Անվստահությունը չի բացառվում. Ղուկասյանի վիճակը լրջանում է

07/03/2017 schedule17:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 6-ի համարում

Պարզվում է, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործերը իրականում շատ ավելի վատ են, քան կարելի է պատկերացնել: Նրա դեմ Շիրակի մարզային դատախազությունում հարուցված քրեական գործը քիչ է, հիմա էլ՝ օր-օրի ավելի առարկայական են դառնում Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի կողմից քաղաքապետ Վարդան Ղուկասյանին անվստահություն հայտնելու գործընթացի հավանականությունը: Համենայնդեպս, դա է վկայում նախագահական նստավայրում Ռոբերտ Քոչարյանի նախօրեին անցկացրած աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված Լինսի հիմնադրամի միջոցներով Գյումրի քաղաքում կատարված բնակելի շենքերի բնակարանների բաշխման գործընթացին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հաշվետվությունը:

Աշխատանքային խորհրդակցության սկզբում նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ սա շարունակությունն է նախորդ տարվա նոյեմբերի 19-ին նախագահականում կայացած խորհրդակցության: Բայց ուշագրավ է, որ այս անգամ արդեն խորհրդակցությունն ու դրա արդյունքները ոչ միայն այլեւս գաղտնի չեն պահվում, այլ նաեւ մանրամասների մասին խոսում են բացահայտ: Եւ ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը. «Բացելով խորհրդակցությունը՝ Քոչարյանը հայտարարել է, որ հանձնաժողովն ավելի քան երեք ամիս աշխատել է Գյումրիում: Հայտնաբերված թերությունները շատ են եւ բավականին լուրջ: Նախագահի խոսքով, այն ներդրումները, որ արվում էին Գյումրիում,  վերականգնողական ծրագրերը մարզպետարանի եւ քաղաքապետարանի կողմից, պետք է արժանանային ավելի լուրջ կազմակերպչական աշխատանքի:

«Եթե մենք լուծում ենք բավական լուրջ հարցեր, իսկ մյուս կողմից գործընկեր հանդիսացող կառույցները, որոնք պետք է զբաղվեին հերթացուցակներով եւ ժողովրդի հետ կազմակերպական աշխատանքներով, լուրջ թերանում են, դա բնակեցման հարցում որոշակի խնդիրների պատճառ է դառնում»,- նշել է երկրի ղեկավարը»: Սրանից զատ, բավական խիստ են եղել Քոչարյանի գնահատականները տեղական եւ մարզային իշխանությունների գործելաոճի վերաբերյալ: «Տեղական իշխանությունների աշխատանքը գնահատելով անբավարար՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միջգերատեսչական հանձնաժողովին հանձնարարել է շարունակել գործունեությունը եւ մինչեւ ապրիլի 20-ը վերջնականացնել անօթեւան ընտանիքների հաշվառումն ու հերթացուցակը, նաեւ՝ լուծել շենքերի բնակեցման ու ենթակառուցվածքների անխափան աշխատանքի հետ կապված հարցերը»,-ասվում է նախագահականի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Տրված գնահատականները քիչ էին, Քոչարյանը նաեւ հանձնարարել է իրավապահ մարմիններին փոխանցել ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ նյութերը: Իսկ դա, նկատենք, իսկական շոկի մեջ պիտի գցած լինի Վարդան Ղուկասյանին: Նախագահական նստավայրում կայացած խորհրդակցության վերաբերյալ երեկ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանից: Մարզպետարանի հասցեին Քոչարյանի հնչեցրած գնահատականի վերաբերյալ Ռոմիկ Մանուկյանը պարզաբանեց, որ քննադատության թիրախը եղել է  ոչ թե ինքը, այլ նախկին մարզպետ Ֆելիքս Փիրումյանը: «Մարզպետարանը բնակբաշխման գործընթացը իր ձեռքը պետք է վերցներ 2002 թվականից, ինչը չի արվել: Մեր խախտումը դա էր: Բայց այդ գործընթացը բացահայտվեց իմ կողմից:

Իսկ թերությունները, որ ներկայացվեցին նախագահի կողմից՝ մարզային հանձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքն էր»,-ասաց պարոն Մանուկյանը՝ ավելացնելով. «Գործընթացն սկսել էինք թերի ցուցակներով եւ ոչ լիարժեք գործերով: Այդ պայմաններում աշխատելը շատ դժվար էր, բնականաբար՝ հնարավոր են նաեւ շատ թերություններ, բացթողումներ»: Ինչ վերաբերում է հայտնաբերված օրինախախտումները իրավապահներին տրամադրելու նախագահի հանձնարարությանը, երեկ մարզպետից փորձեցինք իմանալ նրա կարծիքը դրա վերաբերյալ, եւ թե՝ արդյոք պարոն Մանուկյանը մտավախություն չունի՞, որ գործերն, այնուամենայնիվ, հնարավոր է՝ կոծկվեն: «Դա իրավապահների խնդիրն է, հանձնարարությունն իրենց էր վերաբերվում, բայց փաստերը արդեն կան, անուն-ազգանունները կան, հիմքերը կան, ընթացքը ցույց կտա»,- ասաց մարզպետը:

Ի դեպ, նախօրեին նախագահական նստավայրում կայացած խորհրդակցությունից հետո Գյումրիում խոսակցություններ են տարածվել, թե մարզպետը փորձել է Քոչարյանից «դաբրո» ստանալ առաջիկայում քաղաքապետին անվստահություն հայտնելու համար եւ իր ուզածին հասել է: Այլապես, երեկ բոլոր հեռուստաալիքներով չէին հնչեցնի նախագահի տված գնահատականները: Երեկ, երբ մենք այդ մասին հարցրինք մարզպետ Ռոմիկ Մանուկյանին, նա ամենեւին էլ չհերքեց այդ փաստը: «Դա այլ հարց է. նախագահն իր գնահատականը տվեց, դժգոհությունները ներկայացրեց: Ես վստահ եմ՝ ամեն մեկի գնահատականը տրվելու է ժամանակին: Չշտապենք, կտեսնենք»,-հայտարարեց նա:

Հ.Գ. Ի դեպ, արձագանքելով մեր թերթում նախորդ շաբաթ տպագրված «Մարզպետն էլ հրեշտակ չէ» հոդվածին՝ Ռոմիկ Մանուկյանն ասաց, որ ինքը, իրոք, հրեշտակ չէ: Բայցեւ՝ մարզպետարանի կողմից իրականացվող բնակբաշխումն էլ օրինախախտումներով չի կատարվել: Իսկ եթե որեւէ մեկն իրեն փաստ ներկայացնի, որ բնակբաշխման ընթացքում եղել են օրինախախտումներ, ապա մարզպետը խոստացավ վերանայել իր որոշումները ու հիմքերի առկայության դեպքում՝ չեղյալ հայտարարել:

Արման Գալոյան

Տպել
1258 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը