Հաց բերողի հարցով 24 հայտնի անհատ երաշխավորագիր է ներկայացրել գլխավոր դատախազին

02/03/2017 schedule17:59

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված անձնական երաշխավորություններով նամակը Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով դատախազության կողմից տրամադրված ստացականը:

«Հարգելի ընկերներ, մոտ մեկ ժամ առաջ, ես գլխավոր դատախազություն հանձնեցի ՀՀ դատախազի անունով գրված երաշխավորագիրը։ Քսանչորս հանրության շրջանում վստահություն վայելող մարդ իրենց ստորագրությունով երաշխավորել եւ խնդրել են, որպիսի «Հաց բերող»-ի խափանման միջոցը փոխվի։ Եւս 26 պատգամավոր 3 օր առաջ նույն երաշխավորագրով դիմել են դատախազին։ Փաստացի այս պահին ՀՀ դատախազություն 50 երաշխավորագիր է ներկայացված»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը։

Armtimes.com-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասաց, որ ակնկալում են նախաքննությունն իրականացնող մարմնից, որպեսզի փոխեն Արթուր Սարգսյանի խափանման միջոցը կամ հայտարարեն, որ կալանավորման հետ անհամատեղելի հիվանդությունների վերաբերյալ նորմը չի գործում Հայաստանում:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից armtimes.com-ի հարցին ի պատասխան ասացին, որ ինչպես պատգամավորների, այնպես էլ այլ անձանց դիմումներն Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ստացել են: Դիմումները քննարկման փուլում են, որոնց արդյունքների մասին դատախազությունը կտեղեկացնի դիմում ներկայացրած անձանց:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արթուր Սարգսյանի հացադուլի խնդրին: «Այս պահին Արթուր Սարգսյանի առողջական վիճակն այնպիսին է, որ ավելի արդյունավետ կլինի քաղաքացիական հիվանդանոցում բուժումը կազմակերպելը: Ես նաեւ գրություններ եմ ուղարկել նրա կալանքի առնչությամբ, նաեւ առողջական վիճակի առումով: Մեր կողմից այցեր են կատարվում, արդեն հայտարարել ենք, որ այցերը լինելու են ամենօրյա: Խնդիրն այն է, որ Արթուր Սարգսյանը հրաժարվում է որեւէ բուժօգնությունից, բայց մենք կարողանում ենք առանձնազրույցներ ունենալ նրա հետ»,- նշեց ՀՀ ՄԻՊ-ը:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի հուլիսի 26‐ին սեփական մեքենայով մուտք էր գործել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ՊՊԾ գունդ եւ սնունդ փոխանցել գնդում գնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին: Վերջիններիս հետ նա հուլիսի 31‐ին դուրս եկավ ՊՊԾ գնդի տարածքից եւ հանձնվեց իրավապահներին: Արթուր Սարգսյանը ձերբակալվեց, ապա՝ կալանավորվեց: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3‐րդ մասի 1‐ ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3‐րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը) նախատեսված արարքները կատարելու հատկանիշներով: 2016 թվականի հունվարի 31‐ին նշված քրեական գործի օրինականությունը վերահսկող դատախազի որոշմամբ՝ Արթուր Սարգսյանի կալանքը որպես խափանման միջոց փոխարինվեց ստորագրություն չբացակայելու մասին, սակայն 2017 թվականի փետրվարի 9‐ին կրկին կալանավորվեց, իսկ դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվելուց հետո անժամկետ հացադուլ սկսեց: Արթուր Սարգսյանը մասնագիտությամբ մանկավարժ է, սակայն 27 տարի է՝ զբաղվում է փորագրությամբ: Արթուրը տարբեր ոճի գործեր է փորագրում՝ զարդատուփեր, փայտե փորագրությամբ ժամացույցներ, արեւային ժամացույցներ, մրգամաններ, որոնք Վերնիսաժում վաճառվում են: Նա վատառողջ է եւ պատիժը կրելու հետ անհամատեղելի հիվանդություն ունի: Արդեն 20 օր է նա հացադուլ է հայտարարերլ խափանման միջոցը փոխելու պահանջով:

Տպել
4081 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել