«Ծառուկյան» դաշինքն ուժեղ է իր առաջնորդով․ Վահե Էնֆիաջյան

05/03/2017 schedule21:43

«Ծառուկյան» դաշինքն առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց Տավուշի մարզից։

Դաշինքի ընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանն իր կոչում նշեց, որ այսպես ապրել այլեւս հնարավոր չէ։

«Գյուղերը դատարկվում են, սահման պահող գյուղում մնացել են միայն կանայք, երեխաներն ու ծերերը։ Այս իշխանությունը կոտրել է սահմանի մեջքն էլ, երկրի մեջքն էլ, մեր հայրենիքի մեջքն էլ։ Նայում եմ ձեր աչքերին, կրակ չկա, հուսահատություն, հուսալքություն։ Այդպես չպետք է լինի, մենք ապրիլի 2-ին պիտի կարողանանք ընտրությունների միջոցով իրականցնենք իշխանափոխություն։ Սա մեր վերջին հնարավորությունն է ունենալ բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստան,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ պետք է չվախենալ եւ դուրս գալ փողոց,-Քանի դեռ չեք ազատվում ձեր միջի ստրուկից, ոչինչ չի փոխվելու, դուք ունենալու եք նույն հանցագործ իշխանությունը, որը ձեզ թալանելու է, եւ լավ է անելու, եւ ճիշտ է անելու, որովհետեւ դուք չունեք համարձակություն գալ, կանգնել այստեղ»։

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ իր ֆեյսբուքյան էջով կոչ է արել այս պատասխանատու շրջանում մոբիլիզացնել բոլոր ուժերը, քարոզել ու քվեարկել «Ծառուկյան» դաշինքի օգտին։

«Թիմային սկզբունքը պետք է վեր դասվի անձնականից։ Միայն թիմով է հնարավոր հասնել ժողովրդի կողմից ակնկալվող փոփոխություններին։ Ինքս ընտրապայքարին մասնակցում եմ եւ՛ համապետական ցուցակով, եւ՛ որպես 4-րդ ընտրատարածքի պատգամավորի թեկնածու, բայց կոչ եմ անում առաջնայինը քվեարկել «Ծառուկյան» դաշինքի օգտին»,-գրել է Էնֆիաջյանը։

Ըստ պատգամավորի՝ օրհասական լուծում պահանջող խնդիրները` աղքատություն, գործազրկություն, արտագաղթ, տնտեսական անկումային վիճակ, վերջապես պետք է ստանան իրենց լուծումները։

«Մեր քաղաքական թիմն ունի փոխելու եւ կառուցելու բանաձեւերը։ Մեր թիմը ծավալում է ակտիվ աշխատանքներ, մենք հաշվարկած եւ հիմնավորված ներկայացնելու ենք այն բանաձեւերը, որոնցով հնարավոր է բեկել ստեղծված իրավիճակը։ Մեր նախընտրական ծրագրում ներկայացված են բոլոր տնտեսական հիմնավորումներն ու զարգացման ուղիները։ Մենք ունենք միասնական թիմ եւ Գագիկ Ծառուկյան` հզոր առաջնորդ։ «Ծառուկյան» դաշինքն ուժեղ է առաջնորդով, թիմով եւ ժողովրդի վստահությամբ»-եզրափակել է Վահե Էնֆիաջյանը։

Տպել
2935 դիտում

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձեւաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդեսին

Առաջիկա օրերին ՀՀ առանձին հատվածներում սպասվում է անձրեւ, ամպրոպ, մառախուղ, ջերմաստիճանի նվազում

Մանրամասներ ԲՀԿ–ի կաշառքի գործից. մի մասով վճարումներ են արել, մյուսով ներկայացել ոստիկաններին

Իրավապահները Աշոցք գյուղում զենք-զինամթերք են հայտնաբերել եւ առգրավել (տեսանյութ)

Ամոթ չունեցող էլ կա. Կարո Փայլանն անդրադարձել է Էրդողանի կողմից շքեղ օդանավ գնելու փաստին

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6 ժամյա պլանային անջատումներ կլինեն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. վարչապետը՝ Նյու-Յորքում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ