանակի զբոսայգի, իսկ օրվա ավարտին կլինի դահլիճային հանդիպում, որի ժամանակ կներկայացվի դաշինքի ծրագիրը: Այս մասին մեզ տեղեկացրեց դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:

ՀՅԴ քարոզչական շտաբից մեզ տեղեկացրեցին, որ քարոզարշավի մեկնարկին՝ մարտի 5-ին, Դաշնակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները դահլիճային հանդիպման ձեւաչափով կներկայացվեն համախոհներին եւ համակիրներին: ՀՅԴ-ի մարզային կոմիտեները նույնպես հանդիպումներ կկազմակերպեն, որոնք համաձայնեցված են լինելու կենտրոնական շտաբի հետ:

Տպել
4540 դիտում

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին