Պետությունը չունի Ցեղասպանության թեման դասավանդելու միասնական մոտեցում.որոշողը ուսուցիչն է

Հանրության մի ստվար զանգված վերջին օրերին քննարկում էր Հայոց ցեղասպանությունը հանրակրթական դպրոցներում որպես առանձին առարկա դասավանդելու մասին տարածված լուրը, շատերը քննադատում էին այդ նախաձեռնությունը` հաճախ սարկազմի դիմելով:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, սակայն, նախօրեին պարզաբանում տարածեց, որ նման առարկա դպրոց ներմուծելու ծրագիր չկա, ու խոսքն ընդամենը վերաբերում է ուսուցչի ուղեցույց-ձեռնարկին: Այն կոչվում է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» եւ հեղինակել է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանը: Ձեռնարկը տրամադրվել է դպրոցներին, հանդիպում-քննարկում է անցկացվել ուսուցիչների հետ` նպատակ ունենալով նրանց համար պարզեցնել դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ներկայացման ուղիները:

Իսկ որո՞նք են այդ ուղիները, եւ ընդհանրապես ո՞րն է Ցեղասպանության թեման երեխաներին դասավանդելու պետական մոտեցումը, եթե այդպիսին կա, ի՞նչ շեշտադրումներով պետք է դպրոցականին մատուցել մեր ժողովրդի պատմության արյունոտ այդ էջը, ի՞նչ ենք ցանկանում, որ ստանա աշակերտը եւ ինչ եզրակացության հանգի:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը մեր զրույցում նկատեց, որ Ցեղասպանության թեման հայոց պատմության դասաժամին առաջին անգամ սովորողին հանդիպում է 8-րդ դասարանում: Բայց մինչ այդ այսպես թե այնպես երեխան առնչվում է դրան, ու ամեն անգամ ծառանում է հարցը` ինչ ասել նրան, ինչպես ճիշտ բացատրել ու ներկայացնել տեղի ունեցածը:

«Ռուբինա Փիրումյանի այս ձեռնարկի միջոցով փորձ է արվում ուսուցիչներին (հիմնականում` հայոց պատմության, հասարակագիտության, ինչպես նաեւ դասղեկներին), ցույց տալ այդ դասերը ավելի ճիշտ ճանապարհով տանելու, ավելի ճիշտ մատուցելու տարբերակներ: Ի՞նչ ասել է ավելի ճիշտ. որպեսզի ցնցումներ չապրեն երեխաները: Ապրիլի 24-ին ազգովի, համապետականորեն ոգեկոչում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը, երեխաները այսպես թե այնպես առնչվում են դրա հետ, դպրոցում լինում են զրույցներ, եւ որպեսզի մանավանդ փոքրերին այդ ցնցումներից զերծ պահեն, Ռուբինա Փիրումյանը փորձել է հեքիաթների, առակների միջոցով Ցեղասպանության խնդիրը լուսաբանել` առանց այդ արյունոտ տեսարանները նկարագրելու եւ այլն»,- ասաց բաժնի պետը:

Ինչ վերաբերում է աշակերտներին թեմայի մատուցման պետական ու համընդհանուր մոտեցմանը, գոնե մինչեւ հիմա նման բան չի եղել: Դա համարվում է մանկավարժական խնդիր:

«Ես ծանոթ եմ 11-րդ դասարանի դասագրքին, որտեղ առավելագույնս փորձված է զուտ տեղեկատվություն փոխանցել` որտեղ եղան ջադերը, ովքեր էին կազմակերպել եւ այլն: Արդեն մնացած էմոցիոնալ մեկնաբանությունները (որովհետեւ մենք Ցեղասպանությանը չենք կարող առանց զգացմունքների մոտենալ), թողնված է ուսուցչին: Ամբողջ աշխարհում, եթե տեխնիկական գիտելիքի փոխանցում չէ, այլ պատմություն է, գրականություն կամ հասարակագիտություն, առարկան ներկայացվում է ուսուցչի անձնական տեսակետներից ելնելով»,- ասաց Կարեն Մնացականյանը:

Բայց այդ դեպքում ուսուցիչներից մեկը կարող է աշակերտի մեջ սերմանել, որ մենք զոհ ենք ու դժբախտ, մյուսը առաջարկի վերլուծել ու հասկանալ Ցեղասպանության պատճառները, գուցե մե՞նք էլ ինչ-որ հարցում թերացել ենք, որ հնարավոր է եղել մեզ հետ այդպես վարվել, երրորդը մեկ այլ մեկնաբանություն տա եւ այլն: «Այո, հենց այդ մոտեցման շուրջ ենք մենք մտածում: Այսինքն` ձեռնարկում առաջարկություններ կան, որ աշակերտին պետք է ներկայացվի, որ մենք չենք մորթվել, որ նաեւ դիմադրել ենք, որ եղել են հերոսական դրվագներ, նաեւ` Ցեղասպանության մեղավորներին պատժելու, հատուցում պահանջելու քայլեր»,- պատասխանեց Կարեն Մնացականյանը:

Անդրադառնալով Ռուբինա Փիրումյանի առաջարկած ձեռնարկին, նշեք, որ դրա էլեկտրոնային տարբերակում խմբագրի կողմից մասնավորապես գրված է.

«Օգտվելով նմանօրինակ անցյալ ունեցող ժողովուրդների փորձից՝ իրենց աղետալի անցյալը սերունդներին փոխանցելու գործում, եկանք այն եզրակացության, որ մանավանդ ցածր դասարաններում ցեղասպանության բարդ հասկացության ընկալումը դյուրացնելու համար, նախ պիտի մատուցել որոշ ավելի պարզ հասկացություններ (հղացքներ կամ թեմաներ), ինչպես օրինակ՝ Համագործակցություն եւ հարատեւ աշխատանք, Բարեկամություն (ընկերասիրություն) եւ փոխադարձ հարգանք, Արդարություն, Ազատություն, Իրավունքներ եւ պատասխանատվություններ եւ այլն: Այդ թեմաները ընդգրկված են այս ձեռնարկում եւ յուրաքանչյուրի համար առաջարկված է աշակերտի տարիքին հարմար նյութ (պատմվածք, հեքիաթ, զրույց կամ բանաստեղծություն) եւ այդ նյութը դասավանդելու մեթոդն ու միջոցները»:

«Նպատակը այն չէ, որ զոհի հոգեբանություն ներշնչենք երեխային։ Նպատակը այն չէ, որ ստորադասության բարդույթ առաջացնենք՝ փոքր ու խեղճ ազգ ենք, տարան մեզ ու ոչխարի պես կոտորեցին։ Նպատակը այն չէ, որ երեխայի մեջ մի ամբողջ ժողովրդի դեմ ատելություն ներշնչենք։ Նպատակը այն չէ, որ սգանք, լացենք ու լացացնենք։ Մեր ժողովրդի դեմ հսկայական անարդարություն է կատարվել եւ այդ անարդարությունը, համաշխարհային իմաստով անմարդկային ոճիրը, աշխարհին ճանաչել տալու եւ մեր արդար դատը խլելու համար պիտի պայքարենք ազգովին, փոքրից մեծ։ Պիտի սերունդ դաստիարակենք, որպեսզի այդ դատի լուծումը մեզ համար դառնա գերագույն նպատակ՝ հենց դասարանի նստարաններից»,- շարունակում ենք կարդալ օժանդակ ձեռնարկում։

Վերջինս, ինչպես պարզեցինք կրթության եւ գիտության նախարարությունից, հոգեբան-մասնագետների քննարկմանը չի ներկայացվել` համոզվելու համար, որ Ցեղասպանության նուրբ թեմային անդրադառնալու ուսուցիչներին առաջարկվող այս տարբերակը ճիշտ ու արդյունավետ կարող է լինել:

Տպել
2468 դիտում

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է