Հաց բերողին տեղափոխեցին հանրապետական հիվանդանոց. նրա վիճակը ծանր է. Լուսանկարներ

06/03/2017 schedule16:07

2016 թվականի հուլիսին սեփական ավտոմեքենայով «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը, որը 26 օր է՝ հացադուլի մեջ էր, այսօր ազատ արձակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից եւ տեղափոխվեց «Արմենիա Հանրապետական» բժշկական կենտրոն:

«Հաց բերողի» նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է անձնական երաշխավորություն կիրառելու միջոցով։

Մասնավորապես այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու եւ անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազին էին  դիմել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», «Օրինաց Երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ժառանգություն» խմբակցությունների եւ խմբակցություններում ու պատգամավորական խմբերում չընդգրկված 27 պատգամավորներ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով այսօր հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի, Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի հետ: Ըստ գլխավոր դատախազության նույն օրը տարածած հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում պատգամավորներին ներկայացվել է Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերը, ինչպես նաեւ վերջիններս նախազգուշացվել են երաշխավորողի պատասխանատվության մասին: Նրանց առաջարկվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հանդիպել Արթուր Սարգսյանին՝ գործի քննության ընթացքում վերջինիս պատշաճ վարքագիծը, այլ դատավարական պարտականությունները կատարելու եւ քրեական օրենսգրքով արգելված նոր արարք կատարելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ հավաստիանալու համար, որից հետո հաստատել իրենց խնդրանքը կամ հրաժարվել դրանից:

Անձնական երաշխիքի գրավի չափը կազմում է 500 հազար դրամ, պատգամավորների կողմից այն մուծելուց մի քանի ժամ հետո Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մոտ էին հավաքվել Արթուր Սարգսյանի հարազատները, սակայն նրանց այդպես էլ տեսնելու հնարավորություն չընձեռնվեց. նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին «Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոն»: Արթուր Սարգսյանի եղբորը շտապօգնության բժիշկներն արգելեցին մոտենալ մեքենային եւ ուղեկցել եղբորը: Մեր զրույցում նա ասաց, որ հասցրել է տեսնել Արթուրին, նա թույլ էր: «Նորմալ խոսում էր, բայց շատ թույլ էր»,- հակիրճ պատասխանեց նա:

Լրագրողների հետ զրույցում Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը իր պաշտպանյալի վիճակը ծանր որակեց: Փաստաբանի խոսքով՝ Արթուր Սարգսյանը պետք է հետազոտություններ անցնի: Հարցին՝ դադարեցրե՞լ է հացադուլը, որը սկսել էր փետրվարի 10-ից, Եգորյանը պատասխանեց, որ կպարզվի հիվանդանոցում բուժզննում անցնելուց հետո։ «Նա պետք է մասնագիտական օգնություն ստանա, որպեսզի հնարավորություն ունենա դուրս գալ հացադուլից»,- ասաց Եգորյանը: Մեր ճշտող հարցին՝ նա կարողանո՞ւմ է տեղաշարժվել, քայլել, պաշտպանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով՝ «ինքնուրույն չի կարող տեղաշարժվել»:

«Արմենիա Հանրապետական» բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանը մոտ մեկ ժամ հետազոտություններ էր անցնում: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: 

Մեր զրույցում Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը նշեց, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ միայն հետազոտությունից հետո հնարավոր կլինի ինչ-որ բան ասել:

«Նախնական տվյալներով՝ գիտակցությունը պահպանված է, ճնշումը կայուն է՝ 120/80, պուլսը՝ 88, ջերմություն չունի: Նրա առողջական վիճակի մասին վերջնական պատասխան տալու համար որոշակի հետազոտություն է հարկավոր»,- ասաց նա՝ հավելելով, որ հստակ տեղեկություններ կհայտնեն վաղը առավոտյան:

Հիշեցնենք,  որ Արթուր Սարգսյանը, որը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել ՀՔԾ եւ փետրվարի 9-ին կալանավորվել: Հաջորդ օրն առավոտյան ի նշան բողոքի «Հաց բերողն» անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչից հետո նրա առողջական վիճակն էլ ավելի վատացավ: Նրա պաշտպաններն այս ընթացքում հանդես եկան բազմաթիվ հայտարարություններով՝ մանրամասն նշելով Արթուր Սարգսյանի առողջական խնդիրները: Մասնավորապես մարտի 3-ին նրա պաշտպան Տիգրան Եգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ նշելով հետեւյալը. «01.03.2017թ. դրությամբ Արթուր Սարգսյանի մոտ է՛լ ավելի է ծավալվել աջ ոտքի ծնկի այտուցվածությունը, ավելացել այդ ոտքի ցավը: Բացի դրանից, սաստկացել են նաեւ ձախ ոտքի ցավերը, սկսած կոնքային մասից, մինչեւ ոտնաթաթերը: Նման ցավային ախտանիշներով էր սկսել նաեւ աջ ոտքի այտուցման գործընթացը: Արթուր Սարգսյանի մոտ շարունակվում են գլխապտույտները, աչքերի ցավն ու գլխացավը, ողնաշարի ցավը, ինչպես նաեւ՝ կրկին արյան համ է առնում բերանի խոռոչում: 02.03.2017թ. դրությամբ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը ավելի է վատթարացել, հատկապես՝ այտուցվել է նրա ձախ ոտքի ծունկը եւ նույն օրը, ժամը 16:00-ից մինչը 19:30 նա ունեցել է արյունահոսություն, եթե նախկինում դա տեղի էր ունենում արյունային փսխումների կամ արյունային պարբերական արտադրությունների տեսքով, ապա այս անգամ ավելի ճիշտ բնութագրվում է որպես հենց արյունահոսություն, գրեթե անընդհատ...»:

Տպել
4353 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել